Տեսա վկայականիս վրայի մետաղը վնասվել է, սիրտս պաշտպանել է թշնամուց. հրաշքով փրկված ոստիկան (լուսանկարներ)

Ոստիկանը, որի կյանքը, ըստ էության, փրկել էր ծոցագրպանի ծառայողական վկայականը, ոստիկանության Իջեւանի բաժնի պարեկապահակետային ծառայության հրամանատարի օգնական, 1-ին ջոկի հրամանատար, ավագ Արարատ Մինասյանն է:

Պատերազմի վերսկսման լուրը ստանալուն պես Արարատ Մինասյանը կամավորագրվել է, սեպտեմբերի 28-ին ընկերների հետ մեկնել Վանաձոր, մարտական պատրաստվածություն անցել, իսկ հոկտեմբերի 3-ին՝ մեկնել Արցախ: Հոկտեմբերի 4-ին՝ դստեր ծննդյան օրը, զանգահարել է տուն, շնորհավորել, բայց չի ասել, որ արդեն մասնակցում է Շուշիի համար մղվող մարտերին: Հենց նույն օրը՝ հոկտեմբերի 4-ին, վիրավորում է ստացել Շուշիի մշակույթի տանը հրթիռի հարվածից:

«Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ արդեն փլատակների տակ էի, չէի կարողանում շարժվել: Ընկերներս են ինձ դուրս հանել, տեղափոխել Շուշիի բուժկետ, իսկ արյունահոսությունը դադարեցնելուց հետո ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո էլ՝ Երեւան: Երբ հասա Երեւան, նկատեցի, որ սրտիս շրջանում բազմաբեկորային վնասվածքներ են, իսկ սրտիս ոչ մի բեկոր չի դիպել: Մարտի դաշտում ծառայողական վկայականս ծոցագրպանումս էր, հետո հրամանատարս ցույց տվեց եւ ասաց՝ նայիր վկայականդ կյանքդ փրկել է: Տեսա վկայականիս վրայի մետաղը վնասվել է, սիրտս պաշտպանել է թշնամուց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արարատ Մինասյանը:

Ստացել է բազմաբեկորային վնասվածք, ուսի կոտրվածք, բացակայել են աջ դաստակի 2-րդ, 3-րդ ոսկորները, կոնքի եւ դեմքի ստացած վնասվածքներն արդեն վիրահատել են: «Ձեռքիս բնականոն աշխատանքը վերականգնելու համար կոնքազդրից ոսկոր է հանվել եւ տեղադրվել դաստակիս մեջ, սպասում եմ՝ կպչի»,- ասաց ոստիկանը:

Ընտանիքի անդամներին հանդիպել է Երեւանում՝ վերակենդանացման բաժանմունքում՝ 5 օր բուժում ստանալուց հետո: «Աստված է փրկել»,- հավելեց նա:

Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի օգնական, 1-ին ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Արարատ Մինասյանը ասաց՝ կազդուրվում է, մոտ 1 ամիս անց աշխատանքը կրկին կշարունակի ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության հաղորդագրության, պատերազմի ընթացքում ոստիկանության զորքերից անմահացան 38 ծառայող եւ վիրավորվեց մոտ չորս տասնյակը։ Մինչ այս պահը անհետ կորած է համարվում ոստիկանության 6 ծառայող:

Ոստիկանի կյանքը փրկած վկայականը

Աննա Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3562 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել