Երևան
12 °C
«Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաք-քննարկման ընթացքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չի հեռանալու իշխանությունից: «Մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները»:
Ըստ Մանուկյանի՝ իրական հենարանը Ազգային ժողովի «Իմ քայլը« խմբակցությունն է: «Բոլորի վրա պետք է աշխատել: Իրենք ռիսկ պիտի չունենան դուրս գալ փողոց, որովհետև իրենք նպաստում են դավաճանությանը: Այն «Իմ քայլ»-ի պատգամավորը, որը դուրս չի գալիս խմբակցությունից, համարենք դավաճան: Մենք ասում ենք՝ մեր ոստիկանությունը, մեր ոստիկանությունը: Դուք տեսնում էի՞ք՝ ոնց էին ջարդում ժողովրդին: Խոսքը գնում է ոչ թե շարքային ոստիկանների մասին, ովքեր կարգադրություններ են կատարում, խոսքը գնում է նրանց ղեկավարների մասին: Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են: Ու ժողովուրդը պիտի իրենց թույլ չտա փողոց դուրս, իրենք պիտի վախենան փողոցով գնալ, իրենք պիտի վախենան սրճարան մտնեն, ռեստորան մտնեն»:
Նա նաև ասաց, որ կան մարդիկ, ովքեր դրսից են սնվում և նպաստել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Մենք կհրապարակենք անունները, այդ մարդիկ իրավունք չունեն փողոցով քայլելու»:
Չորրորդ խումբն էլ, Մանուկյանի խոսքով, «ծախուներն են»: «Նրանք փողի համար, արտոնություն ստանալու, երբ մենք Գյումրի էինք եկել, գնացել, փակել էին փողոցը, ես էլ բոմժ ասեցի, հետո ներողություն խնդրեցի բոմժերից: Դա այն տականքն է. որը ծառայում է ցանկացած իշխանությանը՝ իրեն ծախելով: Ագրեսիա են ցուցաբերում, նույն ագրեսիան՝ իրենց դեմ, ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պիտի ստանա: Ատելության դեմ՝ ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա: Դա է մեր ճանապարհը»:
Մանուկյանը նաև առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել իրենց շարժման կենտրոնը: «Մեզ պետք է, որ ամեն թաղում, ամեն կոլեկտիվում, ամեն բնակավայրում ստեղծենք կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները: Բոլոր թաղերում, հարևանների հետ, վիճեք, հավաքեք խմբեր, ջոկատներ կազմեք, և մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի ետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի ետևից, բայց սա կլինի մեր կենտրոնը»:
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը արձագանքել էր Մանուկյանի վերջին հայտարարությանը: «Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի: Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար, Հայաստանում բարիկադներ չեն կառուցվի. եթե էտ տարիքում գոնե սա չի հասկացել, ուրեմն հեչ լավ չի»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր նա:
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT