Թատերական ինստիտուտի ուսանողները նստացույց են սկսել․ «օդում կախված» մի լուր կա, որ բուհը միացվելու է Մանկավարժականին

11/02/2021 schedule19:55

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ այսօր ինստիտուտի դիմաց նստացույց էին անում: Ըստ նրանց, հիմա «օդում կախված» մի լուր կա, որ իրենց բուհը միավորվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի հետ։ Նրանք կարծում են, որ դա տեղի է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվելու դեպքում։ Այն, հիշեցնենք, Ազգային ժողովում է եւ այսօր առաջին ընթերցումն է անցել։

Ուսանողներից Աննա Ենոքյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝  «Ուսանողներով լսել ենք այդ լուրը, բացի դրանից նախարարը երեկ ասաց՝ «փոքր երկիր ենք, ինչ ենք  անում այսքան  բուհ», այսինքն էդ հարցը դեռ օդում կախված է: Էլի բաներ կան, որ անհանգստացնում են: Նախ կառավարման խորհուրդը դարձվում է 9 հոգի, որից 5-ին նշանակում է նախարարությունը։ Դա փաստում է, որ մեծամասնությունը  կառավարության կողմից է նշանակվում, այսինքն կընդունեն այն օրենքը, որը որ ցանկանում են: Ունենք նաև ռոտացիայի խնդիր․ ըստ նոր օրենքի, անվճար ընդունված ուսանողը պահպանում է այդ իրավունքը նույնիսկ եթե հաղթահարում է ընդամենը 80 տոկոսի շեմը, դա նշանակում է, որ վճարովի ընդունված ուսանողը, եթե 98 տոկոս հավաքի, միևնույն է կշարունակի սովորել վճարովի համակարգում, այսինքն ռոտացիայից զրկվում է»:

Փորձե՞լ են ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում ստանալ բուհերը միավորվելու հնարավորության վերաբերյալ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասաց.  «ԿԳՄՍ նախարարության կայքը նոր սկսեց գործել, և հաստատված օրենքը նոր ձեռքներումս է հայտնվել, ես չգիտեմ՝ էստեղ ինչ փոփոխություններ են արվել, ես տեղյակ չեմ այս օրենքից, կապվեմ նախարարության հետ ի՞նչ անեմ, հարցնեմ փակվու՞մ է, թե չէ՞: Ես նոր եմ ծանոթանում վերջնական տարբերակին»։

Ռեկտորը նաև նշեց, որ ինքը, մինչեւ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը, անձամբ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ներկայացրել այդ օրինագծի թերությունները: Միրզոյանը խոստացել է՝  օրենքը այդ վիճակով չի ընդունվի: 

«Ես հանդիպել եմ Արարատ Միրզոյանի հետ, մեկ ժամ խոսել եմ, ասել եմ, որ ուզում ենք օրենքը կասեցվի, քանի դեռ չի դրվել հանրային քննարկման: Նշել եմ բոլոր թերությունները և ինքը խոստացել է, որ օրենքը այդ վիճակով չի գնա հաստատման: Հիմա ես չգիտեմ՝  ինչ վիճակով է օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել, պետք է պարզեմ»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում բուհերը միավորելու հեռանկարին և արդյո՞ք կմիանա բողոքող ուսանողներին, եթե  տեղեկությունը հաստատվի՝ Արզումանյանը պատասխանեց. «Հիմա ոչինչ ասել չեմ կարող: Բայց եթե օրենքում կան կետեր, որոնց ես համաձայն չլինեմ, բնական է, որ ես իմ ուսանողների հետ կլինեմ, իսկ եթե օրենքը կատարյալ է, ես իմ ուսանողներին կհամոզեմ, որ օրենքը կատարյալ է»:

Այնուամենայնիվ, ուսանողները նշեցին, որ վաղը նույնպես պատրաստվում են կազմակերպել նստացույց:

Տպել
5538 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց