Երևան
12 °C
Պետական գնումների համակարգը 2018-ի մայիսից առաջ թերեւս հաճախ քննարկվող թեմաներից մեկն էր։ Իսկ պատճառներից մեկը դրա ոչ մրցակցային լինելն էր։ Պետական գերատեսչությունների կարիքների համար տարբեր մրցույթներ էին հայտարարվում, սակայն մասնակից ընկերություններից հաղթողը շատ դեպքերում կանխորոշված էր։ Պարզվում է՝ հեղափոխությունից հետո եւս համակարգը չի ազատվել խնդիրներից։
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի հետ։
- Տիկի՛ն Բուռնազյան, ի՞նչ իրավիճակ է պետական գնումների համակարգում եւ որքանո՞վ է վերջին 2.5 տարում այն փոփոխության ենթարկվել։
- Ճիշտն ասած՝ 2.5 տարվա առանձին ուսումնասիրություն չենք արել, բայց եթե համեմատում ենք 2019 եւ 2020 թվականների տվյալները, նկատում ենք, որ արժեքային առումով պետական գնումները 7 տոկոսով աճել են։ 2020 թ. տարեկան կտրվածքով պետական գնումները կազմել են մոտավորապես 248.2 մլրդ դրամ։ Սակայն պետք է նշեմ, որ այս բոլոր տվյալները չեն արտացոլում իրական պատկերը։ Կորոնավիրուսի համավարակի կանխման եւ հաղթահարման հետ կապված ծախսերի որոշ մասը չի հրապարակվել գնումների պաշտոնական կայքում։ Մասնավորապես՝ հիմնականում առողջապահության նախարարության իրականացրած գնումները չեն հրապարակվել։ Այստեղ ունենք թափանցիկության խնդիր։ Եթե նաեւ սա հաշվի առնենք, ապա գնումների ծավալը է՛լ ավելի մեծ է եղել։ Ամենակարեւոր փաստն այն է, որ այդ գնումները մեծ մասամբ, եթե ոչ ամբողջությամբ, հատկապես կորոնավիրուսի սկզբնական շրջանում, եղել են ոչ մրցակցային եղանակով։ Սա ինքնին փաստում է, որ ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը եւս շատ է եղել ընդհանուր գնումներում։ 2020 թ. մեր ունեցած տվյալներով՝ ոչ մրցակցային գնումները կազմել են մոտ 48 տոկոս, ինչը 2019-ի համեմատ 8 տոկոսով պակաս է, բայց հաշվի առնելով, որ կորոնավիրուսի շրջանում գնումները չեն հրապարակվել, ապա շատ հնարավոր է, որ տոկոսային հարաբերակցությունը նախորդ տարվա ցուցանիշից ավելի շատ է եղել։
- Նախկինում գնումների հաղթողները արդեն իսկ գիտեին, որ իրենք են հաղթելու, այս առումով հիմա լուրջ մրցակցություն կա՞։
- Այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, Armeps համակարգը փակ է, եւ, ցավոք, մեր ձեռքի տակ կան միայն գնումների ընդհանուր ծավալի եւ քանակի վերաբերյալ տվյալներ։ Սակայն մի բան կարող եմ ասել. շատ ընկերություններ, այս տարի ճանաչվելով հաղթող, հրաժարվել են հետագա ընթացքից, քանի որ կորոնավիրուսի հետ կապված հասկացել են, որ չեն կարող իրենց պարտավորություններն իրականացնել։ Որոշ դեպքերում այդ ընկերությունները նաեւ հայտնվել են սեւ ցուցակներում, որոշ դեպքերում էլ գնումները քննող անձը գտել է, որ, այո՛, իրոք արտակարգ իրավիճակով պայմանավորված է եղել, եւ հաղթող ընկերությունը չէր կարող դա կանխատեսել։
- Թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ինչպե՞ս եք գնահատում այս համակարգում։
- Վերջին տարիներին բավական լավացել է պատկերը հրապարակվող ինֆորմացիայի եւ թափանցիկության առումով։ Բայց, եթե հաշվի առնենք կորոնավիրուսի շրջանում արված առողջապահական գնումները, դա արդեն որոշակի բացասական ազդեցություն է թողնում թափանցիկության վրա։ Մենք չենք տեսնում՝ ում հետ են կնքվել պայմանագրեր, ինչպիսի պայմանագրեր են կնքվել։ Մի կողմից դեպի դրական միտում էր նկատվում նախորդ տարիների հանդեպ, սակայն այդ իրավիճակը հաշվի առնելով՝ միտումը չենք կարող դրական համարել, քանի որ մենք նաեւ հետեւում ենք մյուս երկրների փորձին։ Օրինակ՝ Մոլդովայում սկսել են հրապարակել այդպիսի գնումները։ Մեզ մոտ էլ են հրապարակում, սակայն՝ փոքրածավալ գնումները։
- Մինչեւ որքա՞ն գումարի սահմաններում գտնվող գնումներում է մրցակցությունը մեծ, եւ ո՞ր շեմից հետո է մասնակիցների թիվը հասնում նվազագույնի։
- Ստանդարտ ապրանքատեսակների, ենթադրենք՝ թղթի գնման, կամ ավտոմեքենաների վերանորոգման մրցույթների ժամանակ, բնական է, որ մրցակցությունն ավելի շատ է, քանի որ ընկերություններն էլ են շատ։ Բայց կորոնավիրուսի պատճառով մասնակցության մակարդակը նվազել է։ Ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում։
- Պետության դրած պահանջները մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունների համար, ըստ ձեզ, մեղմմա՞ն, թե՞ խստացման կարիք ունեն։
- Ոլորտի հետ կապված վերջին փոփոխությանը մեր կազմակերպությունը մի փոքր տարակուսանքով էր մոտենում։ Այդ փոփոխությամբ ընկերություններից պահանջվում է 100 տոկոս որակավորման ապահովում։ Այս առումով ընկերությունները եւս բողոքում էին, որ դա բավականին խիստ է եւ խոչընդոտում է մրցակցությանը։
- Բողոքարկումների առումով ի՞նչ վիճակ է, եւ ինչքանո՞վ են հաշվի առնվում բողոքները։
- Եթե նախորդ տարիներին այնքան էլ մեծ ուշադրություն չէր դարձվում պատվիրատուների պարտավորությունների կատարմանը, օրինակ՝ ինֆորմացիայի հրապարակմանը, գնումների պլանում փոփոխությունների կատարմանը, այս տարի, ի զարմանս մեզ, շատ բողոքներ ենք նկատել, որոնք վերաբերում են հենց դրան։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունը, բայց չի հայտնվել սեւ ցուցակում։ Ըստ օրենքի՝ պատվիրատու գերատեսչությունը պետք է 5 օրվա ընթացքում ֆինանսների նախարարությանը ներկայացնի սեւ ցուցակում հայտնվող ընկերության անունը, սակայն դա չեն արել սահմանված ժամկետում, եւ մասնակից ընկերությունը, լինելով մեղավոր, չի հայտնվել սեւ ցուցակում։ Բողոքը քննող անձը գտել է, որ պատվիրատու գերատեսչությունը չի պահպանել օրենքով սահմանված պահանջները, եւ հետեւաբար նա չպետք է պարտք ու պահանջ ունենա այն ընկերության հետ, որը եւս չի պահպանել պահանջները։
- Տիկի՛ն Բուռնազյան, վերջին տարիներին հաճախ քննարկվող թեմաներից է մեկ անձից գնում կատարելու հարցը, ինչո՞ւ է, ըստ ձեզ, պետությունը 1 անձից գնում կատարում, եւ այստեղ մրցակցային լուրջ խախտում տեսնո՞ւմ եք։
- Եթե ներկա ժամանակաշրջանն ենք նայում, շատ դեպքերում ստիպված պետությունը կիրառել է ոչ մրցակցային ընթացակարգեր, թեկուզ՝ դիմակներ կամ ախտահանող միջոցներ ձեռք բերելու համար, երբ շուկայում անկայուն վիճակ էր։ Այժմ մենք նկատել ենք նաեւ այդպիսի գնումների մրցակցային եղանակով իրականացվող ընթացակարգեր։ Կան նաեւ ուղղություններ, որտեղ փաստացի մրցակցության տարբերակներ չկան՝ կոմունալ ծառայություններ, ջրի բաշխում, գազի բաշխում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային գնումների 8 տոկոսը իրականացվել է այլընտրանքի առկայության պարագայում։ Մոտ 10 մլրդ դրամի այդպիսի գնումներ են իրականացվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT