Երևան
12 °C
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համապատասխան հրամաններով 2020 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին մեկական ուսուցչի շնորհվել է երրորդ աստիճանի տարակարգ։
Ուսուցչի որակավորման պատմության մեջ առաջին անգամ այսպիսի բարձր տարակարգ են ստացել Երեւանի N 186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը եւ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը։
Նկատենք, որ ուսուցչի որակավորման տարակարգ Հայաստանում շնորհվում է 2012 թվականից եւ տարիներ շարունակ, փաստորեն, շուրջ 40 հազար ուսուցիչներից որեւէ մեկին չէր հաջողվել հաղթահարել այդ շեմը։
Գոյություն ունի նաեւ 4-րդ աստիճանը, որը Հանրապետությունում ոչ ոք դեռեւս չի ստացել:
Սահմանված հավելավճարներն էլ քիչ չեն. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար ուսուցիչները պետք է ստանան մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով հավելավճար, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով, երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով, իսկ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու դեպքում աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Ինչո՞ւ են այսքան քիչ բարձր տարակարգ ստացած ուսուցիչները. ուսուցիչները չե՞ն ցանկանում բարձր վարձատրվել, թե՞ անհաղթահարելիության չափ դժվար է տարակարգ ստանալու գործընթացը: Այս հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակի» հետ զրույցում իրենց տեսակետներով եւ դիտարկումներով կիսվեցին երրորդ աստիճանի տարակարգ ստացած երկու ուսուցիչները:
Երեւանի N186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով դժվար հաղթահարելի են ներկայացված պահանջները, որոնք նախարարությունը սահմանում է ուսուցիչներին տարակարգ շնորհելու համար ՝ Գ. Բուլդոյանը ասաց.
«Միանշանակ պետք է ասեմ, որ տարակարգ ստանալու համար ինձնից պահանջվել է բավականին մեծ աշխատանք: Ես մեթոդական ձեռնարկի համահեղինակ եմ, ունեմ ամսագրերում տպագրված հոդվածներ, ԿՏԱԿ-ում նյութեր ունեմ տեղադրած, հեռավար ուսուցման դասեր եմ կազմակերպել ուսուցիչների հետ, 2019 թվականին «Տարվա լավագույն ուսուցիչ» եմ ճանաչվել: Ես, իհարկե, տարակարգերի վերաբերյալ չեմ ուզում խոսել միայն իմ օրինակով, քանի որ ես ունեմ կենսափորձ. 35 մանկավարժական տարիները հնարավորություն են տվել կուտակել աշխատանքներ, որոնց արդյունքում կարողացել եմ ստանալ համապատասխանաբար տարակարգի երեք աստիճանները: Սակայն, խնդիրը պետք է դիտարկենք ավելի ընդհանրական. արդյոք այն պահանջները, որոնք առաջարկվում են տարակարգեր ստանալու համար, հասանելի՞ են ուսուցիչներին եւ ավելորդ բարդություններ չե՞ն առաջացնում»,- անկեղծ պատասխանեց Գայանե Բուլդոյանը:
Ըստ նրա՝ այս պահանջները բավականին բարդ են ու նաեւ ինչ-որ տեղ անիրականանալի. ֆիզիկապես մարդը ի վիճակի չէ այդքանը անել, որպեսզի հաղթահարի այդ պահանջները: Սրանք նա հիմնավորեց իր աշխատանքային գործընկերների օրինակով.
«Ես ունեմ ընկերներ՝ համագործակցող եւ միասին առաջ գնացող, որ, լինելով լավագույն մասնագետներ, չեն կարողանում հաղթահարել սահմանված պահանջները: Յուրաքանչյուր տարակարգ ստանալու համար անընդհատ բաղադրիչները փոխվում են. սրանք նաեւ հաճախ դառնում են բոլորովին անհաղթահարելի երիտասարդ ուսուցիչների համար, եւ սրա շուրջ պետք է շատ լրջորեն մտածել, քայլեր ձեռնարկել»,- նշեց նա:
Ըստ Գ. Բուլդոյանի՝ տարակարգ ստանալու հետ կապված խնդիրները չեն լուծվի՝ մի բաղադրիչը մյուսով փոխարինելով.
«Ես ասել եմ նախարարությունում, որ գործող ուսուցիչների կարծիքները պետք է հաշվի առնեն, որոշակի կարգ մշակեն՝ առաջին հերթին իրատեսական եւ մեծ մասի համար ընդունելի: Համակարգային փոփոխությունների պահանջ կա. կենսափորձ ունեցող մարդկանց պիտի կանչեն ու խորհուրդ հարցնեն. եւ, առհասարակ, կրթության ոլորտում այնքան բան փոխելու կարիք կա, որ դրա մասին կարելի է անվերջ խոսել»,- նշեց նա:
Երրորդ աստիճանի տարակարգ ստացած մյուս ուսուցիչը՝ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը 2017 թվականին ճանաչվել է Կոտայքի մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ», 2021 թվականի «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողների շարքում է։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առաջին աստիճանի տարակարգ ստանալը, ըստ էության, շատ ավելի մատչելի է. սրա մասին են վկայում նաեւ առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների մեծ թիվը (2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37․500 ուսուցիչներից 2․226-ն ունի առաջին աստիճանի տարակարգ-խմբ․). սահմանված ընդհանուր 8 բաղադրիչից ընդամենը երկուսի առկայությունը ապահովելը, նրա կարծիքով, չափազանց հեշտ է:
«Տարակարգի առաջին աստիճան ստացած ուսուցիչները շատ են, որովհետեւ
որակավորման տարակարգի բնութագրիչներից առաջինը վարպետության մակարդակն է. Դրա մասին հավաստում է դպրոցի տնօրենը. այսինքն՝ ծնողները, կոլեգաները կարծիք են գրում, դրա հիման վրա տրվում է համապատասխան փաստաթուղթը. սա, կարծում եմ, բոլորի համար հաղթահարելի բաղադրիչ է: Կարծում եմ, հաղթահարելի է նաեւ վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը. ես, օրինակ, առաջինի համար ներկայացրել եմ հեռավար ուսուցում բաղադրիչը», - ասաց ինֆորմատիկայի ուսուցչուհին:
Մյուս աստիճանների վերաբերյալ՝ Կոստանդյանը ասաց, որ երկրորդ եւ այսպես հաջորդական աստիճանների պահանջները, իհարկե, գնալով ավելանում են. երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար անհրաժեշտ է 4 բաղադրիչի առկայություն, երրորդի համար՝ 6, իսկ չորրորդի համար՝ նաեւ մնացած երկուսը:
Ինչ վերաբերում է իր՝ երրորդ աստիճան տարակարգ ստանալուն եւ առհասարակ տարակարգերին վերաբերող բարդություններին՝ Գայանե Կոստանդյանը նշեց. «Հեշտ չէ երրորդ աստիճան տարակարգ ստանալը. դրա համար պետք է բավականին աշխատանք արվի, սակայն մի բան գոնե ինձ համար միանշանակ է. եթե ես կարողացել եմ 55 տարեկանում հաղթահարել, ապա 30 տարեկանում էլ կարող են. պարզապես ցանկություն եւ քրտնաջան աշխատանք է պետք», - ասաց նա:
Տարակարգ ստանալու միակ խոչընդոտը, ըստ նրա, ուսուցիչներին ատեստավորվումից հետո հինգ տարվա ընթացքում տարակարգ ստանալու պահանջն է.
«Այ սա, իսկապես, խոչընդոտ է շատ ուսուցիչների համար, որովհետեւ մարդիկ կան, որ ունեն 4 բաղադրիչը, ուզում են երկրորդ աստիճանի տարակարգ ստանալ, բայց չեն կարող դիմել. նրանց ատեստավորումից անցել է հինգ տարուց ավելի, բայց, ըստ կարգի, տարակարգ ստանալու համար հստակ սահմանված է, որ ուսուցիչը ատեստացիա անցնելուց հետո կարող է դիմել՝ տարակարգ ստանալու», -նշեց Գայանե Կոստանդյանը:
Նշենք, որ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին կարգի նոր նախագիծ է դրվել հանրային քննարկման, որով նախատեսվում է ընդլայնել ուսուցիչների հնարավորությունները։ Նոր կարգը հաստատվելու դեպքում արդեն կարող են հաշվի առնվել նաեւ վերապատրաստման օնլայն դասընթացների փաստաթղթերը կամ, օրինակ, եթե մինչ այժմ կարեւորում էին օլիմպիադաներում մեդալակիր աշակերտներ ունենալը, հիմա առաջարկվում է հաշվի առնել նաեւ օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը, հաշվի առնել հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ֆիզկուլտուրայի ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը։ Իսկ ահա ուսուցչի՝ պահանջվող վարպետության մակարդակն առաջարկվում է բարձրացնել՝ վարպետության մակարդակի բնութագրիչը դիտարկել միայն լավ եւ գերազանց մակարդակների դեպքում:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT