Երևան
12 °C
ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները և Կոլումբիայի շրջանը բարձր պատրաստվածության են բերվել՝ այս շաբաթվա վերջին հնարավոր բողոքների և անկարգությունների հավանականության պատճառով, որը կարող է թափ առնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ:
Ազգային գվարդիայի զորքերը երկրի ամբողջ տարածքից բերվել և տեղակայվել են Վաշինգտոնում ՝ կանխելու համար հունվարի 6-ին տեղի ունեցած ու 5 մարդու մահվան պատճառ դարձած խռովությունների կրկնությունը, որոնց արդյունքում մի քանի մարդ էր զոհվել:
Երկրի անվտանգության ծառայությունները նախազգուշացում են տարածել Թրամփի կողմնակիցների կողմից բոլոր նահանգներում և խոշոր քաղաքներում հնարավոր երթերի մասին: Վաշինգտոնում գտնվող Ազգային ալեյան, որտեղ թանգարաններ և հուշարձաններ են տեղակայված, փակ է հանրության համար: Փողոցներում ամենուր պատնեշներ կան տեղադրված:

Կապիտոլիումի շուրջ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ուրբաթ օրը բերման են ենթարկել Վիրջինիա նահանգից մի տղամարդու, երբ նա փորձել է իր մեքենան վարել Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված անցակետի տարածքով՝ երդմնակալության մասնակցության համար թողարկված կեղծ անցագրով: Նրա մոտ լիցքավորված ատրճանակ և ավելի քան 500 փամփուշտներ են եղել, հաղորդում է CNN- ը:
Ավելի ուշ նրան ազատ են արձակել: Կապիտոլիումի ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդն ունեցել է մասնավոր մի կազմակերպության կողմից տրված վկայական: Ինքը տղամարդը Washington Post- ին հայտնել է, որ աշխատում է անվտանգության մասնավոր ընկերությունում: «Ես Վաշինգտոնում մոլորվելուց հետո բարձրացա անցակետ, քանի որ ես տեղացի չեմ, այնուհետ ցույց տվեցի ինձ մոտ եղած անցագիրը», - բացատրել է նա:
Այժմ ստուգվում են կենտրոնական փողոցներով և պետական կառույցներին մոտ երթևեկող բոլոր մեքենաները:
Բայդենի թիմը ամերիկացիներին հորդորել է խուսափել մայրաքաղաք մեկնելուց ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ տեղական պաշտոնյաներն առաջարկել են երդմնակալության արարողությունը դիտել հեռուստատեսությամբ և համացանցով: Ամենամեծ հանրահավաքները սպասվում են կիրակի-երկուշաբթի:

Համաձայն Թրամփի կողմնակիցների ու ակտիվիստների հորդորների, կոչ է արվում երդմնակալության օրը երթով շարժվել դեպի Վաշինգտոն: Որոշ խմբեր էլ կողմնակիցներին են խորհուրդ են տալիս չմեկնել Վաշինգտոն՝ ուշադրություն հրավիրելով անվտանգության ուժեղացված միջոցառումների վրա կամ զգուշացնելով, որ գործողությունները կարող են լինել ոստիկանության «ծուղակները»:
Երկրի ամբողջ տարածքում բոլոր նահանգները նախազգուշական տարբերմիջոցներ են ձեռնարկում ՝ սկսած կառավարական շենքերի պատուհանների ցանցապատումից մինչև հանրահավաքների արգելք: Մերիլենդի, Նյու Մեխիկոյի եւ Յուտայի նահանգապետները բողոքի ցույցերից առաջ հայտարարել են արտակարգ դրություն: Կալիֆոռնիան, Փենսիլվանիան, Միչիգանը, Վիրջինիան, Վաշինգտոնը, Վիսկոնսինը և այլ նահանգներ Ազգային գվարդիայի իրենց խմբերին են բերել պատրստության աստիճանի, իսկ Տեխասը ժամանակավորապես փակել է տեղի Կապիտոլիումի շենք մուտքը:

Փորձագետները կարծում են, որ բռնությունների ամենամեծ ռիսկը այն նահանգներում է, որտեղ նախընտրական և հետընտրական կրքերը հատկապես թեժ են եղել և արդյունքները վիճարկվել են: Միչիգանում, նկատի ունենալով այդ ամենը, տեղի Կապիտոլիումի շենքի շուրջ երկու մետրանոց ցանկապատ է կանգնեցվել:
Հիշեցնենք, Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու այս շաբաթ՝ հունվարի 20-ին: Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու արարողությանը:
Այս շաբաթ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել: Սենատը, որը պետք է հաստատի որոշումը, խոստանում է, որ կքննարկի բռնության հրահրման մեղադրանքները նոր նախագահի երդմնակալությունից հետո:
Իմփիչմենթի պատճառ էր դարձել Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի վրա հարձակումը, որին նախորդել էր գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքը:











ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT