Երևան
12 °C
Վաղ առավոտից Գյումրու համար 25 դպրոցում մեծ իրարանցում էր: Ուսուցիչները գործադուլ, ծնողները դասադուլ էին արել, փակել դպրոցի մուտքը, որպեսզի նոր տնօրենը չկարողանա ներս մտնել:
«Հեռացի՛ր, ամո՛թ, վե՛րջ հովանավորչությանը» և այլ վանկարկումներով նրանք դիմավորեցին Իրինա Բաղդասարյանին: Ոստիկանների ներկայությունն անգամ հարցի լուծում չեղավ: Դպրոց մտնելու հնարավորություն ունեցան միայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ու վարչության ևս մեկ աշխատակից:


Ծնողները պնդեցին. թույլ չեն, որ նոր տնօրենն անցնի աշխատանքի, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի բացատրել, թե ինչի համար է մրցույթի ընթացքում 2 միավոր հավաքած Բաղդասարյանին գերադասել 4 միավոր հավաքած, թիվ 25 դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանից:
Հիշեցնենք, որ կայացած մրցույթում երկու թեկնածուներից ոչ մեկն օրենքով սահմանված 5 ձայնը չի հավաքել, և ընտրությունը թողնվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
«Լավ, ընդունենք, որ հեչ մե թեկնածուն էլ չի հաղթել, հմի Ավինյանը ինչ ձևով կբացատրե, թե ինչի հիման վրա է ձեզի առաջարկե: Մենք բազմիցս գրավոր դիմումներ հղեցինք, ու չեն պատասխանե, որն է ձեր առավելությունը, մենք ընդհանրապես չենք տեսնում»,- Բաղդասարյանին դիմեց ծնողներից մեկը:


Նոր տնօրենն ասաց՝ իր առավելությունը տեսել է փոխվարչապետը, ձեր հարցն էլ հենց նրան է պետք ուղղել:
«Նախ փոխվարչապետը օրենքի խախտում է կատարել, եթե ձեր եղբայրն իրավաբան է, պարտավոր էր ձեզ բացատրեր: Այս երկիրը դեռ մնացել է քավոր-սանիկ հարաբերության մեջ, որը դուք օգտագործեցիք: Ավինյանի աշխատակազմը պարտավոր էր 5 աշխատանքային օրվա ընթացքում իր առաջարկությունն աներ, չի արել: Մենք դիմել ենք ու պատասխան չենք ստացել, դրա համար թույլ չենք տա ձեզ ներս մտնիք՝ մինչև մեր խոսքը հասնի պատկան մարմիններին: Վարչապետին էլ ենք դիմել: Եթե մեզ գրավոր պատասխան տան, թե որն է եղել ձեր առավելությունը դպրոցի տնօրեն նշանակելու համար, միանշանակ մենք մեր նախաձեռնությունը կվերջացնենք, բայց քանի դեռ դա չի կատարվել, ներս չեք մտնի»,- հայտարարեց ծնողներից մեկը:
Անկախ տիրող իրավիճակից՝ Իրինա Բաղդասարյանն ասաց՝ դրական է տրամադրված: Նեղանձնային շահերից բխող այսօրվա ելույթները, ըստ Բաղդասարյանի, օրենսդրության հետ կապ չունեն: Իսկ իր աշխատանքը պատկերացնում է նորմալ: «Կաշխատեմ և՛ ուսուցչական, և՛ ծնողական անձնակազմի հետ, շատ հանգիստ: Ես չգիտեմ՝ ինչի համար են դեմ»,- ասաց Բաղդասարյանը:
Ի տարբերություն Բաղդասարյանի՝ դպրոցի անձնակազմը նրա հետ իր աշխատանքը չի պատկերացնում: Լրագրողների հետ զրույցում շախմատի ուսուցիչ Վանիկ Դիլոյանն ասաց՝ չեն էլ ուզում պատկերացնել:

«Բացարձակապես սխալ է ընտրությունը, պարզ է, որ հաղթած թեկնածուն Մերուժան Մինասյանն է: Թիվը խոսում է դրա մասին՝ 4:2: Մենք դեմ ենք դրսից եկող սուտ ընտրված տնօրենին և պահանջում ենք մեր տնօրենին, որը 4 ձայն է հավաքել և հաղթել: Իսկ նոր տնօրենի հետ աշխատանքը չենք էլ պատկերացնում, որովհետև հանրությունը, դպրոցը, աշխատակազմը հրաժարվում են, դպրոցի անձնակազմն ուզում է աշխատել մեր երկարատև և հարգված մանկավարժի՝ Մերուժան Մինասյանի հետ»,- պնդեց Դիլոյանը:
Տևական ժամանակ ծնողներն ու ուսուցիչները մնացին անդրդվելի: Իրինա Բաղդասարյանը մնաց դպրոցի բակում կանգնած՝ ոստիկանների կողքին:
Դասադուլ հայտարարած ծնողները պնդեցին, որ այս հարցում կա հովանավորչություն: Բաղդասարյանի եղբայրն աշխատում է Շիրակի մարզպետարանում, կառույցի իրավաբանն է: Ըստ ծնողների՝ հենց նրա անձով էլ պայմանավորված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտրությունը:

Մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին հետագա անելիքների մասին որոշում չունեն, քննարկումների մեջ են, որպեսզի հասկանան, թե խնդիրն ինչպես է կարգավորվելու: Անդրադառնալով դասադուլին և գործադուլին, ըստ Կարապետյանի, օրենքով նախատեսված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT