Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Հիշեցնենք՝ նիստից առաջ եղել է նաեւ «Almaty Digital Forum 2021» միջազգային թվային համաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետը: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը տեղի է ունենում առկա ձևաչափով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: 

ԵՏՀ հանդիպման շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2021-2022թթ. Գործողությունների ծրագիր՝ ԵՏՀ և ԱՊՀ գործադիր կոմիտեների միջև փոխգործակցության խորացման հուշագիրն իրականացնելու համար:

Անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության մասին Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման խնդիրները: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կտեղեկացվեն Միության մաքսային տարածքում պատասխան միջոցներ կիրառելու մեխանիզմի մասին՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի 40-րդ հոդվածի:

ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարներին կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի մասին և կայուն տնտեսական զարգացման առաջարկներ» զեկույցը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգը ԵԱՏՄ անդամ երկրների ծովային անցակետերում:

Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում իրականացվող ընտրության և բուծման աշխատանքների համակարգման և վերլուծական աջակցության կարգը:

 

Տպել
1821 դիտում

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսնայութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում