Երևան
12 °C
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում ստուգելու համար Երևանի քաղաքետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանն այցել է կրթօջախներ՝ առանց նախազգուշացման։
Հունվարի 11-ից դպրոցներն ու մանկապարտեզները վերսկսել են կրթական գործընթացը: Ծնողներին հուզող առաջին հարցը՝ տա՞ք են, արդյոք, դասարաններն ու սենյակները:
Քաղաքապետարանը նշում է, որ անկախ նրանից, թե դրսում ինչ ջերմաստիճան է, կրթօջախներում ջերմաչափը 18°-ից բարձր պետք է ցույց տա: Պահանջն ամրագրված է առողջապահության նախարարի հրամանով։
«Դպրոցների դասասենյակներում, գրադարաններում, բուժկետերում հանդերձարաններում՝ 18-22, սանհանգույցներում, միջանցքներում, դահլիճներում նվազագույնը՝ 18, առավելագույնը՝ 20»,-նշել է Երևանի քաղաքետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը:
Մանկապարտեզների պարագայում ջերմային ռեժիմը մի փոքր այլ է: Խմբասենյակներում, կախված տարիքային խմբից, պետք է ապահովված լինի 19-22 աստիճան տաքություն, ննջասենյակներում՝ 18-20, սանհանգույցներում՝ 19-21, միջանցքներում թույլատրելի նվազագույն ջերմաստիճանը 15-ն է:
Պատահականության սկզբունքով այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող դպրոցներ ու մանկապարտեզներ: Թեև կրթօջախների մեծ մասում ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան՝ որոշ տեղերում խախտումները նկատելի են:
«Այս ցուրտ ձմեռը մարտահրավեր է դարձել հաստատությունների համար, և կախված շենքային պայմաններից, աշխարհագրական դիրքից, ջեռուցման համակարգի խնդիրներից՝ ստիպված են լինում հաստատություններում հավելյալ ջեռուցիչներ, տաքացուցիչներ օգտագործել»,-ասել է Ժաննա Ղարդաշյանը:
Բայցևայնպես նույնիսկ այդ պայմաններում պետք է ապահովել անվտանգության բոլոր կանոնները:
«Եթե կլինեն խախտումներ՝ կախված ոչ թե շենքային պայմաններից, այլ իրավիճակից, պահանջվում է բացատրություն և կիրառվում է կարգապահական տույժ»,-ընդգծել է դպրոցական բաժնի պետը:
Ջերմային ռեժիմի պահպանումից բացի, դպրոցներում ու մանկապարտեզներում ուշադիր են սանիտարական նորմերի պահպանմանը: Քանի դեռ համավարակը չի նահանջել, համապատասխան միջոցառումները կշարունակվեն:
Այս տարի, ավելի քան երբևէ, աշակերտները ձգտում են դպրոց, փոքրիկներն էլ՝ մանկապարտեզ: Հեռավար ուսուցումը հետաքրքիր է, բայց իրական շփումն ու ուսուցումն անփոխարինելի են: Ու որպեսզի կրթական գործընթացին ոչինչ չխանգարի, ոլորտի պատասխանատուները պարբերաբար ու առանց նախազգուշացման կայցելեն հաստատություններ՝ ստուգելու անհրաժեշտ պայմանների ու կանոնների պահպանումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT