Երևան
12 °C
5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմարդյունաբերության բյուջեն աճել է շուրջ 3 անգամ. երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բարձր արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ եթե ռազմարդյունաբերական համալիրում մշակումների եւ փորձնական գնումների համար պետբյուջեից 2017-ին հատկացվել էր 1,6 միլիարդ դրամ, 2018-ին՝ 2,4 միլիարդ, 2019-ին՝ 3,8 միլիարդ, 2020-ին՝ 6,7 միլիարդ, ապա այս տարի հատկացվել է 4,6 միլիարդ դրամ:
Նախարարը նշեց, որ ստեղծվել են հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այնպիսի հնարավորություններ, որ 2021 թ. հնարավոր կլինի մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել եւ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում: Խոսքը վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին՝ ականանետերի, ձեռքի նռնականետերի արտադրություն։
Խոսելով անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին՝ նա ասաց, որ ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հաջողություններ կան:
Նրա կարծիքով՝ դրանք իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում ու արդեն կարող են արտադրվել Հայաստանում. «Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»:
Բանախոսը նշեց, որ 44-օրյա պատերազմում զինվորականները հատկապես գոհ են եղել հայաստանյան արտադրության հետախուզական ԱԹՍ-ների շահագործման արդյունքներից: Բացի այդ՝ պետությունը շարունակում է ֆինանսավորել նաեւ ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը՝ դրանց արտադրությունը եւս ՀՀ-ում հիմնելու նպատակով:
Արշակյանի գնահատմամբ՝ պատերազմում մեր զինված ուժերը ներդրել են ամեն ջանք ու եռանդ՝ հաղթելու համար. «Հայ զինվորը կռվել է անձնվիրաբար, այստեղ կասկած չի կարող լինել»:
Ըստ նրա՝ թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, եւ դրանք բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումնասիրություններ են կատարում. «Եղե՞լ են մեղավորներ, այդ մեղավորները կգտնվեն»: Անդրադառնալով ռազմատեխնիկայի արտադրությանը՝ նախարարն ասաց, որ Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի. «Եկեք պարզ խոսենք, մենք արտադրանք տալու լրջագույն խնդիր ունենք, այս հարցերը պետք է իսկապես ընդունենք այնպիսին, ինչպիսին կան»:
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե «Բայրաքթարները» քանի տարում ու ինչ ֆինանսավորումներով են ստեղծվել. «Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պիտի իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, ու դրանք տարիների ընթացքում են տեղի ունեցել»:
Ըստ նրա՝ իշխանության գալուց ի վեր առաջնահերթությունը տվել են պաշտպանության ոլորտին։ Խոսելով «Սու-30»-ների մասին՝ նախարարն ասաց. «Եթե դու ունես մեկ միավոր, որն ունի չորս խոցող միջոց, բայց քեզ վրա գալիս է 30 անօդաչու թռչող սարք, ի՞նչ է անելու քո հակաօդային պաշտպանության միջոցը. թիրախավորելու է դրանցից որոշները ու ոչնչացնելու, դրանից հետո իր տեղն իմանալու են, ու սկսելու է մարտ: Այդ մարտի ընթացքում կխոցե՞ն հակաօդային պաշտպանության միջոցը, թե՞ կհասցնի փախչի մի տեղ, մինչեւ որ հասցնի լիցքավորել. սա մարտի վարման դասական կանոններ են, երբ քեզ վրա հարյուրավոր ԱԹՍ-ներ են գալիս, ՀՕՊ միջոցները, ամբողջական համակարգը սկսում են կռվել, ինչպես զորքն է կռվում: Այո՛, մենք անհավասար մարտում կռվել եւ պարտվել ենք»:
Անդրադառնալով «Օսա-ԱԿ»-ների արդյունավետության վերաբերյալ հարցին՝ ասաց, որ այդ նույն զենքով հուլիսին «Հերմես» ԱԹՍ է խոցվել, ինչը եւս փաստ է, եւ աշխարհում նման բան չէր եղել:
«Հայկական ժամանակը» տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ռազմարդյունաբերության առումով լուրջ նվաճում հրետանու արտադրությամբ ներքին պահանջարկի հարցը լուծելը: Նա ասաց, որ հրետանու հետ կապված այսօր բարձր տեխնոլոգիական լուծումներ կան:
«Խոսքը հրետանային կրակի կառավարման համակարգերի ստեղծումն ու արդիականացումն է, որը նաեւ ենթադրում է, օրինակ, կոմպլեքս լուծումներ, որոնք կարող են ներառել ԱԹՍ-ների կիրառումը»,- նշեց փորձագետը:
Հարցին՝ 2021-ին ՀՀ-ում ռազմարդյունաբերությանը հատկացվել է 4.6 մլրդ դրամ, այդ գումարով հնարավո՞ր է ռազմարդյունաբերությունը զարգացնել, փորձագետը պատասխանեց. «Իրականում գումարը ակնհայտ քիչ է, բայց, իմ կարծիքով, ռազմարդյունաբերությունը ոչ թե պետք է բյուջեից գումարներ ստանա, այլ ինքը պետք է գումար բերի: Այսինքն՝ լինի արտադրություն, որն արտահանվի»:
Փորձագետն ասաց, որ հակառակորդը Արցախի առաջնագիծը ճեղքեց, որովհետեւ կիրառում էր փոքր ԱԹՍ-ներ, մեծ ԱԹՍ-ներ, ռազմական ավիացիա, ՌԷՊ եւ այլն: Այսինքն՝ պետք է նման համակարգ ստեղծել. «Իրականում ես համոզված չեմ, որ մենք ունակ ենք այս պահին բարձրակարգ ԱԹՍ արտադրել: Ռուսաստանը, ունենալով աշխարհի ամենամեծ ռազմարդյունաբերություններից մեկը, չի կարողանում ԱԹՍ արտադրել: Փաստացի այսօր ընդամենը մի քանի երկիր է արտադրում: Մյուս կողմից բերում են Թուրքիայի օրինակը, բայց նրանք փաստացի գրեթե ամբողջությամբ դրսից բերված մասերից են արտադրում»:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ տեխնոլոգիապես ապագայի պատերազմին պատրաստվենք եւ առնվազն հավասար զարգացնենք ռազմարդյունաբերությունը, նա պատասխանեց, որ պետք է ապագայի մոդելներ ձեւավորվեն, եւ դրանով պետք է միայն բանակը չզբաղվի. «Բանակի ինտելեկտուալ ներուժի մեծ մասը սնանկ է, դա մենք մեր աչքով ենք տեսել: Այսօրվա պատերազմները հիբրիդային են, դու պետք է ներառես մոդելների ձեւավորման մեջ շատ ոլորտներ: Եթե ունենաս հստակ մոդել, որով պատրաստվում ես պատերազմի, այդ դեպքում դրա տակ պետք է նաեւ համապատասխան ֆինանսավորում լինի: Մենք անընդհատ ֆինանսավորում ենք ինչ-որ մի հատված, բայց հատվածային զարգացումը ոչինչ չի լուծում»:
Դիտարկմանը՝ ստացվում է լուրջ գումարների ներդրման կարիք կա ռազմարդյունաբերության զարգացման համար, փորձագետն արձագանքեց. «Սկզբից մտային ներդրման կարիք կա, հետո՝ նոր փողի, որովհետեւ այդ փողը կարելի է 1-2 տարվա մեջ ծախսել անարդյունավետ»:
Անդրադառնալով Հայաստանում առկա մասնագիտական ներուժին՝ Մարտիրոսյանն ասաց, որ այն բավարար չէ. «Մենք պետք է հասկանանք, որ դրսից մասնագետներ են պետք: Շատ ոլորտներում այնքան է գիտությունը ոչնչացել, որ դեռ մի 30 տարի էլ պետք է՝ կարգի բերելու համար: Չգիտես ինչու՝ մարդիկ մտածում են, որ մենք պետք է մեր ներուժով ամեն հարց լուծենք կամ առավելագույնը հարեւանին խնդրենք: Նույն ԱՄՆ-ն իր ռազմական պոտենցիալը ստեղծել է դրսից մարդ բերելով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT