Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր Ազգային ժողովում էր. նախարարը հանդիպել է ԱԺ նախագահի, Իմ քայլը խմբակցության ղեկավարի, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ:
Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ նա հրաժարվեց ասել՝ ինչ քննարկումների մեջ են: Երեկ Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեր զրույցում ասել էր, որ Արցախի Պաշտպանության բանակը վերակազմավորվում է:
«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- ընդգծել էր Պողոսյանը:
Միեւնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց՝ «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:
Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ՊԲ-ում, հնարավո՞ր է նույն պրոցեսը գնում է նաեւ ՀՀ ՊՆ-ում. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ.
- Պարոն Քոչարյան, երեկ ԵԿՄ-ում, այսօր էլ Ազգային ժողովում Պաշտպանության նախարարի հետ քննարկման էիք: Ի՞նչ է քննարկվում, եթե գաղտնիք չէ:
- Տասնյակ տարիներ է, որ մենք Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկում ենք մեր երկրի անվտանգությունը: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: ԵԿՄ-ում երեկ միասին քննարկել ենք հետպատերազմյան շրջանում «Երկրապահի» անելիքները, որովհետեւ ե՛ւ Վաղարշակ Հարությունյանը, ե՛ւ ես հանդիսանում ենք ԵԿՄ վարչության անդամներ: «Երկրապահն» այսօր մեծ անելիք ունի բանակին աջակից լինելու հարցում եւ դա անում է առանց որեւէ տեղ դրա մասին թմբկահարելու: Քննարկում էինք, թե «Երկրապահն» իր հնարավորությունները ավելի օբյեկտիվ օգտագործելու ինչ ճանապարհ պետք է անցնի, եւ պաշտպանական գերատեսչությունը, Ազգային ժողովը, մենք բոլորս որպես անվտանգության պատասխանատուներ ինչ խնդիրներ ունենք մեր առջեւ դրված, առավելեւս որ «Երկրապահը» շարունակում է լինել բանակի ռեզերվներից կարեւորը:
- Իսկ ի՞նչ էր քննարկվում Ազգային ժողովում:
- ԱԺ-ում մեր այսօրվա քննարկումը վերաբերում էր առաջիկայում սպասվող այն օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են լինելու բանակի կարիքների բավարարմանը, հետպատերազմական շրջանում բանակի կառուցվածքին, սոցիալական խնդիրների լուծմանը:
- Ե՞րբ պատրաստ կլինեն նախագծերը, եւ դրանք ե՞րբ կտեսնենք ԱԺ-ում:
- Կտեսնեք, փետրվարին դուք բավականին հետաքրքիր բաներ կտեսնեք: Եկեք դրա մասին չխոսենք, որովհետեւ դրա մեջ կան թեմաներ, որոնք հիմա հրապարակայնացնելու իրավասություն չունեմ, բայց դրանք կան: Այսօր շատ կարեւոր հանդիպումներ տեղի ունեցան ոչ միայն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այլ նաեւ ԱԺ նախագահի մոտ, խմբակցության ղեկավարի մոտ: Այն ծրագրերը, որոնք կապված են բանակի հետ՝ առանց քաղաքական աջակցության հնարավոր չէ իրականացնել: Դրանք պետք է ընկալելի լինեն ոչ միայն բանակի խնդիրների մեջ ներեգրավված սպայակազմին, այլ նաեւ բանակից դուրս ողջ հասարակությանը: Եվ այդտեղ քաղաքական մեծամասնությունը մեծ անելիք ունի: Մենք պետք է ժամանակ չկորցնելով արձանագրենք հաջողություններ:
- Բավական ժամանակ է՝ լուրեր են տարածվում Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման հետ կապված: Երեկ ԱՀ նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: Տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունենում ԱՀ ՊԲ-ում:
- Այն, որ Արցախի բանակը պետք է վերակազմավորման խնդրի առաջ կանգներ՝ դրան պետք է նայել այն տեսանկյունից, թե հետպատերազմական շրջանը ի՞նչ նոր խնդիրներ է առաջադրել: Բայց դա շահարկել, թե բանակը լուծարվում է եւ այլն…բայց չէ՞ որ ՊԲ հրամանատարը այսօր էլ գտնվում է իր տեղում եւ մարտական հերթափոխին վերաբերող իր առջեւ դրված խնդիրները իրականացնում է:
- Իսկ ի՞նչ վերակազմավորումներ են ընթանում ՊԲ-ում: Տեղյա՞կ եք՝ վերջնարդյունքում ինչ մոդել են ցանկանում ունենալ:
- Այսպես ասեմ՝ երբ որ կմոտենանք մեր պատկերացումների հստակեցմանը, ամեն ինչ կտեղեկացնենք: Դա անտեսանելի պահել հնարավոր չէ, որովհետեւ վերջին հաշվով մարդիկ են ծառայելու այդ փոփոխված կառույցում եւ տեսանելի կլինի՝ ՊԲ-ն ինչ վերադասավորումների է ենթարկվել, ինչ սպառազինությամբ, ինչ անձնակազմով:
- Այս պահին կարո՞ղ ենք գոնե ասել՝ կանոնավոր բանակը կշարունակի՞ մնալ Արցախում:
- Ինչպիսի կառուցվածք էլ ունենա բանակը, ինքը պետք է ունենա կանոնավոր ձեւաչափ, հակառակ դեպքում այն բանակ կոչվելու իրավունք չունի: Հիմա պրոֆեսիոնալ բանակի տեսակարար կշիռը ավելի շատ կլինի, թե զորակոչային կոնտինգենտը՝ դրանից բանակի կառավարման բնույթը չի փոխվում: Ամբողջ աշխարհում տարբեր մոդելներ կան: Այսօրվա պաշտպանության բանակում էլ միայն զորակոչային տարիքի անձինք չեն, այնտեղ նաեւ մի քանի հազար պայմանագրայիններ կան:
- Կարո՞ղ ենք ասել, որ քննարկվում է պայմանագրայինների ավելացման հարցը:
- Շատ հնարավոր է. նայած մենք ոնց ենք տեսնում ամբողջ համակարգը եւ դրա կառավարելիությունը նոր իրողությունների պայմաններում: Եթե պայմանագրային զորամասերի քանակը ավելանա, դա նշանակում է՝ վճարովի զինվորականություն, իսկ այս պատերազմից հետո մենք ունենք բազմաթիվ զորակոչիկներ, որոնք հետպատերազմյան շրջանում զորացրվելուց հետո կարող են մնալ եւ աշխատավարձով մասնակից լինել բանակի զարգացմանը: Նրանք աննկարագրելի մեծ փորձ են ձեռք բերել այս պատերազմի ընթացքում:
- ՀՀ քաղաքացիները կշարունակե՞ն ծառայություն իրականացնել Արցախում:
- Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել: Արցախի ՊԲ-ում միայն կամավորական հիմունքներով են Հայաստանի քաղաքացները անցել ծառայության: Եթե այդպիսի ցանկություն լինի հետագայում, բնականաբար իրավական ձեւաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության:
- Երեկ ԱՀ նախագահի խոսնակից տեղեկացանք, որ քննարկվում է Արցախում ծառայության ժամկետը կրճատելու հարց: Այդ հարցը քննարկվո՞ւմ է Հայաստանում:
- Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է տեղեկացված լինի՝ ՊԲ զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հնարավորությունները ինչպիսինն են: Այս պահին ես Պաշտպանության նախարարից այդպիսի տեղեկություն չեմ լսել: Ինչ վերաբերում է Հայաստանի բանակին, բազմաթիվ քննարկումներ կարող են լինել, բայց ցանկացած առաջարկ պետք է հիմնավորում ունենա: Կրճատում ենք ինչի՞ հաշվին: Ինչպիսի՞ն պետք է լինի բանակը, ի՞նչ թվակազմով, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ մարդկային կառուցվածքով: Այդ ամբողջը կախված է նրանից, թե բանակի ռեֆորմների վերջնական ինչ ծրագիր կհաստատի գործող իշխանությունը, որը կքննարկվի անվտանգության խորհրդում, եւ բնականաբար կընդունվի, եւ մենք կգնանք այդ ճանապարհով:
Իմ տեսակետը այն է, որ մենք ունենանք այնպիսի բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին. հատուկ նշանակության բանակ՝ ֆանտաստիկ սպառազինությամբ եւ մեծ ինտելեկտուալ կարողությամբ: Դրան պետք է ձգտենք հիմա, դրան պետք է միշտ ձգտեինք: 1994 թվականի զինադադարից հետո մենք չպետք է անընդհատ գոռայինք, որ մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ենք: Մենք պետք է ամեն ինչ անեինք, որ մեր բանակը գոնե համապատասխաներ հակառակորդի բանակի կարողություններին, որ ռազմական գործողություններում կարողանայինք պահել մեր իրավունքները:
Բայց մենք ի՞նչ արեցինք. բոլոր այն գեներալները, որոնք էսօր պահանջում էին իշխանության հրաժարականը, նախկինում երբ գեներալ չէին, կերտում էին մեր հաղթանակները: Երբ որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նրանց տվեցին հնարավորություն՝ որոշակի ծառայությունների դիմաց ավելացնելու թե ուսադիրների քանակը, եւ թե հարստանալու, իրենք ըստ էության տկարացրին մեր բանակի հետագա զարգացումը: Եվ այսօր մեր առաջին դասը այն պիտի լինի, որ այս պատերազմի ընթացքում ինտելեկտուալ որակներ դրսեւորած մեր հրամկազմը ունենա հնարավորություն՝ վաղվա բանակը կառավարելու եւ իշխանությունների առաջ հստակ խնդիր դնելու, որ բանակը գնա զարգացման այն ուղիով, որը մեզ հնարավորություն կտա մեր ժողովրդին պահել անվտանգ: Կրթությունը եւ գիտությունը պետք է գա եւ տեղավորվի մեր բանակի կարիքների մեջ, եւ բանակը պետք է լինի մեր տնտեսության լոկոմոտիվը:
- Ընթացիկ քննարկումները, պաշտպանության նախարարի, բարձրագույն իշխանության տեսակետները հույս տալի՞ս են մտածելու, որ առաջիկայում հնարավոր կլինի ուղղել բանակի մեջքը, ձգտել դեպի երազանքի մոդելի իրագործում:
- 90-ականներին որեւէ մեկը մտածո՞ւմ էր, որ Հայաստանը կարող է այնպիսի բանակ ունենալ, որ 1994 թվականին զինադադար պարտադրի եւ տարիներ շարունակ այդ պարտադրանքը իրականացրած բանակը կոչվի տարածաշրջանի ամենամարտունակ բանակ: Մինչեւ 2016 թվականը: 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մեր առաջին գիտակցումը պետք է լիներ, որ մեր բանակի հետ ինչ-որ բան այն չէ:
2018-ին եկած նոր իշխանությունը կարո՞ղ էր անմիջապես այ էդ լայնածավալ խնդիրները լուծել՝ ո՛չ, որովհետեւ մենք մսխել ենք այդ բանակի կարողությունները 1999-ի հոկտեմբերի 27-ից սկսած մինչեւ 2018 թիվ: Ամեն մեկն իր բաժինն ունի, ես չեմ ուզում դավաճաններ փնտրել, բայց ուզում եմ ամեն մեկը՝ մեզանից սկսած, գիտակցի էս պարտության մեջ իր մասնակցության չափաբաժինը: Երբ որ բանակը 2008-ի մարտի 1-ին Արցախից բերում էին Երեւան, օգտագործում ժողովրդի դեմ՝ դրանով բարոյալքում էին այն, արժեզրկում: Նման քայլերից է սկսվել բանակի նկատմամբ անտարբերությունը, վերաբերմունքի փոփոխությունը: Այնպես որ առաջին հերթին այդ վստահությունն է պետք վերականգնել, հետո նաեւ այն, ինչ գողացվել է բանակից նյութական առումով: Իհարկե դրանց մեծ մասը դարձել են տներ: Բայց դա զինվորինն է, իրենցը չի, բնականաբար պետք է վերադարձվի բանակին:
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նշանակումը ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում սկսված այս բարեփոխումների շրջանակներո՞ւմ է:
-Այո, որովհետեւ Ջալալ Հարությունյանը այն մարդն է, որը մինչ վիրավորում ստանալը իր առջեւ դրված ծանրագույն խնդիրը կարողանում էր լուծել: Եթե նայենք ՊԲ կառավարումը այն հատվածում, որտեղ եղել է Հարությունյանը, կտեսնեք, որ այդքան մեծ կորուստներ չի ունեցել: Ջալալ Հարությունյանի նշանակումը շատ կարեւոր է մեր երկրի համար, որովհետեւ նա անտարբեր գեներալ չի: Հենց այդ պատճառով էր նրանց ՕԳԳ-ն փոքր:
- Խոսեցինք դավաճանների մասին. Ազգային ժողովում հնարավո՞ր է «Ապրիլյանի» նման հանձնաժողով ձեւավորվի, որը կփորձի լույս սփռել 44-օրյա պատերազմի որոշ դրվագների վրա:
- «Ապրիլյանը» ե՞րբ ձեւավորվեց. պատերազմից 3 տարի անց: Պետք է այդ հանդարտ միջավայրը լինի, պետք է թողնենք բանակն իր մեջ ուժ գտնի, վերլուծի՝ էս բացթողումներն ինչի արդյունք են: 2016-ի Սեյրան Օհանյանի վերլուծությունը շատ թերի էր, բոլորը մեղավոր էին, բացի իրենցից, մի քանիսից: ԱԺ քննիչ հանձնաժողովը ամբողջացրեց եւ տեսավ՝ խնդիրը ինչի մեջ է:
- Պարոն Քոչարյան, ինչո՞ւ չի հրապարակվում զեկույցը:
- Ես ասել եմ, որ ԱԺ նախագահի մոտ է այն: Կհրապարակվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար
Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած
Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ
Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը
Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ
Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT