Երևան
12 °C
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին ժամերն անցկացնող Դոնալդ Թրամփը մտադիր է լքել Վաշինգտոնը հունվարի 20-ի վաղ առավոտյան՝ Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ, որպեսզի հետո ստիպված չլինի նրանից խնդրել կառավարական ինքնաթիռը կամ ուղղաթիռը:
Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նորընտիր նախագահ Ջո Բայդենի ինաուգուրացիան տեղի կունենա հունվարի 20-ին՝ կեսօրին (հայկական ժամանակով՝ 21:00-ին):
Անվտանգության միջոցառումները, որոնք նախատեսված են, այս տարի ավելի խստ կլինեն, քան նախկինում: Ավանդաբար այն կանցկացվի Կապիտոլիումում, որը հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից հարձակման էր ենթարկվել ու ավերվել:
Դրանից հետո ամբողջ Վաշինգտոնը և Կոնգրեսի շենքը հեղեղվել են Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներով, Կապիտոլիումի հարակից տարածքը փակ է հասարակության համար և ցանկապատվել է:
Թրամփը նախապես արդեն հայտարարել էր, որ չի մասնակցելու երդմնակալությանը: Սա 1869 թվականից ի վեր առաջին նման իրադարձությունն է: Նախկինում միայն նախագահ Ուլիս Գրանտի երդմնակալության արարողությանը բացակայել է նրա նախորդը՝ Էնդրյու Ջոնսոնը, որը, հետաքրքրական է, բայց Թրամփի նման ենթարկվել էր իմփիչմենթի, ավելին՝ դարձել իմփիչմենթի ենթարկված առաջին նախագահը:
Ըստ հրապարակումների՝ նախագահի թիմի որոշ անդամներ Թրամփին խորհուրդ են տվել մասնակցել երդմնակալության արարողությանը: Նա հրաժարվել է, քանի որ չի ցանկացել քաղաքը լքել որպես նախկին նախագահ:
Նշվում է, որ Թրամփն իր հետ կվերցնի միջուկային ուժերի ակտիվացման սարքի կոդերը:
Ինչպես պարզել է CNN-ը, Բայդենին նոր սարք ու նոր կոդեր կտրվեն, իսկ Թրամփի կոդերն անմիջապես կչեղարկվեն:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է ուղղաթիռով թռչել Սպիտակ տան հարավային մարգագետնից և հույս ունի, որ իրեն պատվո պահակախմբով կուղեկցեն:
Reuters-ի և Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը թռչելու է Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր նստավայր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի բոլոր՝ 50 նահանգները և Կոլումբիայի շրջանը բարձր պատրաստվածության են բերվել այս շաբաթվա վերջին հնարավոր բողոքների և անկարգությունների հավանականության պատճառով, որը կարող է թափ առնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ: Ամենուր անվտանգության խիստ միջոցառումներ են:
Չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմփիչմենթ հայտարարեց (սա երկրի պատմության մեջ նախագահի չորրորդ իմպիչմենտն է): Սենատը կքննարկի Ներկայացուցիչների պալատի հաստատած մեղադրանքները Ջո Բայդենի երդմնակալությունից հետո: Թրամփը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ:
2020-ի սկզբին՝ առաջին իմփիչմենթի ավարտից հետո, Սենատը արդարացրեց Թրամփին (նախորդ իմփիչմենթների՝ Էնդրյու Ջոնսոնի և Բիլ Քլինթոնի պարագայում նույն ավարտն է եղել):
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում՝ համաձայն չլինելով Բայդենի հաղթանակի հետ, շենքում այդ ժամանակ հաստատվում էր նրա թեկնածությունը՝ որպես հաջորդ նախագահի:
Ընթացակարգը մի քանի ժամ ընդհատվել էր, հարձակումների ու անկարգությունների հետեւանքով սպանվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT