Երեւանում ծննդկան է մահացել․ փետրվարի 1-ին ծնվել էր 30-ամյա կնոջ երրորդ երեխան․ shamshyan.com

Այս պահին Երևան քաղաքի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան բակում են հավաքվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են հստակ պատասխան, թե ինչի հետևանքով և ում պատճառով է իրենց գյուղի բնակչուհի 30-ամյա Նելլի Արշակյանը, որ առողջ բերվել է նշված ծննդատուն, այսօր մահացել։

Այսօր՝ փետրվարի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ մահացածի քույր Բելլան ասում էր․ «Հունվարի 31-ին Նելլիին, ով պետք է 3-րդ երեխան ունենար, առողջ, առանց որևէ գանգատի բերել ենք նշված ծննդատուն։ Հետազոտել են, և փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։ Ծննդատնից մեզ տեղեկացնում են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն։ Մենք էլ հարազատներով գնում ենք տուն, աչքալուսանք տալիս ազգուտակին, որ Նելլին առողջ աղջիկ է ունեցել։ Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարում են և ասում, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն»։

Ու արդեն հարազատները, գալով այստեղ, իմանում են, որ առողջ ծննդկանը, ում հետ, ի դեպ, ծննդաբերությունից հետո խոսել է քույրը, ոչ մի գանգատ չի հայտնել, ամուսնուն հայտնում են, որ նա մահացել է։

Հազարատները կարկամած մի պահ չեն ուզում հավատալ այդ լուրին, սակայն հետո պահանջում են հանդիպում ծննդատան գլխավոր բժշկի և բուժող բժշկի հետ, բայց՝ ապարդյուն։ «Ասես՝ հօդս ցնդած լինեն։ Մենք գիտենք, որ Նելլիին հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, որ հաստատ կան մեղավորներ, պատժվեն, որպեսզի հետագայում մեր ընտանիքի նման ուրիշ ընտանիքներ այս ցավը չապրեն։ Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում մարդուն առողջ բերես ծննդատուն, առանց առողջական խնդիրներ ունենալու երեխա լույս աշխարհ բերի, իսկ ժամեր անց, ծննդատունն ասես սև թուղթ լինի, մեզ այդ ցավալի լուրն է հայտնում։ Արդեն մի քանի ժամ է ծննդատան մուտքի մոտ կանգնած ենք և ուզում ենք հանդիպում պատասխանատուների հետ, որպեսզի ստանանք պարզաբանում, բայց՝ անօգուտ»,- նշում էր մահացած ծննդկանի քույրը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

«Հայկական ժամանակը» փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ բժշկական կենտրոնից, սակայն այստեղից պատասխանեցին, որ ղեկավարությունը տեղում չէ, իսկ ներկաներն իրավասու չեն այդ մասին խոսելու։

Տպել
1355 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց