Այս հատվածական փոփոխությունները ոչ մի արդյունք չեն ստեղծելու. Բաբաջանյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին

03/02/2021 schedule15:46

Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն ազգային անվտանգության կարևորություն: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ Բաբաջանյանի՝ դատավորների ընտրությունը ԲԴԽ-ին վերապահելը խնդրահարույց է: «Մենք այդ խորհրդից առնվազն ակնկալում էինք կոնկրետ դիրքորոշում նոյեմբերի 15-ին այդ խորհրդի նախագահի կողմից հնչեցված մարտակոչի վերաբերյալ: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել: Ուստի կարելի է ենթադրել՝ ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը: Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով մարդը, ում իշխանավարման օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր ձեր թեթև ձեռքով պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, իշխանությանը և սպառնում է մասնակցել այդ ընտրություններին և կռել այդ ընտրությունները»:

Պատգամավորը հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները: «Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը բերել, Երևանի կենտրոնում մարդկանց սպանել, խաղաղ ցուցարարներին սպանել, դրանից հետո կրկին ձեր թեթև ձեռքով թույլ տալ, որ մարդը հոխորտա և խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին: Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարակություններն են տեղի ունեցել, այսօր ժողովրդավարության մասին տրակտատներ է ձոնում»:

Բաբաջանյանի կարծիքով՝ դատական համակարգը հիմնարար բարեփոխումների կարիք ունի: «Մաքուր ջուրը, խառնելով ցեխաջրի հետ, հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Այս հատվածական փոփոխությունները ոչ մի արդյունք չեն ստեղծելու: Եթե մինչև արտահերթ ընտրությունները չկարողանանք դատաիրավական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, ուրեմն այդ ընտրությունները նույնպես տապալված են»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար կլինեն առանձին դատավորներ: 

Տպել
1029 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց