Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նիստը ընդմիջվել էր այն բանից հետո, երբ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը վիճեցին:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին խնդրեց հայտնել իրենց կարծիքը իրենց կողմից թույլ տրված վարքագծի վերաբերյալ:
«Երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով գեներալ-գնդապետներին, մի ասացվածք կա՝ «երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների», ընդամենն իմ ասածը սա է նշանակում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա նպաստել են այդ ամեն ինչին։ «Սա իմ համոզմուքն է, եւ այդ համոզմունքը արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին»,- ասաց ամբաստանյալը:
Այնուհետեւ Քոչարյանն ասաց՝ իր մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է: «Մոտ մեկ տարի է՝ մենք ապրում ենք կա՛մ արտակարգ դրության, կա՛մ ռազմական դրության պայմաններում: Դատախազները այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն»,- ասաց նա:
Նա ասաց, որ ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս ասում է՝ «էս տները պետք է ազատեք»։
«Ու մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիով, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, ով է անում, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե՞ Մարտի մեկին է տապալվել 2008 թվականին, կարո՞ղ եք ինձ բացատրել»,- ասաց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ պետականությունը վարկաբեկվել է։
«Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ. ավելի նվաստացած քաղաքացի Հայաստանը իր պատմության մեջ երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում։ Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում՝ ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերեւան»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նրա՝ այս ամենը սկսվեց այս քրեական գործից: «Ինչ վերաբերում է դատախազին, ընդհանրապես տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալն է, բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ: Կարող էր ընդմիջման ժամանակ ասել՝ պարոն նախագահ, ինչո՞ւ եք այսպես արտահայտվում, նորմալ հանգիստ կզրուցեինք: Էս ինչ պահվածք էր: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում նաեւ այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը, եւ դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»,- հայտարարեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT