Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան

Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Դրանցից մեկով նախաքննության ընթացքում Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վ. Օ.-ին և վերջինիս ծանոթ, ծանրամարտիկ Ա. Ղ.-ին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

Մասնավորապես, «Դրիմլենդ» դիզայնի խանութում վաճառողուհու և հաճախորդ հանդիսացող մի քաղաքացու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո վաճառողուհու ամուսինը հանդիսացող օպերլիազորներից մեկը, երկու համածառայակիցների հետ վերջինիս, ինչպես նաև նրա հետ նույն տարած եկած Ա.Ղ.-ին ուժի գործադրմամբ մտցրել են ավտոմեքենա ու փաստացի բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Սակայն «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն նրանք կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ, իսկ այն պայմաններում, երբ Ա. Ղ.-ն որևէ առնչություն չի ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշել են՝ որ նա կասկածվում է վիճաբանություն կատարելու մեջ:

Այնուհետև, իր կնոջ հետ վիճաբանելու և վերջինիս ենթադրաբար հարվածելու համար պատժելու նպատակով Տ. Ա.-ն նույն բաժանմունքի վերոնշյալ երկու օպերլիազորների և գործով չպարզված այլ ծառայողների հետ բաժնի տարբեր աշխատասենյակներում խմբով, հայհոյանքներ հնչեցնելով, խոշտանգելու միասնական դիտավորությամբ բռունցքներով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարինների տարբեր հատվածներին:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 3 տեսուչի մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նրանք, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածքում դիտավորությամբ ծեծի են ենթարկել եղբոր հետ իր ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար նշված վայր ժամանած, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ հնչեցրած քաղաքացուն և նրա եղբորը:   

Մեղադրական եզրակացությունները ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հաստատվելուց հետո նշված քրեական գործերն ուղարկել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ընդհանուր առմամբ 2020թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 142 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերից 6-ը՝ 12 անձի վերաբերյալ, (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով՝ 2 քրեական գործ 4 անձի վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 քրեական գործ 8 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Համեմատության համար նշենք, որ Ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմեւնքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների փաստերով 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:

Քանակական աճը պայմանավորված է նշված բնույթի հացագործությունների դեպքերի՝ (այդ թվում նաև նախկինում կատարված) բացահայտման ցուցանիշների բարելավմամբ, ՀՀ դատախազության կողմից վարվող՝ նման դեպքերը պարտադիր քրեադատավարական կարգով իրավական գնահատականի արժանացնելու խիստ և հետևողական քաղաքականության արդյունավետությամբ:    

Տպել
980 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)