Երևան
12 °C
Երեւանում 24-ժամյա ռեժիմով աշխատող միակ մանկապարտեզը մասնակի գիշերօթիկ է: Մանկապարտեզ են հաճախում հիմնականում անապահով, ծնողազուրկ, անօթեւան երեխաներ, այսինքն՝ հասարակության խոցելի խմբի նրկայացուցիչներ: Այս պահին նախադպրոցական ուսումնական հաստատություն է հաճախում 2-6 տարեկան 126 երեխա, որից 28-ը մանկապարտեզում մնում է շուրջօրյա, իսկ մնացածը՝ 8:30-17:30-ը:
Հնգօրյա մանկապարտեզը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Շաբաթ եւ կիրակի օրերին երեխաները վերադառնում են ծնողների կամ խնամակալների մոտ:
Մանկապարտեզում, ըստ տնօրենի, շատ ժամանակ է հատկացվում բազմազան խաղերին, որոնք նպաստում են խոսքի, մտածողության, գույների իմացության, հաշվելու եւ այլ կարողությունների զարգացմանը: Այստեղ սնունդը չորսանգամյա է, սաները շաբաթվա ընթացքում 2 անգամ լողանում են, կազմակերպվում է նաեւ նրանց վարսահարդարումը: Մանկապարտեզ հաճախում են ինչպես Երեւանից, այնպես էլ տարբեր մարզերից:
«Խմբերը հիմա համալրված են, գործում է 7 խումբ՝ 18-ական երեխայով: Ընդունելությունը կատարվում է հերթագրմամբ. այս պահին հերթում սպասում է 18 երեխա, սեպտեմբերին նրանք էլ կընդունվեն»,- ասաց տնօրեն Լուսինե Մատինյանը:
Հարցին՝ կան արդյոք բարերարներ, որոնք լրացուցիչ աջակցություն են ցույց տալիս, Լիլիթ Մատինյանն ասաց, որ երկու տարի է, ինչ բարերարների կողմից աջակցություն չեն ստանում, թե ինչով է դա պայմանավորված, չի կարող ասել, բայց, իհարկե, կան երեխաներ, որոնց ընտանիքները գտնվում են սոցիալապես շատ վատ վիճակում եւ օգնության ռեալ կարիք ունեն։ Բարերարները նրանց համար հագուստ եւ այլ իրեր էին տրամադրում։
«Մանկավարժական անձնակազմը հարազատ մոր պես ամեն ինչ անում է երեխաների համար, քանի որ իրենք ունեն այդ սիրո ու խնամքի կարիքը: Հոգեբաններն ամեն երկուշաբթի ավելի խորացված են աշխատում երեխաների հետ, որ հաղթահարվեն նրանց սթրեսային խնդիրները, որովհետեւ ընտանիքներում շատ խնդիրներ են լինում: Ունենք ծնողներ, որ խմում են՝ հայրն էլ, մայրն էլ, երբեմն մոռանում են՝ երեխաներին գան տանեն, ինչի պատճառով երեխաները գիշերատանը մի օր էլ ավելի են մնում: Շատ մանրամասներ չեմ ուզում բացել, բայց երեխաներն այստեղ ավելի լավ են իրենց զգում, քան տանը: Մենք մինչեւ այս համաճարակը ինտենսիվ աշխատում էինք նաեւ ծնողների հետ, ցուցաբերում հոգեբանական օգնություն, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ խնդիրները: Աշխատանքների արդյունքում նույնիսկ ունեցել ենք ծնողներ, որոնք ավելի հոգատար են դարձել երեխաների նկատմամբ: Բայց համաճարակի հետ կապված ծնողների հետ կապը փոքր-ինչ թուլացել է»,- նշեց տնօրենը։
Մինչ կորոնավիրուսը այստեղ գործել է բաց դռների օր. ցանկության դեպքում երեխաների հարազատները մի ամբողջ օր կարող էին անցկացնել մանկապարտեզում եւ մոտիկից տեսնել, թե ինչպես է կազմակերպվում երեխաների առօրյան ու ժամանցը: Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ ծնողների մուտքը մանկապարտեզ սահմանափակված է: Ի դեպ, համավարակի պատճառով մեզ նույնպես հնարավորություն չտրվեց այցելել մանկապարտեզ, եւ տնօրենի հետ զրուցեցինք հեռախոսով:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT