Երևան
12 °C
Այսօր մի խումբ ծնողներ հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքի ցույցի: Նրանք դժգոհում էին, որ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում:
Լրագրողների հետ զրույցում բողոքող ծնողներից մեկը՝ Լուսինե Սարգսյանը, նշեց, որ կարանտինի պայմաններում համբերել են մեկ տարուց ավելի, թե երբ կհասնի իրենց բալիկների՝ մանկապարտեզ ընդունելու հերթը: «Հիմա կարանտինը նորից երկարաձգել են, ու հարցի լուծման տարբերակ չի առաջարկվում: Իմ երեխան 2019 թ․ սեպտեմբերից հերթագրվել է, 1.5 տարի հերթի մեջ է. երեխայիս պահելու համար դուրս եմ եկել աշխատանքից, շատ հուսահատ վիճակում ենք»,- նշեց նա:
Ըստ ծնողի՝ 12 հազար եւ ավելի գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են՝ հերթը երբ կհասնի իրենց: Կառավարությունը կարանտինի պայմաններում հանրության համար նոր եւ ընդունելի օրենքներ է մշակել կրթական օղակների համար՝ դպրոցների, համալսարանների, սակայն ոչ մի բան չի նախաձեռնվում պետական մանկապարտեզների համար:
«Երեք օրվա ընթացքում 100 եւ ավելի ծնողներով համախմբվել ենք, որպեսզի հասկանանք, թե այս հարցը ինչպես կարող ենք բարձրաձայնել, որ, ի վերջո, գտնենք դրա լուծումը: 12.000, նույնիսկ ավելի երեխա կա գրանցված. նրանցից շատերը սպասում են արդեն 2-3 տարի: Եվ ինչքան ժամանակ է՝ հարցը կախված է մնացել օդում: Ծնողների մի մասն է միայն այստեղ. դիմել ենք պատկան կառույցներին՝ քաղաքապետարան, համայնքապետարան, բայց ոչ մի հուսադրող պատասխան չենք ստացել: Պետական մանկապարտեզից տարբեր ժամկետներ են նշում, թե երբ նորից կսկսվի ընդունելության գործընթացը»,- նշեց նա:
Ծնողը, հայտնելով իր անհանգստությունը եւ դժգոհությունը, ընդգծեց հետեւյալը. «Երեխայի առողջ մեծանալու համար շփում է պետք, հնարավոր չէ այսպես շարունակելը: Հույս ունենք, որ շուտափույթ լուծում կգտնի այս հարցը, եւ գոնե գարնանից երեխաները կկարողանան հաճախել մանկապարտեզ»:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակը, տեսնելով քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին եւ լրագրողներին, մոտեցավ եւ հարցի վերաբերյալ ասաց հետեւյալը.
«Քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այս խնդրին, այլ նաեւ քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու համար: Անցած տարվանից մինչեւ օրս չկա ընդունելություն. մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակումները պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Երեւանի քաղաքապետարանն այս առումով հետեւում է բացառապես Կառավարությունից տրվող ցուցումներին: Այդուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները եւ համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ ունենալ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին տրամաբանական լուծում տալու համար. մենք հասկանում ենք, որ շատ ծնողներ երեխաներին մանկապարտեզ չեն կարողանում տանել: Քննարկումներից հետո տեղեկատվությունը անպայման հայտնելու ենք»:
Սակայն ծնողներին չգոհացրեց այս պատասխանը, Լուսինե Սարգսյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ր արդյոք մինչեւ հիմա ինչ-որ մի որոշման գալ, որ այս իրավիճակում չհայտնվեին շատերը:
Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ հասկանում է ծնողների մտահոգությունը, բայց պետք է սպասեն՝ մինչեւ որեւէ լուծում տրվի հարցին:
Ծնողին դարձյալ չգոհացրեց պատասխանը, եւ նա նշեց, որ շատ երեխաներ այսօր հաճախում են մասնավոր մանկապարտեզներ, որտեղ վարձը սկսվում է 70.000 դրամից:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ, չնայած որ նախընտրում է պետական մանկապարտեզը, ստիպված երեխային վճարովի մանկապարտեզ է ուղարկում, որ երեխան կարողանա տարիքին համապատասխան զարգացումով հետ չմնալ մյուսներից: Մեկ այլ ծնող էլ նշում էր, որ ստիպված դուրս է եկել աշխատանքից, որ երեխային կարողանա խնամել:
«Մեր տան շրջակայքի երեք մանկապարտեզներից ոչ մեկում տեղ չկա. արդեն կես տարի է, ինչ սպասում եմ, բայց կան ծնողներ, որ նույնիսկ իրենց բալիկներին երկու տարի առաջ են գրանցել, ու ոչ մի առաջընթաց չկա: Վերջերս գնացել եմ նաեւ թաղապետարան, մանկապարտեզների բաժնի պատասխանատուն ինձ պատասխանել է, որ մինչեւ սեպտեմբեր, պայմանավորված համավարակով, մանկապարտեզներում ընդունելություն չի լինելու. հիմա առաջնահերթությունները հիմնականում տրվում են միայնակ ծնողներին ու անապահով ընտանիքներին, նաեւ զինծառայողների ընտանիքներին: Բայց մեր ծնողների մեջ կան զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչներ, որոնց եւս առաջնահերթություն չի տրվել»,- նշեց Զարուհի Սարիբեկյանը:
Ծնողի խոսքով՝ նրանց պահանջը մեկն է՝ վերսկսվեն մանկապարտեզների բնականոն ընդունելությունները, քանի որ իր պես մայրիկներ կան, որ չգիտեն՝ գնան աշխատանքի՞, թե՞ խնամեն երեխաներին, իսկ մասնավոր մանկապարտեզները շատ թանկ են: Պատրաստ են նույնիսկ սահմանափակումներով ուղարկել երեխաներին, որովհետեւ երեխաներն ունեն մյուս երեխաների հետ շփվելու, զարգանալու կարիք, որը չի լինում տանը ապահովել:
Նշենք, որ դպրոցները հակահամաճարակային սահմանված կարգերին համապատասխան արդեն վերսկսել են դասերը առկա եղանակով: Իսկ մանկապարտեզների համար երեխաների ընդունելությանը վերաբերող նոր որոշում առայժմ չկա, ինչը կասեցվել էր այն բանից հետո, մանկապարտեզները սկսեցին գործել երեխաների ավելի փոքր խմբերով։
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT