Երևան
17 °C
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Կառավարության առջև էին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ գտնելու անհետ կորած իրենց որդիներին: Նրանք իրենց հետ էին բերել նաև զինծառայողների երեխաներին։
Իրենց հուզող հարցերի պատասխանները չգտնելով՝ անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները, ի նշան իրենց բողոքի, փակեցին Հանրապետության հրապարակի Տիգրան Մեծի խաչմերուկը: Ավելի վաղ նրանցից մի քանիսին ընդունեց վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակից զինծառայողի հոր՝ Արսեն Թորոսյանը հանդիպման ժամանակ ասել է, որ պետք է գոհ լինեն, որ 5 գերիներին վերադարձրել են, իրենք էլ որոշել են, ի նշան «շնորհակալության», քաղցրավենիք գնեն և նվիրեն Թորոսյանին. «Կառավարությունից հրաժարվել են վերցնել, հիմա էլ ծնողներից մեկը բարձրացել է շաքարաքլորները Թորոսյանին փոխանցելու»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Կառավարություն մուտք գործած քաղաքացին քիչ անց վերադարձավ և ասաց, որ լրատվամիջոցներին չի պատմի, թե ինչ է եղել Կառավարությունում և հորդորեց բացել ճանապարհը: Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակված։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։
Ոստիկանությունը փորձեց բանակցել հարազատների հետ՝ փակված ճանապարհը բացելու համար, սակայն հարազատները տևական ժամանակ հրաժարվում էին կատարել պահանջը: Որոշ ժամանակ անց քաղաքացիները հայտնեցին, որ իրենց հետ կա ծնող, որն իրեն վատ է զգում, առողջական խնդիրներ ունի, և նրան հարգելով՝ բացում են ճանապարհը, բայց պետական կառույցներին ասում են, որ սա վերջինը չի լինելու, հիմա չեն ուզում, որ երթևեկությունը կաթվածահար լինի: Որոշ ժամանակ մնալով Կառավարության մուտքի մոտ՝ քաղաքացիները հեռացան՝ կրկին նշելով, որ իրենք շարունակելու են պայքարը:
Քիչ անց նաև գրառում կատարեց Արսեն Թորոսյանը և հայտնեց, որ իր ասածը սխալ է մեկնաբանվել և խնդրեց բոլորին զերծ մնալ մանիպուլյատիվ հայտարարություններից. «Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ Կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան:
Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»,- գրառել է Արսեն Թորոսյանը:
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)
Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան
«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր
Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները, կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին
Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում
ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր՝ երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան
Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում
Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ
Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)
ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը
Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի
Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի, մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան
Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
© 2022 Հայկական ժամանակ