Հայաստանում սելեկտիվ աբորտների քանակը 2001-2002 թթ․ ամենաշատն էր, տարիներ անց զոհվեցին նաեւ այդ թվերին ծնված տղաները

Պատերազմում Հայաստանի կրած մարդկային կորուստների ու 2000-ականների սկզբին ծնելիության ցուցանշների հետահայաց համադրությունը հետաքրքիր պատկեր է ի հայտ բերում։ Հայաստանը կորցրեց թե՛ այդ տարիներին ծնված հազարավոր տղաների եւ թե՛ այն աղջիկներին, որոնք պետք է ծնվեին, բայց անցանկալի էին իրենց սեռի պատճառով ու այդպես էլ լույս աշխարհ չեկան։   

Մեր երկրում ծնելիության ամենացածր ցուցանիշը 2000 թվականից ի վեր գրանցվել է 2001-2002 թվականներին։ Անկախությունից հետո Հայաստանում գրանցվել է նորածինների սեռերի անհամամասնության շարունակական աճ։ 2000-ականների սկզբին Հայաստանն առաջատարներից մեկն էր սելեկտիվ աբորտների՝ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների թվով, իսկ 2000-2001 թվականներին նորածինների սեռերի անհամամասնությունը հասել էր իր բարձրակետին. յուրաքանչյուր 100 նորածին աղջկա դիմաց ծնվում էր 120-140 տղա։ Այս հարաբերակցությունն աշխարհում դիտարկված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է այդ ժամանակահատվածում։ Դե իսկ Ադրբեջանի դեմ մղած մեր վերջին պատերազմում դիրքերում կանգնած էր հենց 2000, 2001 եւ 2002 թվականներին ծնված սերունդը։

ժողովրդագրական աճի տեսանկյունից այս իրավիճակն ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրում։ Խնդրի ու դրա հնարավոր բացասական ազդեցությունների մասին «Հայակական ժամանակը» զրուցել է ժողովրդագրագետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի նախկին պետ (2019-2020թթ.) Արտակ Մարկոսյանի հետ։ Մասնագետն անդրադարձել է նաեւ 2021 թվականին սպասվող ծնունդների թվին եւ ոչ միայն։

Ժողովրդագրագետի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

- Պարոն Մարկոսյան, ըստ վիճակագրության՝ Հայաստանում ծնելիության ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001-2002 թվականներին, իսկ վերջին պատերազմում դիրքերում կանգնած էր հենց այդ թվերին ծնված սերունդը: ժողովրդագրական աճի տեսանկյունից ի՞նչ բացասական ազդեցություն կարող է առաջացնել սելեկտիվ աբորտների այդ մեծ թիվն ու այն, որ գրեթե 20 տարի անց մարտի դաշտում զոհվեցին նույն սերնդի հազարավոր տղաներ։

- Այո, պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների մեծ մասը 2000, 2001 եւ 2002 թվականների ծնված տղաներն էին, բայց այդ պատերազմի միակ մասնակիցները նրանք չէին, քանի որ մենք ունեինք նաեւ մեծ թվով պայմանագրային զինծառայողներ։ Ցավոք, պետք է նշեմ, որ այդ դեպքում էլ կրկին վերարտադրողական փուլում գտնվող տղաներն էին, որոնք զոհվեցին։ Այդ ամենի հետեւանքը մենք ավելի պարզ կզգանք մոտակա 2023-2024 թվականներին, իսկ 2021 թվականից դրա վառ ազդեցությունը կերեւա աշխատաշուկայի վրա։ Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված ընդհատումներին, ապա, այո, 2018 թվականի տվյալներով՝ 2000 եւ 2001 թվականներին դրանք Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն են կազմել։ Պետք է նաեւ նշեմ, որ ներկայումս մեր երկրում աղջիկ-տղա հարաբերակցությունը 100 աղջիկ 110 տղա է, իսկ 100 աղջիկ 130/140 տղա հարաբերակցությունը 3-րդ եւ 4-րդ երեխաների կարգաթվում է։  Իհարկե, 2001-2002 թվականից հետո պատկերը միանշանակ փոխվել է, այլապես 2020 թվականից սկսած՝ մեր երկրում չափահասների շրջանում շոշափելիորեն կգերակշռեր երիտասարդ տղամարդկանց թիվը։ Իսկ որպես նախորդ տարիների հետեւանք ընդհանուր առմամաբ մենք կրկին ունենք երիտասարդ կանանց պակաս, որը անխուսափելիորեն կարող է ազդել երկրի, այսպես կոչված, «ամուսնությունների շուկայի» վրա: Սեռերի այս անհամամասնությունը կարող է հանդես գալ որպես լրացուցիչ «դրդապատճառ» տղամարդկանց միգրացիայի համար, հատկապես այն իմաստով, որ տղամարդկանց «ավելցուկը» ամենայն հավանականությամբ կհանգեցնի ամուսնության հետաձգման եւ կավելացնի ամուրիության մակարդակը այն տղամարդկանց շրջանում, ովքեր կնախընտրեն մնալ Հայաստանում։ Մեր ժողովրդագրական գործընթացները բոլոր առումներով են ձեւախեղված, որովհետեւ պետական կարգավորում երբեւէ չի եղել։ Եղել է 2000 թվականին գրված ռազմավարություն, որն այդպես էլ կյանքի չի կոչվել։

- Իսկ ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը եւ ինչու չի իրականացվել։

- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն էր գրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համար, բայց գրելը մի բան է, իրականացնելը՝ մեկ այլ բան․ այն այդպես էլ թղթի վրա մնաց։ Եվ հետո, 1992-ից 2002 թվականներին տարբեր պատճառներով (պատերազմ, տնտեսական շրջափակում, սոցիալ-տնտեսական կատարյալ կոլապս) բնական աճը Հայաստանում նվազել էր 60 տոկոսով։ Սա ամենամեծ անկումն էր նախկին ԽՍՀՄ երկրների թվում, երկրորդ այդպիսի ցուցանիշ գրանցվել էր մեր հարեւան Վրաստանում՝ 57 տոկոս։ 1992 թվականին ունեինք մոտավորապես 70 հազար ծնունդ, իսկ 2002 թվականին այդ ցուցանիշն իջել էր՝ հասնելով 32 հազար 65-ի։ Եթե 1992-ին, ԱՎԿ-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019-ին այս թիվը նվազել է 668.000-ով։

- Եթե չեմ սխալվում, 2019 թվականին, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Արդեն ձեռքի տակ ունե՞ք որոշակի ցուցանիշ, կարո՞ղ եք ասել՝ 2020 թվականին ինչ փոփոխության է ենթարկվել Հայաստանում մշտական բնաչկության թիվը:

- 2020 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ մեր մշտական բնակչության թիվն աճել է։ Այդ թիվը մոտավորապես 8200-ով ավելի էր տարվա սկզբի համեմատ, բայց այն թող մեզ չոգեւորի, քանի որ այդ թիվը հիմնականում կորոնավիրուսի ազդեցության հետեւանքով էր։ Ունեինք փակված սահմաններ, տեղաշարժի սահմանափակումներ։ Գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունից եւս մեր միգրանտների մեծ ներհոսք ունեցանք. մարդիկ, համավարակով պայմանավորված, այնտեղ կորցրել էին աշխատանքն ու ստիպված վերադարձել։ Վերադարձն ավելի շատ էր, քան արտահոսքը։ Արտահոսքի տեղ էլ չկար, քանի որ սահմանները փակ էին, եւ ոչ մի երկիր չէր ընդունում այլ երկրի քաղաքացու։ Ուստի այդ աճի համար ուրախանալու համար դեռ շատ վաղ է, դեռ չգիտենք, թե ինչ կկատարվի, երբ սահմանները բացվեն։ Այս աճը շատ արագ կարող է վերածվել կրկին բացասական ցուցանիշի։ Մանավանդ դեռ պիտի սպասենք սահմանների բացվելուն, եւ պարզ չէ, թե հասարակության մեջ ինչպիսի տրամադրություններ են։ Պետք է դա շատ արագ հասկանալ, որովհետեւ հետագա ռիսկեր կան:

- Նման միտում տեսնո՞ւմ եք։ Այսինքն՝ սահմանները բացելու պարագայում արտհոսք կլինի՞։

- Սա ամենամեծ խնդիրն է, որն այսօր սպառնում է Հայաստանին։ Ցավոք սրտի, սպասումները դրական չեն։ Արտագաղթի նախանշաններ կան։ Կորոնավիրուսի պատճառով աշխարհը շատ է փոքրացել։ Այնպես չէ, որ Ռուսաստանում կամ Ամերիկայում տնտեսական լավ իրավիճակ է։ Ամեն դեպքում, մեր երկրի պարագայում ամենալուրջ խնդիրը անվտանգային առումով առաջացած հարցերն են, քանի դեռ դրանք վերջնական լուծված չեն, մնացած հարցերն այդ ամենի ֆոնին շատ փոքր են։ Արտագաղթի թիվը նաեւ կախված է Կառավարության գործողություններից, նրա արագությունից։ Կախված է նրանից, թե մեր Կառավարությունն առաջին հերթին որքան արագ կարող է խնդիրները հայտնաբերել, ապա դասակարգել, թիրախավորել եւ լուծումներ տալ։ Սյունիքի մարզում շատ լուրջ խթանման միջոցառումներ պիտի իրականացվեն, որպեսզի մարզը չդատարկվի։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերն օգտվում էին Արցախի հարակից շրջանների բարիքներից՝ անասուններն էին այնտեղ արածում։ Շատերը իրենց սոցիալական խնդիրներն այդ կերպ էին լուծում, որից այժմ զրկված են։ Եվ, առհասարակ, ահմանամերձ գյուղերի վրա պետք է շատ լուրջ ուշադրություն դարձվի, որովհետեւ եթե այդ գյուղերը դատարկվեն, մեր խնդիրներն ավելի են մեծանալու։
Եթե վերցնենք Սյունիքի մարզի գյուղերը, ապա պիտի նշեմ, որ դրանց դատարկումը դեռեւս խորհրդային տարիներից է սկսվել, իսկ անկախությունից հետո խնդիրն ավելի է խորացել։ Նախ, դրանք շատ փոքր գյուղեր են (փոքր լինելն արդեն իսկ պրոբլեմատիկ է), եւ եթե հաշվի առնենք, որ դրանք սահմանամերձ են դարձել, անվտանգային խնդիրներ եւ այլն, հիմա չգիտենք, թե ինչպիսի իրավիճակ կարող է լինել։ Վայոց ձորի մարզը եւս խնդրահարուց է, այն ավելի քիչ բնակեցված է, բնակչության խտությունը մոտավորապես 20 մարդ է, այսինքն՝ ճնշումները ժողովրդագրական աճի վրա ավելի մեծացել են։

- Ընդհանուր վիճակագրության համաձայն՝ բնական աճի ցուցանիշ ո՞ր մարզն է ապահովում։

- Ցավոք սրտի, բնական աճի ցուցանիշը հիմնականում Երեւանն է ապահովում։ Վերջին 11 ամիսների տվյալներով՝ մարզերում դեպոպուլյացիա է, այսինքն՝ մահերի թիվը գերազանցում է ծնելիության թվին։ Մոտ մեկ կամ երկու շաբաթից ընդհանուր տարին կամփոփենք, բայց, օրինակ, Լոռու մարզում երկու տարի շարունակ դեպոպուլյացիա է գրանցվել, նույնն է նաեւ Սյունքի մարզում, Վայոց ձորում: Ապակենտրոնացման հարցը այդպես էլ մնում է չիրագործված։

- Իսկ առաջարկ ունե՞ք, կամ ի՞նչ քայլեր պիտի արվեն՝ բնական աճի ավելացումն ապահովելու համար:

- 2019 թվականին լուրջ քաղաքականություն էր մշակվում։ Հեղինակներից մեկն էլ ես էի (կեսկատակ-կեսլուրջ ասում է Մարկոսյանը-հեղ․) կանխատեսվում էր, որ տնտեսական աճի պայմաններում գոնե տարեկան 5-6 տոկոս բնական աճ գրանցենք, հաշվի էին առնվել նաեւ ծնելիության խթան հանդիասացող պետական աջակցման ծրագրերը, միանվագ օգնություն եւ այլն։ Մենք դա ծրագրում էինք մինչեւ 2023-2024 թվականները, իսկ դրանից հետո ավելի խոր ուսումնասիրությամբ ու քայլերով պիտի խթանեինք 3-րդ եւ 4-րդ երեխայի ծնունդը։ Մենք փաստացի չէինք կարող հաշվի առնել կորոնավիրուսն ու պատերազմը։ Պատերազմը մարդկանց վարքագիծը փոխել է, հիմա երեխա ունենալուց առաջ մարդիկ մի փոքր ավելի շատ կմտածեն, ցավոք սրտի։ 2018 թվականի հեղափոխությունը մասնակի բարելավում էր բերել, բայց․․․։

- Իսկ ընդհանուր առմամբ համավարակի ու հետպատերազմական իրավիճակում մեզ այս տարի բնական աճի նվազո՞ւմ է սպասվում։

- Համամասնությունների խախտում է եղել։ 2021 թվականին մեզ սպասվում է առաջնեկների թվի նվազում, ամուսնությունների թվի նվազում։ Նաեւ պետք է նկատի ունենանք, որ 2021 թվականի տարեսկզբի ծնունդները գուցե տարեվերջի համեմատ ավելի հուսադրող լինեն, քանի որ դրանք, այսպես ասած, պլանավորված են եղել մինչեւ պատերազմը։ Օրինակ՝ նախորդ 11 ամիսների կտրվածքով գրանցված ամուսնությունների թիվը անցած տարվա համեմատ 3200-ով նվազել էր․ կորոնավիրուս, հետո՝ նաեւ պատերազմ։ Դե պարզ է՝ մի մասը հաստատ կտեղափոխվեն այս կամ հաջորդ տարի։ Բայց ասում եմ՝ մենք դեռ հստակ չգիտենք պատերազմի ու կորոնավիրուսի ազդեցությունը, իսկ այն, որ դրա ազդեցությունը մեծ է լինելու, անհերքելի փաստ է։ Այդ առումով պատերազմի բերած ռիսկերը, բնականաբար, շատ ավելի մեծ են: Ես դեռ չեմ խոսում Արցախի մասին, այն առանձին թեմա է, որտեղ համամասնությունն ամբողջությամբ է խախտվել։

Տպել
7642 դիտում

Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140 000 դրամի 400կգ նուռ ու մինչ օրս չի վճարել

Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին

Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ

Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ

Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ

Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները

Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել

Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN

Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը

«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում

ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ

ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան

Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան

Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով

Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ