Էդմոն Մարուքյանը վարչապետին փոխանցեց պատերազմի հանգամանքները քննող փաստահավաք խումբ ձեւավորելու մասին օրենքի նախագիծ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց 44-օրյա պատերազմի հարցով փաստահավաք խումբ ստեղծելու մասին իր հեղինակած օրենքի նախագիծը: 

Մինչ այդ հիշեցնելով, որ պատերազմից ուղիղ 3 ամիս է անցել, Մարուքյանը նկատեց՝ առաջարկել էին պարիտետային հանձնաժողով ձեւավորել, քննել նախապատերազմյան շրջանը, քննել պատերազմի կառավարման ընթացքը, քննել բանակցությունների ընթացքը, սպառազինությունը, սակայն իշխող խմբակցությունը դեմ է արտահայտվել:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն ուզում քննել, որ մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել: Պատգամավորը օրինակ բերեց, որ երբ մի ավտովթար է տեղի ունենում, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում, իսկ այստեղ հազարավոր զոհեր կան:

Պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց, որ ինքը ուսումնասիրել է ԼՀԿ-ի նախաձեռնած պարիտետային հանձնաժողովի մասին առաջարկը, սակայն տեսել է, որ, ըստ այդ նախագծի, հանձնաժողովի 70 տոկոսը պիտի ձեւավորվեր այն քաղաքական ուժերի կողմից, որոնք պատերազմին վերաբերող հարցերի պատասխանները արդեն տվել են տարբեր ամբիոններից: 

«Այսինքն՝ եթե էդ ուժերի համար կա քննության կարիք, ինչո՞ւ են նրանք արդեն հրապարակել եզրակացությունները: Երկրորդը. վերջին անգամ մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, սակայն դուք հարկ չեք համարել, որ գաք, եւ այդ քննարկումը տեղի ունենա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է ավտովթարների հետ համեմատությանը, ապա պատերազմի վերաբերյալ 1000-ից ավելի քրեական գործեր կան հարուցված, եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ քրգործերը տան հանրությանը հուզող հարցերի պատասխանները: 

Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ նման դեպքերում քննության քաղաքական մեխանիզմը արդեն դրված է գործող օրենսդրության մեջ, եւ դա ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձեւավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումներով:

«Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ՝ պատերազմի վերաբերյալ ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, եւ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մինչեւ վերջին դետալը պետք է պարզաբանվի»,- հավելեց վարչապետը:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ պնդելով, որ քննիչ հանձնաժողովը հիմա չի ունենա վստահության բավարար մակարդակ, քանի որ ձեւավորված է լինելու մեծ մասամբ իշխանությունից: Մարուքյանն առաջարկեց ընդունել փաստահավաք խումբ ձեւավորելու մասին օրենքի՝ իր հեղինակած նախագիծը: 

Վարչապետը խոստացավ նախագծին ծանոթանալուց հետո արձագանքել: Մարուքյանն այն փոխանցեց վարչապետին:

Տպել
1546 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)