Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնաբանել է հանգստյան օրերին եւ հատկապես հունվարի 23-ին երկրի տարբեր շրջաններում, ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները՝ նշելով, որ բոլոր մարդիկ ունեն իրենց տեսակետը հայտնելու իրավունք այն շրջանակում, որը սահմանել է օրենքը:
«Այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի սահմաններից, ոչ միայն հակաարդյունավետ է, այլեւ վտանգավոր: Մեր երկրի պատմության մեջ մենք բազմիցս հանդիպել ենք իրավիճակի, երբ այն դուրս է եկել օրենքի սահմաններից: Եվ դա հանգեցրել է հասարակության և պետության այնպիսի փոփոխության, որից տուժում էին ոչ միայն նրանք, ովքեր ցնցում էին պետությունն ու հասարակությունը, այլև այն մարդիկ, ովքեր դրա հետ ոչ մի կապ չունեին: Դա տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՝ Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում: Ի՞նչ բարի մտադրություններ էին ղեկավարում այն մարդիկ, ովքեր ցնցեցին Ռուսաստանի կայսրությունը: Եվ ինչի՞ դա հանգեցրեց»,- ասել է Պուտինը՝ այսօր Ռուսաստանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաեւ բերել է Վաշինգտոնի օրինակը՝ հարցնելով, թե տեղյա՞կ են ուսանողները՝ ի՞նչ են անում հիմա այդ մարդկանց (Կապիտոլիումի շենք ներխուժած ցուցարարների) հետ:
«Ինչպես ասել է Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավարներից մեկը, նրանց 15-ից 25 տարի կարող է սպառնալ, դա ներքին ահաբեկչություն է, որն իրականացվել է քաղաքական կարգախոսներով, բայց օրենքից դուրս: Ինչու՞ պետք է ամեն ինչ թույլատրվի օրենքի սահմաններից դուրս: Ոչ, չի կարելի: Ավելին, ոչ մի դեպքում չի կարելի անչափահասներին առաջ մղել (ցույցերին մասնակցել են անչափահասներ եւս): Ի վերջո, ահաբեկիչներն են դա անում, երբ իրենցից առաջ են քշում կանանց ու երեխաներին: Բոլոր մարդիկ իրավունք ունեն քաղաքական գործունեության, իրենց կարծիքը արտահայտելու, հասարակության մեջ իրենց կարծիքի համար պայքարելու, բայց օրենքի շրջանակներում: Բացի այդ, իրավապահ մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակներում. Նրանք նաև պետք է կատարեն Ռուսաստանի ժողովրդին ու պետությանը ծառայելու իրենց պարտականությունը, բայց իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում եւ օրենքի շրջանակներում: Այսպես չի լինում քաղաքականությունը, համենայն դեպս՝ պատասխանատու քաղաքական գործունեությունը»,-նշել է Պուտինը
Հունվարի 23-ին Ռուսաստանում տեղի են ունեցել լայնամասշտաբ ու չարտոնագրված բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Նրա դաշնակից Լեոնիդ Վոլկովը բողոքի ցույցերի մասնակիցների քանակը ողջ Ռուսաստանում գնահատել է 250-300 հազար մարդ:
Դիտորդների գնահատմամբ, ավելի քան 3.700 մարդ բերման է ենթարկվել ՌԴ 125 քաղաքներում տեղի ունեցած հավաքների ու երթերի ընթացքում: Ըստ OVD-Info- ի, բողոքի ակցիաների պատճառով արդեն հարուցվել է առնվազն 15 քրեական գործ ՝ Մոսկվայում, Վլադիվոստոկում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում եւ այլ քաղաքներում:
Ակցիան հնչեղություն է ստացել ցուցարարների եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների բախումների ու բռնի ձերբակալությունների պատճառով, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են վիրավորումներ ստացել: Գրեթե 30 մարդ վնասվածքներ է ստացել միայն Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ. նրանք դիմել են բուժհաստատություններ:
Սանկտ Պետերբուրգում 24 մարդ է բժշկական օգնության դիմել: Տոմսկի լրագրող Սերգեյ Կոլոտովկինը՝ «Անմահ գնդի» հիմնադիրներից մեկը, ձեռքի կոտրվածք է ստացել Սանկտ Պետերբուրգում Օմոնի կողմից ձերբակալման ժամանակ:
Տարբեր աղբյուրների համաձայն, ՌԴ մայրաքաղաքում ակցիայի ընթացքում 39-ից 42 անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել:
Ակցիաների մասնակիցների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել տարբեր հոդվածներով: Դրանց թվում են պետական պաշտոնյաների նկատմամբ բռնության, անկարգությունների հրահրման կոչերը, անչափահասների ներգրավումը անօրինական գործողություններ կատարելու մեջ, բուժսանիտարական կանոնների խախտումներ, որոնք կարող են նպաստել համավարակային հիվանդության տարածմանը, ինչպես նաեւ խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման եւ նույնիսկ ճանապարհների կանխամտածված փակման, խցանումների պատճառ դառնալու հոդվածներով: Մասնավորապես, նման գործեր հարուցվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Պրիմորյայում: Կորոնավիրուսի դեմ պայքարի Մոսկվայի շտաբը հաղորդել է, որ նույնականացվել է ցույցին մասնակից Covid-19-ով վարակված 19 հիվանդ, որոնց հրահանգվել էր մեկուսանալ տանը: Նրանք տուգանվելու են:
Քրեական գործերով դեռեւս միայն մի քանի կալանավորված կա, հարցաքննությունները շարունակվում են, ձերբակալվածների թվում անչափահասներ կան, որոնց նկատմամբ վարույթներ են հարուցվել:
Եվրամիության ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դատապարտել են անվտանգության ուժերի գործողությունները ցույցերը ցրելու ընթացքում, իսկ որոշ եվրոպացի պետական պաշտոնյաներ առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Արեւմտյան թերթերը, աշխարհի առաջատար հրատարակությունների լրագրողները ուշադրություն են հրավիրել ռուսաստանյան ցույցերի աննախադեպ մասշտաբի, ոստիկանության բռնի գործողությունների եւ մարդկանց փողոց դուրս գալու պատճառների վրա: Հոդվածներում նշվում է, որ շաբաթ օրվա բողոքի ցույցը ՌԴ նորագույն պատմության մեջ ամենամասշտաբայիններից է:
Զուգահեռ իրականության մեջ հետաքրքիր իրավիճակ է տիրել նաեւ ռուսական ԶԼՄ-ներում: Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքների եթերում թերեւս երբեւէ այդքան չի հնչել Ալեքսեյ Նավալնիի անունը, որքան այս հանգստյան օրերին: Պետական հեռուստաալիքների վերլուծական հաղորդաշարերի ընթացքում հիմնականում քննադատվել են ցույցերը: Россия 1 հեռուստաալիքը՝ ցույցերին շատ դեռահասների մասնակցության պատճառով դրանք «քաղաքական պեդոֆիլիա» է որակել, НТВ-ն՝ «Չի կարելիների ցույց», բացի այդ, մեղադրել Նավալնիին Ռուսաստանի ապակայունացման ու բռնությունների պատճառ դառնալու մեջ, իսկ Բեռլինը ռուսական հեռուստաալիքներում որակվել է իբրեւ «Նավալնիի սցենարով ֆիլմի գլխավոր ռեժիսոր»:
Նավալնին ինքը բողոքի ցույցերից եւ ՌԴ տարբեր քաղաքներում տիրող իրավիճակից տեղյակ է դարձել այսօր միայն: Այս մասին հայտարարել են նրա փաստաբանները՝ նշելով, որ վերջինս գտնվում է քննչական մեկուսարանում, ֆիզիկապես եւ հոգեպես իրեն լավ է զգում, նրան են փոխանցվել բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք նա խնդրել է:
Նավալնիի աջակիցները հայտարարել են, որ հաջորդ՝ ավելի մասշտաբային բողոքի ցույցերը տեղի են ունենալու այս կիրակի, հունվարի 31-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT