Երևան
12 °C
Ստենդային հրաձգության աշխարհի հնգակի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը հայտարարել է, որ մտադիր է պայքարել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Նա հայտնել է, որ փետրվարի 20-ին մեկնելու է Կահիրե և մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Նպատակ ունեմ լավ հանդես գալ, դառնալ Տոկիոյի խաղերի մասնակից: Մարզաձևում խաղարկվող բոլոր բարձունքները նվաճել եմ, բայց պակասում է օլիմպիական մեդալը»,- նշել է Ավետիսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում:
Նշենք, որ 51-ամյա Ավետիսյանը ԽՍՀՄ փլուզումից հետո հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ներկայացնելով Հայաստանը՝ նա 1994թ.-ին դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է և սկսել է ներկայացնել Ռուսաստանը, որի դրոշի ներքո հանդես գալով ևս 4 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի, 5 անգամ էլ՝ փոխչեմպիոնի կոչումը: 2008թ.-ին, չկարողանալով ընդգրկվել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում, Ավետիսյանը որոշել է նորից ներկայացնել Հայաստանը՝ այդ պատճառով ստիպված լինելով երկու տարի չմասնակցել որևև մրցման: 2012թ.-ին, արդեն ներկայացնելով Հայաստանը, ևս մեկ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Օլիմպիական խաղերի մասնակցել է միայն մեկ անգամ՝ 2000թ.-ին՝ Սիդնեյում, և զբաղեցրել է 6-րդ տեղը:
Ավետիսյանը նաև պատմել է, թե ինչպես է իր ընտրած մարզաձևն օգնել Ռոման Հովհաննիսյան անունով մարդուն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ. «Ի դեպ, արցախյան վերջին պատերազմը, որը ցավալի ավարտ ունեցավ, ապացուցեց իմ մարզաձևի կարևորությունը: Դատեցե՛ք ինքներդ: Ափսեանետից արագությամբ օդ թռչող ափսեին պիտի վայրկյանների ընթացքում հասցնես դիպուկ կրակոցով ջարդել: Ռոման Հովհաննիսյան անունով մի մարդ ականատես դարձավ իմ պարապմունքներին: Զգացի, որ հրապուրվել է: Մարզիչ ամուսինս՝ Գոռ Բարսեղյանը, նրան հրացան, ու մի քանի խորհուրդ տվեց, նա էլ սկսեց օդ կրակել: Անցան ամիսներ: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իմացանք, որ նա ափսեից հազարապատիկ մեծ չափերի ԱԹՍ-ներ է խոցել»,- պատմել է Ավետիսյանը:
Ներկայումս Ավետիսյանը մարզվում է Արտաշատում, որտեղ, իր խոսքերով, շատ լավ պայմաններ կան. «Հիմա Հայաստանում ստենդային հրաձգության միայն մեկ օջախ կա: Այն գտնվում է Արտաշատի Այգեզարդ գյուղում, կառուցվել է մեր ընտանիքի միջոցներով: Ամեն բան համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր տեղը գիտի միայն Իրանի ֆեդերացիան: Այդ երկրի հավաքականը քանիցս ուսումնամարզական հավաք է անցկացրել մեզ մոտ, հիացել հրաձգարանով, օժանդակ հարմարություններով, հյուրանոցային համարներով: Եթե հատկացվեն մարզչական հաստիքներ, ապա ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, մարզվողների հօծ խմբեր կունենանք ու մեր բանակին խիստ անհրաժեշտ հրաձիգ զինվորներ կպատրաստենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT