Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է հերթական մարդահամարը։ Այն նախատեսված էր անցած՝ 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համավարակի ու երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով վիճակագրական կոմիտեի առաջարկով եւ կառավարության որոշմամբ մարդահամարի ժամկետը հետաձգվել էր մեկ տարով։

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ մարդահամարի ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր նրանով, որ մարդահամարի հաշվառումն անցկացվելու էր համակցված եղանակով, և բացի բնակչության պետական ռեգիստրի տվյալներից, պետք է իրականացվեր նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում` այսինքն ստանալու մարդահամարի ծրագրով սահմանված այն տվյալները, որոնք ներառված չեն բնակչության   ռեգիստրում, որն էլ ենթադրում է մարդահամարի աշխատակիցների շփում շուրջ 750 000 մարդու հետ:

«Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում մարդահամարի աշխատանքների հետագա ընթացքի ապահովումը դառնում էր ռիսկային, ինչով պայմանավորված Վիճակագրական կոմիտեի առաջարկով, ՀՀ կառավարության որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 18-27 անցկացվելիք մարդահամարի ժամկետը մեկ տարով երկարաձգվեց», - ասաց Կույումջյանը։

Այսպիոսվ, հաջորդ մարդահամարը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 14-23-ը և ըստ նախնական գնահատականների տվյալների հավաքումը կանցկացնեն 2 200 հաշվարար ու 450 հրահանգիչ-հսկիչ: Ներգրավվելու են նաև առնվազն 27 մարզային և ք.Երևանի դաշտային աշխատանքների համակարգողներ ու 383 ցուցակագրողներ, որոնք պետք է անցնեն ուսուցման համապատասխան դասընթաց և գիտելիքների ստուգում: Աշխատակիցները ընտրվելու են Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվելիք մրցույթի միջոցով։

Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման և տարածման աշխատանքների ծախսերը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 1․4 մլրդ դրամ։ Վերջնական արդյունքները, ըստ Կարինե Կույմուջյանի պատրաստ կլինեն 2022 թվականին։ «Մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումը՝ միջոցառումների ծրագրով նախատեսված է 2022թ. 1-ին եռամսյակում, իսկ վերջնական արդյունքները՝ սկսած 2022թ. 4-րդ եռամսյակից՝ ըստ մարդահամարի ծրագրի առանձին բաժինների»,- մանրամասնեց նա:

Վիճակագրական կոմիտեն այս տարի ձեռք կբերի պլանշետներ` հաշվարարների և հրահանգիչ հսկիչների թվին համապատասխան: Հաշվարարներն ընտրված տնային տնտեսություններ այցելությունների միջոցով պլանշետներում լրացնելու են մարդահամարի հարցաթերթով սահմանված հարցերի պատասխանները՝ տնային տնտեսության յուրաքանչյուր անդամի համար: Կարինե Կույումջյանի խոսքով, պլանշետները կօգտագործվեն նաև մարդահամարից հետո Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվող` տնային տնտեսությունների կենսապայմանների, աշխատուժի և այլ ընտրանքային հետազոտությունների ժամանակ:

Մինչ բուն մարդահամարի անցկացումը, Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ն անցկացվել է փորձնական  մարդահամար՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Դրա նպատակը, ըստ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, հետեւյալն էր․ «Փորձարկել 2020թ. անցկացվելիք մարդահամարի հարցաթերթի և մեթոդաբանական այլ գործիքների, տվյալների հավաքման, վիճակագրական մշակման, դասակարգումների և կազմակերպչական գործառույթների, հավաքված տվյալների մշակման նպատակով իրականացված ծրագրային ապահովմանն առնչվող գործառույթները՝ ՀՀ բնակչության 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում»։

Իսկ ի՞նչ խնդիրներ վերհանվեցին փորձնական մարդահամարի ժամանակ և արդյոք դրանք կնպաստեն սպասվելիք մարդահամարի անցկացման խնդիրների կարգավորմանը։ Կույումջյանը առանձնացնում է՝ «Փորձնական մարդահամարի միջոցով վեր հանվեց այն փաստը, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ՀՀ բնակչության պետական ռեգիստրի նույնականացված տվյալների համադրման համար անհրաժեշտ է դրանք համալրել մասնագիտացված ծրագրային ապահովումով: Որոշակի կազմակերպչական և մեթոդաբանական հարցեր ևս կարգավորվել են փորձնական մարդահամարից քաղված դասերով, մասնավորապես՝ մարդահամարի հարցաթերթի, հրահանգչական փաստաթղթերի, կազմակերպչական գործառույթների, ծրագրային կարգավորումների և այլնի առումով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս մարդահամարը թվով երրորդն է, որ անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր։ Վերջինն անցկացվել է  2011 թվականին: «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանում մարդահամարներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ անգամ:
Սակայն, ԱՊՀ և Եվրասիական երկրների Վիճակագրական կոմիտեների առաջարկով`  մարդահամարի ժամկետների փոփոխություն եղավ, որպեսզի բոլոր երկրներում մարդահամարները հնարավորինս մոտ ժամկետներում անցկացվեն: Որոշումը ընդունվել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ի` N 5 կարգադրությամբ: Ինչով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հերթական մարդահամարի անցկացման ժամկետը սահմանվել էր 2020 թվականը:

Իսկ մարդահամարի անցկացման նպատակն է ապահովել՝ ոչ միայն Հայաստանի բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, այլև սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների վերաբերյալ մարդահամարի ծրագրով սահմանված տվյալների ստացումը:

Մերի Խաչատրյան

Տպել
3122 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը