Քաղաքացիները կամավոր Արցախից բերված ռազմամթերք են հանձնել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության բաժիններում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել: Սիսիանի ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանում բնակվող 63-ամյա մի տղամարդ փետրվարի 11-ին կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, գտել էր տարիներ առաջ ու պահել խորդանոցում։

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույնպես «Կալաշնիկովի» ինքնաձիգ է կամավոր հանձնվել։ Այն բաժին բերած տղամարդը հանձնել է նաև ինքնաձիգի պահունակներ ու մի քանի տասնյակ փամփուշտ։

Փետրվարի 9-ին մի տղամարդ զանգել էր ու հայտնել, որ Այնթապ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերել են  «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ ու փամփուշտներ։

Արտաշատի բաժին զանգած անձն էլ հայտնել էր, որ Մարքսի փողոցի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել։ Այդ վայրում Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 180-ից ավելի փամփուշտ։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ Կոտայքի բաժնի ոստիկաններին է ներկայացրել Ակունք գյուղի մի երիտասարդ բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։

Ներքին Գետաշեն գյուղում բնակվող մի տղամարդ Մարտունու բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, որոնք, ըստ նրա, բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։

Թթուջուր գյուղում բնակվող երկու տղամարդ էլ ոստիկանության Ճամբարակի բաժնում կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ և այլն։

Տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է Երվանդաշատ գյուղի մի բնակիչ։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Տպել
1195 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց