Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. փոխվարչապետի գրասենյակը տվել է հարցերի պատասխանները

Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, ուղիղ հակառակը՝ գնալով թեժանում են: Երբ փետրվարի 4-ին, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նոր տնօրենի՝ Իրինա Բաղդասարյանի հետ գնացել էր դպրոց՝ վերջինիս ներկայացնելու, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նրանց դիմավորել էին ամոթ, հեռացիր և այլ կոչերով: Դրանից հետո նոր տնօրենին թույլ չէին տվել մտնել դպրոց:

Փետրվարի 5-ին ևս դպրոցում և գործադուլ է եղել, և դասադուլ: Միայն թե պայքարը փողոցից տեղափոխվել է դպրոցի շենք: Ներսում են ուսուցիչներն ընդդիմացել ոստիկանների աջակցությամբ դպրոց մտած նոր տնօրենին:

Ասելիքը մեկն է. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են հստակեցում, թե ինչի համար, և ինչ հիմքով է Իրինա Բաղդասարյանը նշանակվել թիվ 25 դպրոցի տնօրեն այն պարագայում, երբ կայացած մրցույթում վերջինս ստացել է 2, իսկ մրցույթին մասնակցած դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը՝ 4 միավոր:

Փոխվարչապետին ուղղված ՀԺ-ի հարցին, ստացվել է հետևյալ պատասխանը.

«Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի տասի 319 Ն որոշման  26-րդ կետի՝ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կայացած խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել անհրաժեշտ 5 միավոր, և համաձայն սույն որոշման 28.1 կետի՝ ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին առաջարկել(30.11.20) է Իրինա Բաղդասարյանի թեկնածությունը: Ընտրության համար հիմք են ծառայել թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհանված կարողունակությունների գնահատումը: Ստացված բողոքներին տրվել են գրավոր պատասխաններ»:

Ծնողների այն պնդումներին, թե հեռավար հարցազրույցն անցկացվել է միայն թեկնածուներից մեկի՝ Իրինա Բաղդասարյանի հետ, ըստ պատասխանատու կողմի, իրականությանը չեն համապատասխանում: Հեռավար հարցազրույցներ անցկացվել են երկու թեկնածուների հետ: Հարցաշարը նույնական է եղել մասնակիցների համար, նրանք պատասխանել են նույն հարցերին:

Ուսուցիչներն ու նոր տնօրենին դեմ ծնողները պնդում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամկետներ է խախտել, և տնօրենի պաշտոնում թեկնածուին հաստատելու որոշումն ուշ է ներկայացրել: Արդյո՞ք դա այդպես է և երբ է որոշումը հրապարակվել: Տիգրան Ավինյանի գրասենյակից պատասխանել են, որ հարցազրույցի ընթացքում մասնակիցները ըմբռնում են ցուցաբերել և բողոք չեն բողոքել հետաձգման հանգամանքից:

«Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կայացել է ս.թ. սեպտեմբերի 15-ին, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ չեն ուղարկվել սահմանված ժամկետում, քանի որ նշյալ որոշման 28.1 կետի դրույթի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է նյութերն ուղարկի:

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվել են ս.թ. սեպտեմբերի 28-ին, իսկ ՀՀ կառավարության 27.09.2020 թիվ N 1586-Ն որոշմամբ՝ ՀՀ-֊ում հայտարարվել է ռազմական դրություն: Գրասենյակի՝ ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքային գրաֆիկի անցում կատարելու, ինչպես նաև առավել հրատապ հարցերին արձագանքելու նպատակահարմարությունից ելնելով՝ հավակնորդների հետ տեղի ունենալիք հարցազրույցի անցկացումը հետաձգվել է: Հեռավար հարցազրույցի ընթացքում մասնակիցները ըմբռնում ցուցաբերելով՝ բողոք չեն արտահայտել հետաձգման հանգամանքի վերաբերյալ»:

Բայց, եթե մրցույթի մասնակիցներն այս հարցում խնդիր չեն տեսել, նույն վերաբերմունքը դրա նկատմամբ չունեն դպրոցի ուսուցիչներն ու ծնողները: Նրանք նաև պնդում են, որ Տիգրան Ավինյանին իրենց ուղղած բազմաթիվ դիմումները, բողոքները, խնդրանք-նամակները մնացել են անպատասխան: Փոխվարչապետի գրասենյակից հակադարձում են. բոլոր ստացված բողոքներին պատասխան տրվել է:

«Դիմումնեի, բողոքների և նամակների բովանդակությունը հետևյալն է. կա՛մ ծնողներն ու ուսուցիչները խնդրում են ընտրություն կատարել ի օգուտ իրենց առաջարկած թեկնածուի, կամ խնդրում են, որ փոխվարչապետը չեղարկի կայացրած որոշումը: Ինչպես նշվել է՝ ընտրության համար հիմք են ծառայել թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհանված կարողունակությունների գնահատումը, որը, այս դեպքում, չի համապատասխանել ծնողների և ուսուցիչների առաջարկին: Իսկ ինչ վերաբերում է որոշումը չեղարկելու խնդրին, ապա բոլոր դիմումատուները գրավոր տեղեկացվել են, որ փոխվարչապետի կողմից դպրոցի տնօրենի նշանակման որոշումը փոփոխելու կամ չեղարկելուընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, և առաջարկվել է բողոքներն ու անհամաձայնությունները վիճարկել դատական կարգով»:

Կա հստակ ու բացահայտ պնդում, որ Իրինա Բաղդասարյանի նշանակումը հովանավորչության ներքո է արվել:  Տիգրան Ավինյան-Կարեն Սարուխանյան և Կարեն Սարուխանյան-Գեղամ Բաղդասարյան շահարկումներն են(Գեղամ Բաղդասարյանը Իրինա Բաղդասարյանի եղբայրն է, Շիրակի մարզպետարանի իրավաբանը): Ի՞նչ մեկնաբանություն ունի փոխվարչապետն այս հարցի հետ կապված: Գրասենյակից պատասխանում են. «տնօրենների ընտրության համար հիմք են ծառայում թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհ անված կարողունակությունների գնահատումը, որոնք ներկայացվում են փոխվարչապետին՝ ընտրություն կայացնելու համար: Մինչ օրս ընտրվել են ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուները, հետևապես, հովանավորչության մասին պնդումն անհիմն է»:

«Սարուխանյանի դրածո, հեռացիր». ի՞նչ է նշանակում այս պաստառը: Շիրակի նախկին մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը չգիտի, թե դա հատկապես ում վառ երևակայության արդյունքն է: «Երևի ինձ հետ կապում են էն մասով, որ իմ օգնականը՝ Պալյան Էմման խորհրդի նախագահն է եղել, բայց ինքը շուտ է նշանակվել, նոր չէ: Կարծում եմ, դա են ինձ հետ կապում, թե չէ ես ինչ կապ կարող եմ ունենալ»,-մեզ հետ զրույցում ասաց Սարուխանյանը:

«Մենք ծնողներով, ներքին կարգով իմացել ենք, որ Սարուխանյանի հովանավորչությամբ է էս ամեն ինչը ընթացել, էդպես են խոսում, ասում են, որ բարեխոսել է: Եղբայրը Բաղդասարյանի մարզպետարանում է աշխատել, ինքն էլ ծանոթ է»,-մեզ հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ Հերմինե  Գյուլջյանը:

ՀԺ-ի հարցին, թե ծնողները պնդում են, որ հովանավորչական կապը տեսնում են Կարեն Սարուխանյան-Գեղամ Բաղդասարյան (որը Իրինա Բաղդասարյանի եղբայրն է և Շիրակի մարզպետարանի իրավաբանն է) փոխհարաբերության մեջ, Սարուխանյանն ասաց՝ ոչ միայն Գեղամ Բաղդասարյանի, այլ ընդհանրապես, որևէ մեկի մասով իր ունեցած հովանավորչական կապը բացառված է: «Ես էս պատմության հետ գործ չունեմ, ու չեմ էլ ունենալու»,-ասաց Սարուխանյանը:

Հերմինեն «Հայկական ժամանակի» հետ զրույցում մեկ անգամ ևս նշեց, որ չեն հրաժարվելու իրենց նախաձեռնությունից, այնքան ժամանակ երեխաներին դպրոց չեն ուղարկի, քանի դեռ հարցին իրենց ցանկացած լուծումը չի տրվի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը չի չեղարկվի:

Պարզվում է,սակայն, որ նման հույսեր ոչ ուսուցիչները պետք է փայփայեն, ոչ ծնողները: Ըստ Տիգրան Ավինյանի գրասենյակից ստացված պատասխանի, փոխվարչապետի կողմից դպրոցի տնօրենի նշանակման որոշումը փոփոխելու կամ չեղարկելու ընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:

Ի դեպ, նաև շրջանառվեց տեղեկություն, թե դպրոցի ուսուցիչներից մի քանիսը հրավիրվել են ոստիկանություն, պահվել երկար ժամանակ: Մեզ հետ զրույցում, սակայն, Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը վստահեցրեց. նման բան չկա, ոստիկաններն ընդամենը ներկա են եղել դպրոցի տարածքում, պահպանել հասարակական կարգը:

Տպել
3890 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան