Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. ՔԿ

Պարզվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Երեւանում բնակարանային գողության փորձերի դեպքեր, հարուցվել են քրեական գործեր, պարզվել են մանրամասները, օժանդակող անձինք ու կազմակերպիչները:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել են բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունները:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել և փորձել է իրականացնել ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը և վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը գողություն կատարելու դիտավորությամբ գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք և իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2020թ. մայիսի 9-ին, և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը՝ շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, և նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
1118 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ