Բուռն քննարկում Կառավարության նիստում․ գործադիրի 3 անդամներ դեմ էին էկոնոմիկայի նախարարի առաջարկին

Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցն այսօրվա նիստին բուռն մթնոլորտում քննարկվեց։

Մասնավորապես Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում։

Ուժը կորցրած ճանաչվեց 2 դրույթ։ Առաջինն այն է, որ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առեւտրային կազմակերպություններում, որոնք ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։ Մյուս դրույթն այն էր, որ ֆոնդի եւ մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։

Հարցը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը. «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»։

Հարցի վերաբերյալ հակառակ տեսակետն ուներ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով. «Մենք հանրային միջոցներ ենք ծախսում, իսկ պետական բյուջեի գործառույթն այնպիսի ենթակառուցվածքներում ներդրումն է, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարում։ Այս միջոցառումն ունեցել է հակաճգնաժամային բնույթ։ Եվ եկեք այդ գաղափարախոսությունը պահպանենք, որ պետությունը չի կարողանում ռիսկերը կառավարել։ Եթե հիմա ինչ-որ բան է փոխվել, եւ մենք համարում ենք, որ պետությունը այսուհետ կարողանալու է, ուրեմն եկեք հավանություն տանք ու գնանք առաջ»։

Ջանջուղազյանի համոզմամբ՝ պետությունը չի կարողանալու գնահատել ռիսկերը, դրա համար է բանկն այստեղ ներառված, որպեսզի գնահատի վարկունակությունը, սուբյեկտի տնտեսական գործունեության կենսունակությունը, եւ ըստ դրա պետությունը մասնակցի էկոնոմիկայի նախարարի ասած ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու պրոցեսին։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասում ենք պետություն, բայց ասվեց, որ կա ինվեստիցիոն կոմիտե։ Այսինքն՝ ըստ էության այդ որոշումները ոչ թե պետական մարմինն է կայացնելու, այլ արտապատվիրակվել է այդ գործողությունը»:

Վարչապետը նշեց, որ այստեղ կա նախապատմություն եւ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է Կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով. ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել:

Նրա խոսքով՝ հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա՝ առաջինը՝ արժի՞ նման բան անել, թե ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, եւ երկրորդը վերաբերել է կանոններին:

«Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել Կառավարությունում: Հենց սկզբից եղել են մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք Կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները»,- նշեց վարչապետը:

Գործադիր ղեկավարն ասաց՝ պետք է խոստովանել, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք հույս ունեին, որ կունենա. «Հիմա որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները, որոնք սահմանված են: Իմ ընկալումն այն է, որ եթե մինչեւ այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ մինչ այսօր շատ բան է արվել, օժանդակության ծրագրերը հասել են 160 մլրդ դրամի․ «Այն կանոնները եւ շահառուի նույնականացման ձեւը, որ ընտրել են, բավականին արդար է: Քանի որ հիմա շահառուի ընտրության կանոն որեւէ կերպ այլեւս չի արձանագրվում, հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ մենք պետք է առանց շահառուի նույնականացման կամ նկարագրության կանոնի բյուջետային միջոցները տեղաբաշխենք մասնավոր հատվածում»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կարծիք հայտնեց, որ պետք է պայմանների մեղմման տարբերակներ քննարկել եւ ոչ թե պայմանները հանելու։ Նա նշեց, որ համաձայն չէ Քերոբյանի տեսակետի հետ։ 

Արձագանքելով Վահան Քերոբյանն ասաց, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է եւ ոչ բյուրոկրատիան, ոչ էլ նույնիսկ նախկինում եղած կոռուպցիան եւ հարկերը։

«Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային եւ վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, եւ այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել ներդրումային ֆոնդի վերաբերյալ որոշումն ընդունելով. «Այսինքն՝ մենք պնդում ենք, որ ընկերությունն անպայման պետք է գնա բանկ, վարկավորում վերցնի նաեւ բանկից։ Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողը հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ Կառավարություն ներկայացված նոր որոշման նախագծով մենք թույլ ենք տալիս, որ ընկերությունները հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաեւ պետական օժանդակությամբ»։

Քննարկմանը միացավ նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տրամաբանությունը փոփոխվում է, եւ առաջարկվող մեղմացումներով փաստացի ներդրումային հիմնադրամը կարղ է ներդրվել գործող քիչ թե շատ առողջ ընկերություններում, որոնք համավարակի, պատերազմի բերմամբ ունեն ֆինանսական խնդիրներ, բայց պոտենցիալ ունեցող ընկերություններ են եւ պատրաստ են նաեւ կապիտալում ներդրում ստանալու եւ փայաբաժին տրամադրելու ներդրումային ընկերությանը:

Վարչապետն Նիկոլ Փաշինյան ասաց, որ երբ շատ ազատական կանոններ են սահմանվում, առաջանում է ընկերությունների երկար հերթ, որոնք կուզենան, որ այդ ներդրումն իրենց մոտ տեղի ունենա, իսկ այդ շատ ընկերություններում ներդրումներ անելն այնքան էլ տրամաբանական չի լինի. «Արդյունքում պրոյեկտի շուրջ անառողջ մթնոլորտ է գոյանալու, ասելու են՝ իսկ ինչի՞ էն մեկի հայտը բավարարվեց, մյուսինը՝ ոչ: Ես այստեղ ռեպուտացիոն մեծ ռիսկ եմ տեսնում: Հետո շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու այս մի ընկերությունում ներդրում արվեց, մյուսում չարվեց: Իսկ եթե որեւէ անհաջողություն լինի, այդ պրոցեսներն ավելի կշատանան, կդառնան քրգործեր եւ այլն»:

Փաշինյանի խոսքով՝ եթե բանկն է տալիս աջակցությունը, նա մասնավոր կառույց է եւ կարող է ասել՝ իմ քաղաքականությունն այնպիսին է, որ ես վարկ տալիս եմ օրինակ միայն սեւ աչքեր ունեցողներին. «Բայց երբ պետությունն է նման բան ասում, խնդիր է առաջանում: Եթե մենք 0-ից 1-ին ենք ընտրելու, մնացած 9-ը ասելու են՝ ուրեմն էստեղ ներքին գործարքներ, խնամի-ծանոթ է գործում»:

Արձագանքելով Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե հիմա քննարկում են անել կամ չանել ինչ-որ բան, որը կարող է առաջացնել կամ չառաջացնել ինչ-որ ռիսկ. «Ես իմ 1,5 ամիս աշխատանքի ընթացքում անընդհատ լսում են՝ սա ռիսկ է առաջացնում, նա ռիսկ է առաջացնում: Մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, որովհետեւ այնտեղ կա ռիսկ: Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ եւ չվախենալ սխալներ գործելիս: Այստեղ էլ կոչ եմ անում լինել համարձակ եւ անել նոր քայլեր, որովհետեւ միայն դա կարող է փոփոխություն մտցնել մեր աշխատանքի մեջ»:

Այնուամենայնիվ որոշումն ընդունվեց, սակայն ոչ միաձայն։ Որոշման ընդունմանը դեմ քվեարկեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Տպել
4180 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց