Երևան
12 °C
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այսօր հայտարարեց, որ կողմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժաչափը:
«Մեզ մոտ այսօր տիրում է գաղջ մթնոլորտ, հատկապես՝ սոցիալական ցանցերում: Վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, սուտ, մանիպուլյացիա, վիրավորանք ծնող սուտ, վիրավորանք ծնող մանիպուլյացիաներ: Այս միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում, ու այս խնդիրը պետք է լուծել: Ես չգիտեմ՝ այս նախագիծը այդ խնդիրը ինչքանով է լուծելու, բայց մի քայլ առաջ է, դա հաստատ»,- ասաց Թունյանը:
Պատգամավորը խոսեց լրատվամիջոցներում հանդիպող որոշ հրապարակումների մասին, որոնք, ըստ նրա, մանիպուլյացիաներ են: «Հարցազրույց եմ տալիս, որտեղ խոսվում է պետական պարտքի մասին, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի մասին, ասում եմ, որ դա անհրաժեշտ է, որպեսզի բյուջեի ծախսերը կարողանանք կատարել: Ու հարցնում եմ, ասում եմ՝ եթե կա ուրիշ տարբերակ, երբ հարկերդ նվազել են, երբ ծախսերդ աճել են, ասեք: Պետական պարտքը միակ ձևն է»:
Ըստ Թունյանի՝ այդ հարցազրույցի արձագանքների 80 տոկոսը վերաբերել է պարգևավճարների թեմային: «Պարգևավճարներ մի ստացեք. պետական բյուջեի ծախսերը կատարեք, այ պարգևավճար թալանողներ, այ բյուջե թալանողներ, ու ամբողջը այս ոճի մեջ: Այստեղ այդ վիրավորանքը ավելի դատապարտելի չէ, ավելի դատապարտելի է պատճառը. ինչո՞ւ են այդ մարդիկ այդպես մտածում: Որովհետև ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստանում, բայց լրատվամիջոցները վերնագիր են դնում՝ «ԱԺ-ում կրկին բաժանել են պարգևավճարներ»: Կամ հետ են գնում, նայում են անցած տարվա մեկ անգամ ստացած պարգևավճարին, էլի թեման դնում են շրջանառության մեջ, կամ սուտ են տարածում, որ «Հայաստան հիմնադրամից» փող են փոխանցել, և դա բաժանվել է պատգամավորներին: Հիմա արդեն վերջին ստադիան է հասել, արդեն էլ ուրիշ խոսելու բան չկա, ասում են՝ Ազգային ժողովում բունտ է հասունանում, որ պարգևավճար չեն ստանում, ու դրա պատճառով դժգոհություններ են առաջացել»:
Բաբկեն Թունյանը նաև նշեց, որ կողմ է վիրավորանքի և զրպարտության քրեականացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է: Նախագծով նախատեսվում է ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը: Եթե վիրավորանքը տեղ է գտնում լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նախատեսվում է վճարել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով փոխհատուցում: Լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ զրպարտության համար առաջարկվում է վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT