Աբովյանի N1 դպրոցի նախկին տնօրենն ու մի խումբ ուսուցիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ նորանշանակ տնօրենի բողոքի հիմքով

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի անձնակազմը կրկին բողոքի ցույց էր անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Նրանց պայքարը շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ՝ այն բանից հետո, երբ հունվարի 22-ին կայացել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որի արդյունքում երկու թեկնածուներն էլ հավասար ձայներ էին հավաքվել, իսկ հաղթող չլինելու պարագայում ընտրությունը կատարել էր ԿԳՄՍ նախարարը եւ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել էր ոչ թե նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների նախընտրած թեկնածու, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, այլ Քարմիլե Առաքելյանին, որը մեկ այլ դպրոցից է եկել ու չի ընդունվում։

«Հայկական Ժամանակը»  փորձեց ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե խնդրի ինչպիսի հանգուցալուծում են այստեղ տեսնում։ Նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը  պատասխանեց․ «ԿԳՄՍՆ-ն գործել է իր լիազորությունների շրջանակում եւ ճիշտ չի համարում ուսուցչական կոլեկտիվի նմանօրինակ գործողությունները, որոնք ի վնաս մատաղ սերնդի են»։ Այդուհանդերձ, հավելեց, որ  այդ  հարցը նախարարության ուշադրության կետրոնում է եւ քննարկվում է։  

Կոտայքի մարզպետն ու մարզպետարանը եւս հետեւում են զարգացումներին։ Այս մասին ասաց մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Քրիստինե  Պողոսյանը։ «ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերների հետ մարզպետարանը, մարզպետը փորձում է այնպես անել, որ կողմերը կարողանան  գալ ընդհանուր հայտարարարի, նստեն կլոր սեղանի շուրջ և  բանակցեն խնդրի վերաբերյալ: Նաև փորձում ենք ոստիկանության հետ համագործակցելով լուծել խնդիրը: Քանի որ, բոլորիս նպատակը միայն այն է, որ դպրոցում սովորող երեխաների կրթությունը չտուժի, նրանք կարողանան դասերը նորմալ  շարունակել, բայց դպրոցի ամբողջական լիազորությունը պատկանում է նախարարությանը, որովհետև դպրոցը ԿԳՄՍՆ ենթակայության տակ է և վերջնական լուծումը պետք է նախարարությունից լինի»,- ասաց նա:

Նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ցույցն այսօր էլ ավելի սուր դրսեւորումներ էր ստացել։ Աշակերտները շրջափակել էին նրա աշխատասանյակի մուտքը՝ թույլ չտալու դուրս գալ։ Ավելի վաղ էլ խոչընդոտվում էր նրա մուտքը դպրոց։

Իրավիճակը փորձում էին հանդարտեցնել ոստիկանները։

Ավելի ուշ տեղեկացանք, որ Աբովյանի այս դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը եւ հինգ ուսուցիներ հրավիրվել են ոստիկանություն՝ բացատրություն տալու։ Տեղեկությունը հաստատեց պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը՝ նշելով, որ ինքը եւս ոստիկանություն հրավիրվածներից է եղել ու որ բողոքը ներկայացրել է Քարմիլե Առաքելյանը՝ պնդելով, որ իր դեմ բողոքի ցույցերը կազմակերպում են նշված անձինք։

Մերի Խաչատրյան

Տպել
1826 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց