Ինչո՞ւ չեք շոշափում Խաչատուրյան, Կոստանյան անունները, նրանք արել են այն, ինչ ես. Ջհանգիրյանը՝ «Մատաղիսի գործի» մասին

Բարձրագույն դատական խորհրդի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով որպես զինդատախազ իր կենսագրության հետ կապվող ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկին՝ «Մատաղիսի գործին», ասաց, որ այսօր էլ այն համոզմանն է, որ զինվորների սպանության մեջ մեղավոր էին հենց այն նույն երիտասարդները, որոնք, ըստ զինդատախազության մեղադրանքի, կատարել էին հանցագործություններ: 

«Նույնիսկ այդ արդարացումից անմիջապես հետո լրագրողների հավաքի ժամանակ հայտարարել եմ, որ իմ կարծիքը չեմ փոխում, այդ անձնավորություններն են հանցագործները»,- ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով, թե կասկածելով չէր կարող մարդկանց տանել երկարատեւ ազատազրկման:

Նա, սակայն, իր զարմանքը արտահայտեց, թե այդ գործի առնչությամբ ինչու է միայն իր անունը շոշափվում.

«Երբ դատապարտյալներն ազատվել են կալանքից եւ բաց են թողնվել, ես արդեն պաշտոնավարել եմ գլխավոր դատախազությունում, եւ զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը: Լրացուցիչ նախաքննության արդյունքներով նոր զինդատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացություն՝ նույն հոդվածներով եւ ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինդատախազը եղել է Կոստանյան Գեւորգը, եւ ինքն իր մեղադրողներով գործը տարել է մինչեւ վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում, ասենք, Խաչատուրյան, Կոստանյան եւ այլ անունները. չէ՞ որ երկու դատախազներ արել են նույնը, ինչ Ջհանգիրյանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մատաղիսի գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, գործն ուղարկվել է նոր նախաքննության՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:

Նախորդ տարի հայտնի դարձավ, որ Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության քրեական գործը վերաբացվել է։ 

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Բա հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում էդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, եւ ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես էդտեղ հանցագործություն եմ արել... Չէ՞ որ 2008թ.-ին էլ ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար: Բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք, պաշտոնական դիրքի չարաշահում, սպանությունների կոծկում եւ ինձ դատապարտեին»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3936 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին