Երևան
12 °C
Վաղը՝ հունվարի 20-ին, կեսօրին մոտ (ՀՀ ժամանակով՝ 21:00-ին) Միացյալ նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենա ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Այսպիսով, ԱՄՆ-ի 46-րդ նախագահը կանցնի իր պարտականությունների կատարմանը եւ կավարտվի դեռեւս գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը:
Լրատվամիջոցները գրում են, որ Բայդենի ինաուգուրացիային ԱՄՆ-ում պատրաստվում են ապոկալիպսիսի նման: Առաջ անցնելով, դեմոկրատ ուժերին պատկանող ԶԼՄ-ները Բայդենին ամերիկյան փրկիչ են անվանել, իսկ սպասվելիք մեծ ելույթը պատմական են որակել, թեպետ տեքստը դեռ հրապարակված չէ:
Բայդենի հետ միասին վաղը երդվելու է նաեւ ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսը.
«Մենք անհամբերությամբ ենք սպասում արարողությանը: Մենք պատրաստ ենք աշխատանքի: Ջո Բայդենն արդեն ասել է, թե ինչքան աշխատանք մենք ունենք: Պետք է կարգավորենք պատվաստումների գործընթացը եւ օգնենք նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը համավարակի պատճառով: Ես անհամբեր սպասում եմ՝ երբ եմ անցնելու աշխատանքի: Փոխնախագահի պաշտոնում ես կքայլեմ՝ գլուխս բարձր պահած, հպարտությամբ»,-հայտարարել է Հարրիսը:
Հպարտությամբ է փորձում հեռանալ նաեւ Թրամփը: Այդպես էլ չընդունելով Բայդենի հաղթանակը, նա հրաժարվել է երդմնակալության արարողությանը մասնակցելուց: Դրա փոխարեն, հունվարի 20-ի վաղ առավոտյան նա հրաժեշտի հանդիպում կանցկացնի Մերիլենդի զինվորական օդանավակայանում, այնուհետ՝ վերջին անգամ օգտվելով թիվ 1 բորտից, նախագահական օդանավով կմեկնի Ֆլորիդայի իր նստավայրը: Թրամփին հրաժեշտ տալու համար հորդորել են օդանավակայան ներկայանալ Ամերիկայի ժամանակով առավոտյան 7:15-ին:
Բայդենի թիմը երդմնակալության արարողությանը մի ամբողջ ամիս պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ, անվտանգության աննախադեպ, ուժեղացված պայմաններում: Քանի որ արարողությունն առաջին անգամ տեղի է ունենալու համավարակի պայմաններում, համաճարակաբանական իրավիճակի պահպանման համար հատուկ բժշկական խումբ է հավաքվել, իսկ Կոնգրեսի անդամների, կառավարական պաշտոնյաների, նոր նախագահի ու փոխնախագահի ֆիզիկական անվտանգության պահպանումն իրականացնելու են Ազգային գվարդիայի 6200 ծառայողներն ու Կապիտոլիումի շենքի շուրջ տեղակայված 2 մետր բարձրությամբ փշե հսկայական պարիսպը:
Նախատեսված է, որ Ջո Բայդենը եւ Քեմալա Հարրիսը երդվելու են Կապիտոլիումի բլրի արեւմտյան մասում : Ամբիոնն այստեղ սկսել էին նախապատրաստել դեռ 2020 թվականի նոյեմբերի 8-ին:
Ասելով ԱՄՆ-ի բոլոր նախագահների ավանդական երդման տեքստը , այնուհետ նախագահը, առաջին տիկինը եւ փոխնախագահը կանցնեն զորքի մոտով: Այս ծեսը ավանդաբար խորհրդանշում է երկրում իշխանության խաղաղ փոխանցումը նոր գերագույն գլխավոր հրամանատարին: Դրանից հետո նախագահի շարասյունը կուղեւորվի Սպիտակ տուն ՝ տարբեր տեսակի ստորաբաժանումների զինծառայողների ուղեկցությամբ: Այս տարի ժողովուրդը չի ողջունի շարասյունը, ինչպես եղել է ավանդաբար, իսկ մասնակիցները քայլքի ժամանակ կպահպանեն սոցիալական հեռավորությունը:
Հանդիսավոր շքերթը, որն ամեն անգամ անցկացվել է նախագահի երդմնակալության օրը՝ Վաշինգտոնի Փենսիլվանիա-Ավենյուում, այս տարի համաճարակի պատճառով կանցկացվի վիրտուալ տիրույթում, փոխարենը՝ նման շքերթներ նախատեսված են ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, բոլոր նահանգներում:
Ջո Բայդենը նաեւ ծաղկեպսակ կդնի Առլինգտոնի գերեզմանատանը ՝ Պոտոմակի մյուս կողմում գտնվող Ամերիկայի ամենամեծ պատերազմական հուշահամալիրում: Նրա հետ կլինեն նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը եւ Բիլ Քլինթոնը:
Հյուրերն այս տարի եւս զգալի քիչ կլինեն: Օրինակ, 2009 թվականին, Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, հրապարակումների համաձայն մոտ 2 մլն մարդ է մասնակցել, այս տարի թիվը չի գերազանցի 200 հազարը: Ամեն անգամ միայն այս քանակությամբ հրավիրատոմսեր բաշխվել են Կոնգրեսի անդամների ու աշխատակիցների շրջանում: The Washington Post-ը հայտնում է, որ այս տարի կոնգրեսականները ստացել են ընդամենը 2 հրավիրատոմս յուրաքանչյուրը՝ իր եւ 1 հյուրի (տիկնոջ, ամուսնու, դստեր, որդու) համար:
Ինաուգուրացիոն կոմիտեի ղեկավար, սենատոր Ռոյ Բլանտը հայտնել է, որ հատուկ անվտանգության գոտում նախատեսվում է ընդամենը 3 հազար հյուրի մուտք, իսկ երդման ամբիոնի մոտ ընդամենը 100 մարդ է ներկա լինելու:
Առանց բացառության բոլոր մասնակիցներն այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնել, արարողության բոլոր մասնակիցները լինելու են դիմակներով:
Այս տարի երդմնակալության կապակցությամբ Կոնգրեսի անդամների համար նախատեսված ավանդական գալա ընթրիք առհասարակ չի լինի. հանձնաժողովը որոշել է այն ընդհանրապես չանցկացնել ՝ համաճարակի պատճառով:
Պարահանդես առհասարակ տեղի չի ունենա, չնայած դրանք սովորաբար անցկացվում են երդմնակալության շրջանում մի քանի օր շարունակ: 2009-ին Բարաք ու Միշել Օբամաները 10 պաշտոնական ընդունելություն են անցկացրել, 2017-ին Դոնալդ եւ Մելանյա Թրամփները մասնակցել են երեքի: 2021 թվականին Ջոզեֆ եւ Ջիլլ Բայդենները ընդհանրապես չեն պարելու ավանդական պարահանդեսում հյուրերի առջև: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է CNN- ը, Բայդենի կազմկոմիտեն շարունակում է նվիրատվություններ ընդունել վիրտուալ միջոցառումներ կազմակերպելու համար: Ընդունվում են ֆիզիկական անձանց մինչև 500 հազար ԱՄՆ դոլարի չեկեր, իսկ կազմակերպություններից՝ մինչև 1 միլիոն դոլարի: Արարողությունը համաճարակաբանական պահանջներին համապատասխան կազմակերպելու համար բժշկական խորհրդատու Դեյվիդ Քիսլերը ներառվել է երդմնակալության հանձնաժողովում: Թե որքան գումար է ծախսվել արարողության կազմակերպման համար, դեռ պարզ չէ, հայտնի կդառնա հաշվետվությունից հետո:
Ավանդաբար ԱՄՆ-ում բոլոր նախագահների երդման արարողություններն են համարվում հատուկ արարողություններ: Ամբողջ ընթացքի անվտանգությամբ զբաղվում են գաղտնի ծառայությունները: Ինչպես նշվեց, այս տարի նաեւ Ազգային գվարդիան, որի մեծ մասին Պենտագոնը թույլատրել է շրջել զինված՝ լիցքավորված զենքերով:
Վաշինգտոնի կենտրոնում երթեւեկությունը վաղը սահմանափակվելու է, իսկ Կապիտոլիումի հարակից տարածք կթույլատրվի միայն տարածքում ապրող կամ աշխատող անձանց՝ անցագրերով եւ ստուգումից հետո: Փակ են լինելու մետրոյի մոտ 1 տասնյակ կայարաններ: Փենսիլվանիա փողոցի երկայնքով մեկ 200 հազար ամերիկյան դրոշներ են տեղակայվել: Բոլոր արարողակարգերի վերջում սպասվում է համերգ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ:
Անվտանգության դաշնային ծառայությունը արդեն զգուշացրել է աջ ծայրահեղական ակտիվիստների կողմից հնարավոր պրովակացիաների մասին՝ իբր նրանք պատրաստցվում են ներխուժել Կապիտոլիում՝ Ազգային գվարդիայի զինծառայողների արտահագուստներով: Միեւնույն ժամանակ, հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիների համար հրաժեշտի ուղերձ է նախապատրաստել, որը դեռեւս չի հրապարակվել, սակայն դրա որոշ հատվածներ հայտնվել են լրատվամիջոցներից մի քանիսի մոտ:
ԶԼՄ-ները իրար ետեւից հրապարակում են Թրամփի նախագահության տարիների մասին վերլուծություններ՝ նշելով դրական ու բացասական կողմերը: CNN-ը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ հիմնականում Եվրոպայի նկատմամբ, The New York Times-ը դժգոհություն է փոխանցել ներքին քաղաքականության մասին:
Թրամփն արդեն 6 օր է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հունվարի 19-ին դատարկվել է ամբողջ Սպիտակ տունը՝ բոլոր 6 հարկերով: Այնտեղ կտեղակայվեն նոր նախագահի աշխատակազմի անդամները: Բեռնափոխադրող ընկերություններն այսօր վերջին իրերն էին տեղափոխում Սպիտակ տնից դեպի Մար-ա-Լագոյում տեղակայված Թրամփի նստավայր, ուր նա պատրաստվում է մեկնել վաղն առավոտյան՝ երդմնակալության արարողությունից առաջ: Քաղաքացիներին նրա փոխարեն դիմել է կինը՝ Մելանյա Թրամփը՝ նշելով, որ իր համար գերագույն հաճույք եւ մեծ պատիվ է եղել ամերիկացիների համար որպես առաջին տիկին ծառայելը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ-ի տարբեր շրջաններից Վաշինգտոն էին տեղափոխվել Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողներ: Վերջին օրը նրանց ավելացել է եւս 750 ծառայող, որոնք մասնագետներ են քիմիական, միջուկային, բիոլոգիական ու ռադիոէլեկտրոնային զենքերի:
Ընդհանուր առմամբ, այս երդմնակալության արարողության գրեթե բոլոր դետալներն են բացառիկ լինելու՝ անվտանգության առանձնակի միջոցառումների եւ համաճարակաբանական վիճակի պատճառով, սակայն առավել բացառիկ է արարողությունը նրանով, որ բացակայելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Ավանդաբար, նախագահն ինքն է հատուկ արարողակարգով իշխանությունը փոխանցում իր հաջորդին: Իր բացակայության մասին կարճ ու կոնկրետ՝ մեկ նախադասությամբ Թրամփը թվիթերի իր էջում հայտնել էր դեռ հունվարի 8-ին: Այս փաստին արձագանքել է Բայդենը: The Guardian-ը, մի քանի օր առաջ մեջբերելով Թրամփի բացակայության մասին Բայդենի խոսքերը, գրել էր. «Դա լավ է, այն եզակի որոշումներից է, որի շուրջ մենք համակարծիք ենք»:
Բայդենն ԱՄՆ-ի 46-րդ նախագահն է լինելու, նա ընտրություններում հաղթել է աննախադեպ թվով ձայներով, Բայդենը նաեւ լինելու է ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT