Մանկապարտեզում աշխատանքի ու հանգստի ինչ ռեժիմ է առաջարկվում որոշման նոր նախագծով․ մեկնաբանում է ԿԳՄՍՆ մասնագետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորելու մասին որոշման նախագիծ։

Դատելով հանրային քննարկման արձագանքներից՝ այս ոլորտով հետաքրքրվողների շրջանում առաջացել են բազմաթիվ հարցեր՝ կապված սահմանված աշխատաժամանակի, վարձատրության, նախագծում հիշատակվող 12-ժամյա ռեժիմի եւ մի շարք այլ հարցերի հետ: Շատերը տարակուսում են՝ մի՞թե Հայաստանում կան 12 ժամ գործող մանկապարտեզներ։ Իսկ գուցե նախատեսվո՞ւմ է առաջիկայում ունենալ այդպիսի նախակրթարաններ։  

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանելով կառավարության որոշման նախագիծն ու առաջ եկած հարցերը, նշեց, որ կառավարության այս որոշման նախգիծն ընդամենը հստակեցում է մտցնում ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի եւ հանգստի, ռեժիմի առանձնահատկություններին վերաբերող կետերում:

«Ներկայումս գործող որոշման մեջ (ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N201-Ն որոշում) հստակեցման որոշակի անհրաժեշտություն կար. մանկավարժական աշխատողների մեջ ոչ բոլոր հաստիքներն էին ներառված: Հստակեցված էին միայն հոգեբաններին, ուսուցման մեթոդիկայի ու դաստիարակչական աշխատանքների մասնագետներին վերաբերող աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կարգավորումները։ Մնացած աշխատողները, օրինակ՝ պարուսույց, երաժշտական ղեկավար, լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժներ, դուրս էին մնացել ցանկից: Այս փոփոխությամբ հստակեցումները վերաբերում են մանկավարժական բոլոր աշխատողներին»,- ասաց նախարարության աշխատակիցը:

Հարցին, թե մինչեւ այս փոփոխությունը իրավական կարգավորումներից դուրս մնացած հաստիքներում աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կարգավորումները կամայակա՞ն են արվել, հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը պարզաբանեց, որ իրավական առումով նշվում է, որ աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կարգավորումները, աշխատաժամերը սահմանվում են ներքին կարգապահական կանոններով:

Վերոնշյալ որոշման նախագծով հստակեցվել է նաեւ երաժշտական դաստիարակի աշխատաժամանակի տեւողությանը վերաբերող կարգավորումը. աշխատաժամանակը սահմանվել է շաբաթական 24 ժամ: Այս դեպքում եւս հստակ սահմանված աշխատաժամանակ չի եղել, եւ հարցը կարգավորվել է ներքին աշխատանքային կանոնակարգով:

Հանրային քննարկման դրված նախագծի մեկնաբանություններում ոմանք իրենց դժգոհությունն են հայտնել, որ մանկապարտեզում աշխատող որոշ մասնագետներ վարձատրվում են դաստիարակներին հավասար դրույքաչափով. նրանց կարծիքով՝ դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դաստիարակի  աշխատանքը ավելի դժվար է, քան, ասենք, երաժշտական դաստիարակինը:

«Նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը սահմանելիս հաշվի են առնվում մի շարք առանձնահատկություններ. յուրաքանչյուր աշխատանք ունի իր առանձնահատկությունները, եւ ելնելով դրանցից ու պաշտոնի նկարագրից՝ յուրաքանչյուրի համար սահմանվում են աշխատանքային ժամեր։ Օրինակ՝ երաժշտական դաստիարակը այլ կատեգորիայի աշխատանք է կատարում, ինչը կապված է ավելի հուզական աշխատանքի առանձնահատկություններով: Կարծիք հայտնողները սովորաբար լավ տեղեկացված չեն լինում իրավական կարգավորումներին, իսկ հանրային քննարկման ամփոփաթերթում ներկայացված կարծիքներին կտրվեն համապատասխան հիմնավորումներ եւ պարզաբանումներ»,- ասաց Թեհմինե Կարախանյանը:

Գործող որոշման 15-րդ կետով սահմանվում է միայն 5-օրյա աշխատանքային ռեժիմի կարգավորումները: Ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: Նախագծով առաջարկվող փոփոխությամբ կարգավորվում է նաեւ այդ հարցը. 6-օրյա ռեժիմով կաշխատեն շաբաթական 43 ժամ: Իսկ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը մնացել է նույնը՝ յուրաքանչյուր շաբաթ՝ 36 ժամվա հաշվարկով:

Հանրային քննարկման մասնակիցներին հետաքրքրում էր նաեւ այն հարցը, թե արդյոք գործում են 6-օրյա ռեժիմով աշխատող մանկապարտեզներ, եւ արդյոք 6-օրյա ռեժիմով աշխատող դաստիարակները վարձատրվելու են նույն սկզբունքով, ինչ 5-օրյա ռեժիմով աշխատող դաստիարակները: Այս հարցերին Թեհմինե Կարախանյանը պատասխանեց. 

«6-օրյա ռեժիմով հիմնականում ոչ պետական նախադպրոցական հաստատություններն են աշխատել, եւ քանի որ ոչ պետական մանկապարտեզները հիմնադրի որոշմամբ են աշխատում, աշխատաժամանակը սահմանել է հենց հիմնադիրը: Չնայած օրենքում կա հաստիքացուցակը սահմանող մեկ այլ իրավական ակտ, որը ուղղորդիչ է նաեւ ոչ պետական ուսումնական հաստատությունների համար՝ կրթության եւ գիտության նախարարի 2007 թվականի 29-Ն հրամանը: Բայց օրենսդրությունը թույլ է տալիս նաեւ, որ համայնքը, իր կարիքներց ելնելով, նաև 6-օրյա ռեժիմով աշխատող մանկապարտեզ ունենա: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, այս փոփոխությունը վարձատրությանը որեւէ կերպ չի առնչվում: Դա արդեն աշխատանքային օրենդրությամբ է կարգավորվում: Հիմա օրենքով կառավարության որոշում է նախագծվում, որտեղ նաեւ աշխատողների վարձատրության սանդղակը պետք է սահմանվի, բայց դա լրիվ այլ իրավական ակտ է: 2007 թվականի 29-Ն հրամանով տրվում է հաստիքային միավորների տարբերությունը. ի տարբերություն 5-օրյա ռեժիմով աշխատող դաստիարակի, որը վարձատրվում էր 1,12 հաստիքով, 6-օրյա ռեժիմով աշխատող դաստիարակը վարձատրվելու է 1,17 հաստիքով»:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին, այդ դեպքում այդ հաստատությունները հիմնականում գործում են ժամը 08:30-ից մինչեւ 17:30, այսինքն՝ 9 ժամ, Թեհմինե Կարախանյանն ասաց հետեւյալը.

«Մարդիկ շատ դեպքերում ծանոթ չեն գործող օրենքներին. այստեղից էլ առաջանում է թյուրըմբռնում: Գործող օրենսդրությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են աշխատել 8, 9, 12, 24-ժամյա ռեժիմով: Դա պայմանավորված է համայնքի կարիքներով եւ հաստատվում է հիմնադրի որոշմամբ: Մանկապարտեզները հիմնականում աշխատում են 8, 9 ժամ, բայց դա չի նշանակում, որ ծնողի կարիքներից ելնելով՝ չեն կարող աշխատել մինչեւ 12 ժամ: Կրթության  նախարարությունը գործառույթ չունի հավաքելու այդ տվյալները, բայց կարող եմ ասել, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայության տակ կա գործող 24-ժամյա  մանկապարտեզ: Այս առումով մենք որեւէ փոփոխություն չենք առաջարկում»:

Նշենք, որ նախագիծը e-draft.am հարթակում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Շահագրգիռ կառույցները, մասնագետներն ու քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16142 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին