Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերջին ժամերն անցկացնող Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթի տեսագրությունը հրապարակվել է: Նա ընդունել է Բայդենի թիմի հաղթանակն ու մաղթել նրան հաջողություններ:
«Այս շաբաթ մենք ընդունելու ենք նոր վարչակազմը, եւ ես աղոթում եմ նրա հաջողության համար՝ Ամերիկան անվտանգ և բարգավաճ պահելու գործում»,- ասել է նա:
«Մենք մեր բարեմաղթանքներն ենք հղում և մաղթում հաջողություն: Հիմա, երբ պատրաստվում ենք չորեքշաբթի՝ կեսօրին, իշխանությունը հանձնել նոր վարչակազմին, ուզում եմ, որ դուք իմանաք՝ մեր սկսած շարժումը նոր է սկսվում»,- նշել է Թրամփը:
Նա հայտարարել է, որ վերականգնել է ԱՄՆ-ի իշխանությունն ու առաջնահերթությունը երկրի ներսում ու արտերկրում:
«Մենք կառուցել ենք համաշխարհային պատմության մեջ ամենամեծ տնտեսությունը»,- ասել է նա: Հանրապետականը նշել է նաեւ, որ իր ղեկավարման օրոք Միացյալ Նահանգները ամրապնդել են դաշինքները այլ երկրների հետ:
«Մենք նոր շունչ ենք հաղորդել մեր դաշինքներին և մոբիլիզացրել աշխարհի երկրները՝ Չինաստանին դիմակայելու համար, ինչպես երբեք: Աշխարհը մեզ նորից հարգում է: Խնդրում եմ, մի կորցրեք այդ հարգանքը»,- ասել է Թրամփը իր հրաժեշտի խոսքում:
Նա շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին նախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսին, վերջինիս կնոջը՝ Քարենին, եւ նրա ամբողջ ընտանիքին: Նախագահը շնորհակալական խոսքեր է ուղղել նաեւ Սպիտակ տան աշխատակազմին ու վարչակազմին: Նշել է՝ հպարտ է, որ ոչ մի նոր պատերազմ չի սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ: «Ես հատկապես հպարտ եմ, որ տասնամյակների ընթացքում այն նախագահն եմ, որը նոր պատերազմներ չի սկսել»,- ասել է նա:
«Մեր համարձակ դիվանագիտության և անզիջում իրատեսության արդյունքն այն է, որ մենք հասել ենք մի շարք պատմական խաղաղ համաձայնագրերի Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքը գտնվում է նոր դարաշրջանի եզրին, և մենք մեր զինվորներին տուն ենք բերում»,- հավելել է նա:
Վերջին տարիներին Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են, այդ թվում՝ առեւտրային տուրքերի շուրջ վեճերի պատճառով: Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանը ուշացած եւ անբավարար արձագանքելու վերաբերյալ Պեկինին ուղղված Թրամփի մեղադրանքները հանգեցրել են նոր սրացման: Նաեւ Թրամփի օրոք ԱՄՆ իշխանությունները վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստել են Ազգային պաշտպանության նոր ռազմավարություն: Այն թողարկվել է 2018 թվականի հունվարի 19-ին:
Կապիտոլիումի անկարգությունների մասին ԱՄՆ գործող նախագահն ասել է, որ քաղաքական բռնությունները, որոնք ասոցացվում են Կապիտոլիումի դեմ հունվարի 6-ին կատարված հարձակման հետ, չեն կարող արդարացվել: «Բոլոր ամերիկացիները սարսափում էին Կապիտոլիումի վրա հարձակումից: Քաղաքական բռնությունը հարձակում է այն ամենի վրա, ինչը ամերիկացիները հարգում են: Այն երբեք չպետք է հանդուրժվի»,- ասել է Թրամփը իր խոսքում: «Մեր օրակարգը ոչ թե աջի կամ ձախի, ոչ թե հանրապետականների կամ դեմոկրատների, այլ երկրի համար լավի մասին էր, ինչը նշանակում է աշխատել բոլորի համար: Ես լուրջ մարտեր եմ տարել, ամենադժվար մարտերը, ամենադժվար որոշումները կայացրել, որովհետեւ դուք էիք ինձ լիազորել»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է այսօր: Թրամփը չի մասնակցելու արարողությանը, նա որոշել է մեկնել Վաշինգտոնից՝ հրաժեշտի հանդիպում ունենալով իր թիմակիցների հետ անմիջապես օդանավակայանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT