Երևան
12 °C
Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հունվարի 14-ի քվեարկությամբ դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ում երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել: Սենատը, որը պետք է այժմ հաստատի այս որոշումը, հայտարարել է, որ նրանք կքննարկեն մեղադրանքները նոր նախագահի՝ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունից հետո:
Այսպիսով, չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի դեմոկրատները պահել են ավելի վաղ տված իրենց խոստումը, այն է՝ հնարավորինս արագ իմփիչմենթ հայտարարել պաշտոնաթող նախագահին: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ներկայացուցիչների պալատը վերանայել և հաստատել է նախագահ Թրամփի մեղադրանքների միակ կետը ՝ նրան մեղավոր ճանաչելով երկրում ապստամբություն հրահրելու մեջ: Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթն արդեն ուժի մեջ է մտել, քանի որ փաստաթուղթը ստորագրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Այնուամենայնիվ, սա անվստահություն է միայն Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի կողմից, վերջնական որոշումը պետք է կայացնի Սենատը:
Քվեարկության նախորդ օրվանից Կապիտոլիումի (Կոնգրեսի) շենքի մոտ տեղակայվել էին ԱՄՆ ազգային գվարդիայի 15 հազար զինված զինվորներ: Ինչպես նշել են որոշ օրենսդիրներ, սա ավելին է, քան Իրաքում և Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ռազմական ամբողջ զորակազմը: Տասնյակ զինվորներ նստած են եղել Կոնգրեսի միջանցքներում՝ հենց հատակին, այնպես որ շենքը ավելի շատ նմանվել է բանակի զորանոցների:
«Մենք այս պատմական հարցը քննարկում ենք հիմա մի դահլիճում, որը վերջերս հանցագործության վայր դարձավ», - գործընկերներին ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մաքքովերը ՝ հիշեցնելով, որ հենց Թրամփն էր իր կողմնակիցներին կոչ անում գրոհել Կապիտոլիումը:
Բոլոր, առանց բացառության, դեմոկրատ օրենսդիրների դիրքորոշումը, որոնք այժմ պահպանում են Կոնգրեսի փոքր մեծամասնությունը, նախապես հայտնի էր: Վերջնական քվեարկության ժամանակ ոչ ոք չի շեղվել կուսակցության գծից:
Միևնույն ժամանակ, 10 հանրապետականներ էլ որոշել են խախտել կուսակցական կարգապահությունը ՝ քվեարկելով ԱՄՆ նախագահին իմպփիչմենթի ենթարկելու մասին, այդ թվում ՝ Վայոմինգի կոնգրեսի անդամ Լիզ Չեյնին, որը համարվում էր հանրապետական հիերարխիայի երրորդ դեմքը: Որոշ հանրապետականների որոշումը, սակայն, անակնկալ է եղել. Առավոտյան, քննարկման սկսվելուց առաջ, հանրապետական կուսակցության միայն վեց ներկայացուցիչներ Կոնգրեսում հայտարարել են Թրամփին առաջադրված մեղադրանքները պաշտպանելու մտադրության մասին: Օրենսդիրներին ուղղված իր ուղերձում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մի քանի անգամ անդրադարձել է նախագահ Լինքոլնի՝ ժամանակին արված հայտարարություններին, մեջբերել է Աստվածաշունչը ՝ Կոնգրեսի անդամներին հորդորելով հարգել իրենց երդումները և պաշտպանել ԱՄՆ Սահմանադրությունը բոլոր արտաքին և ներքին թշնամիներից: Նման թշնամիներից մեկը, նրա խոսքով, Դոնալդ Թրամփն է. «Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգների նախագահը հրահրել է այս ապստամբությունը, այս զինված ապստամբությունը ... Նա պետք է գնա», - ասել է Փելոսին: «Նա այժմ բացահայտ վտանգ է մեր բոլորի սիրելի երկրի համար»:
Արդյունքում, իմփիչմենթի միակ հոդվածը պաշտպանել են 232 օրենսդիրներ, 197-ը դեմ են քվեարկել: Եվս չորս սենատոր ձեռնպահ է մնացել կամ բացակայել է: Կոնգրեսի որոշ անդամներ քվեարկել են տնից ` հեռավար քվեարկության իրավունքով, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով մեկուսացման կամ բուժման փուլում են:
Առայժմ Սպիտակ տունը չի մեկնաբանել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Դոնալդ Թրամփն ինքն այդ օրը եղել է իր նստավայրում և հետևել իմփիչմենթի քննարկման հեռուստատեսային հեռարձակմանը:
Ավելի ուշ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որը տեղադրվել է Սպիտակ տան թվիթերյան էջու: Տեսաուղերձում Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը չափազանց խիստ տոնով:
«Մեր երկրում և մեր շարժման մեջ բռնության և վանդալիզմի տեղ չկա», - ասել է Թրամփը:
«Անկախ նրանից, դուք աջ եք, թե ձախ, դեմոկրատ կամ հանրապետական, բռնության համար ոչ մի արդարացում չկա: Ոչ մի արդարացում. Ոչ մի բացառություն. Ամերիկան օրենքների երկիր է: Նրանք, ովքեր նախորդ շաբաթ մասնակցել են այդ հարձակմանը, պատասխան են տալու: Տեղեկություններ են եղել, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում և ամբողջ երկրում ծրագրվում են ավելի շատ ցույցեր: Գաղտնի ծառայությունն ինձ տեղեկացրել է հնարավոր սպառնալիքների մասին:
Յուրաքանչյուր ամերիկացի իրավունք ունի իր ձայնը լսելի դարձնելու՝ հարգալից և խաղաղ ճանապարհով, սահմանադրական ճանապարհով նաև : Բայց ես շեշտում եմ, որ չպետք է լինի բռնություն, օրենքի խախտում և ցանկացած տեսակի վանդալիզմ: Բոլորը պետք է հետևեն օրենքին և ենթարկվեն իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցումներին», - իր կողմնակիցներին է հորդորել ԱՄՆ պաշտոնաթող նախագահը: Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չի հիշատակել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից իրեն ներկայացված իմփպիչմենթի մասին: Նույնատիպ կոչով է հանդես եկել նաև Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռոնա Մակդանիելը:
Նշենք, որ Կոնգրեսի քվեարկության ավարտից հետո Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը պաշտոնապես հայտարարել է , որ Վերին պալատը չի կարողանա քննարկել Թրամփին առաջադրված մեղադրանքները՝ մինչև նոր նախագահի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ը:
Նույնիսկ եթե Սենատի գործընթացը սկսվի այս շաբաթ և արագ ընթանա, մենք չենք կարող վերջնական որոշում կայացնել մինչ նախագահ Թրամփի պաշտոնաթողությունը: Ես նման որոշում չեմ կայացնում, սրանք պարզապես փաստեր են », - ասել է մեծամասնության առաջնորդը:
Ներկայումս Սենատը լուծարված է համարվում ու պետք է կրկին հանդիպի միայն հունվարի 19-ին: Միթչ Մաքքոնելը նախօրեին հրաժարվել է արտակարգ իրավիճակով պայմանավորված Վաշինգտոնում սենատորներ հրավիրել: Միաժամանակ, ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ հանրապետական ազդեցիկ սենատորը հայտնել է, որ Թրամփը պետք է պատասխանատվություն կրի հունվարի 6-ին Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար:
Նախորդ տարի Թրամփի առաջին իմփիչմենթի հարցի քննարկման ժամանակ Մաքքոնելը հետեւողականորեն պաշտպանում էր նախագահին: Այս անգամ Սենատի մեծամասնության ղեկավարը անհրաժեշտ է համարել նշել, որ ինքը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու: Մաքքոնելը հավելել է, որ կտեսնեն՝ ինչ այլ ապացույցներ կարող են հավաքել ԱՄՆ արդարադատության նախարարության փորձագետները, որոնք ուսումնասիրում են հունվարի 6-ի իրադարձությունները:
Կապիտոլիումի վրա հարձակման դեպքով առայժմ մեղադրանք է առաջադրվել 60 ցուցարարներ ի, 170 մարդ բերման էր ենթարկվել: Կոնգրեսում պատրաստ են սկսել սեփական հետաքննությունը, որը պետք է պարզի, թե օրենսդիրներից որևէ մեկն օգնե՞լ է ջարդարարներին:
Թրամփին իշխանությունից հեռացնելը կպահանջի սենատորների երկու երրորդի համակարծությունը: Վաշինգտոնում նման արդյունքը միանգամայն հավանական է համարվում, քանի որ հունվարի 19-ից հետո երկու նոր դեմոկրատ սենատորներ են երդվելուն, և Պալատում ուժերի հարաբերակցությունը կփոխվի: Այս դեպքում Կոնգրեսը կարող է սկսել քննարկել ոչ թե նախագահի անվստահության մասին բանաձև, այլ վերափոխված՝ նոր բանաձև, որն ապագայում արգելելու է պաշտոնաթող նախագահին առաջադրվել երկրի ցանկացած պետական պաշտոնում:
Թրամփի հեռացումը Սպիտակ տնից ոչ մի կերպ չի ազդի այս գործընթացի վրա, և Կոնգրեսը կարող է շարունակել իմփիչմենթի կարգը հունվարի 20-ից հետո:
Դոնալդ Թրամփին պաշտոնավարման համար մնացել է ընդամենը 5 օր, այնուհետ՝ նախագահի պաշտոնը կստանձնի նորընտիր Ջոզեֆ Բայդենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT