Մյանմայում ռազմական հեղաշրջում է. ձերբակալվել է երկրի նախագահը, չի գործում ինտերնետը, հեռուստաալիքները (լուսանկարներ)

նկարում՝ վերին ձախ անկյունում Աուն Սան Սու Կին, ներքևի աջ անկյունում՝ նախագահ Վին Մինը

Փետրվարի 1-ին ձերբակալվել են Մյանմայի նախագահ Վին Մինն ու Պետական խորհրդական, Արտաքին գործերի նախարար, «Ժողովրդավարության ազգային լիգա» -ի առաջնորդ, համաշխարհային Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Կին: Երկրում ռազմական հեղաշրջման փորձ է:

Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին բերման են ենթարկում մայրաքաղաք Նայպիդաուի խորհրդարանական նստավայրում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:

Մյանմայի զինված ուժերի բեռնատարները խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ արգելափակել են ելքերը բնակելի համալիրներից, որտեղ ապրում են պատգամավորները: Գործակալության տվյալներով , խորհրդարանականներին արգելվում է լքել իրենց նստավայրը:

Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարել են մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և երկրի ղեկավարությունը հեռացնելու մասին `դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով: Ձերբակալվել է շուրջ 45 մարդ, այդ թվում, ինչպես նշեցինք,  նախագահ Վին Մինն և Պետխորհրդական Սու Կինը, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում և պետք է սկսեր կառավարություն ձևավորելել:

Երկրում ինտերնետն աշխատում է ընդհատումներով, պետական հեռուստաալիքները անջատված են:

Զինվորականներին պատկանող Myawaddy հեռուստացանցը հաղորդել  է, որ երկրում  արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին հայտարարությունը ստորագրել է փոխնախագահ Մայն Սվեն: Զինվորականները նրան հայտարարել են որպես նախագահի պաշտոնակատար:

Միևնույն ժամանակ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկրում իշխանությունը փոխանցվել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Հլային:

Ըստ Reuters- ի, զինվորականները դժգոհ են  վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից և համոզված են, որ դրանք կեղծվել են:  Նրանք հայտարարել են արտակարգ դրության ավարտից հետո կրկին ընտրություններ անցկացնելու և նոր կառավարություն կազմելու պլանների մասին, հաղորդում է Sinhua գործակալությունը:

Մյանմայի բանկերի ասոցիացիան հայտարարել է, որ երկրում բոլոր ֆինանսական հաստատությունները ժամանակավորապես փակ են: Դա բացատրվում է  ինտերնետի կապի խափանումներով, որոշ ժամերի էլ՝ առհասարակ կապի բացակայությամբ:

Չնայած որևէ տեղ բռնություն չի արձանագրվել, զինվորականները ճանապարհներ են փակել մայրաքաղաք Նայպիդաուում և երկրի գլխավոր քաղաքում ՝ Յանգոնում, հայտնում է BBC World News-ը:

Ավելի ուշ, զինվորականները հայտարարել են կառավարության 24 նախարարների պաշտոններից հեռացման և մի շարք նախարարությունների նոր ղեկավարների նշանակման մասին, այդ թվում ՝ ֆինանսների, առողջապահության, արտաքին և ներքին գործերի:

Աուն Սան Սու Կինի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նրա անունից կոչ, որով նա  հորդորում է ժողովրդին ՝ ընդդիմանալ հեղաշրջմանը:

ԱՄՆ-ում անդրադարձել են Մյանմայի իրադարձություններին: Սպիտակ տունը դեմ է արտահայտվել «վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները փոխելու և Մյանմայում ժողովրդավարական փոփոխությունները խոչընդոտելու ցանկացած փորձին» և սպառնացել է «քայլեր ձեռնարկել կատարվածի համար»:

Զինվորականների գործողությունները դատապարտվել են Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եվրամիության կողմից:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը քաղաքական իրավիճակի կայունացման հույս է հայտնել:

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ազատել երկրի կալանավորված ղեկավարներին: Նման պահանջ են ներկայացրել Amnesty International- ի իրավապաշտպանները ևս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես մտահոգություն է հայտնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Հարեւան Թայլանդի իշխանությունները կատարվածը որակել են Մյանմայի ներքին խնդիր:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան հետևում է, թե ինչ է կատարվում Մյանմայում՝ խուսափելով այլ մեկնաբանություններից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Մյանմայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք, ըստ նրա, առնվազն 45-ն են:

Աունգ Սան Սու Կիի գլխավորած «Ժողովրդավարության ազգային լիգա» (NLD) քաղաքական կուսակցությունը նոյեմբերին կայացած ընտրություններում նվաճել է խորհրդարանական տեղերի 83% -ը: Շատերն այս արդյունքն ընկալել են որպես Աուն Սան Սու Կիի փաստացի ղեկավարությամբ քաղաքացիական կառավարությանը վստահության յուրատեսակ քվեարկություն (նա չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ իր երեխաներն ունեն օտարերկրյա քաղաքացիություն): 

2011-ին ռազմական բռնապետության ավարտից ի վեր դա երկրում երկրորդ ընդհանուր ընտրություններն էին: Միևնույն ժամանակ, Մյանմայում սկսվել էին ժողովրդավարական բարեփոխումները:

Այնուամենայնիվ, զինվորականները վիճարկել են արդյունքները և բողոքներ ներկայացրել Գերագույն դատարան՝ ընդդեմ նախագահի և ընտրական հանձնաժողովի ղեկավարի: ԿԸՀ-ն հերքել է կեղծիքների մասին մեղադրանքները:

Երկրում խոսվում էր հնարավոր ռազմական հեղաշրջման մասին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Հլեյնը սպառնացել էր չեղյալ համարել սահմանադրությունը, եթե, նրա խոսքով, օրենքները չպահպանվեն: Զինվորականներն այն ժամանակ հերքել էին, հեղաշրջում կատարելու մասին լուրերը:

Տպել
1739 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց