Ճանապարհների ապաշրջափակման որեւէ առարկայական քայլի Երեւանը չպետք է գնա՝ մինչ ռազմագերիների հարցի լուծումը. Բադալյան

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների կողմից Մոսկվայում երեկ ստորագրված հայտարարության իրագործումը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում, տնտեսական հնարավորությունների ընդլայնում, բեռնափոխադրումների ծավալի մեծացում, ինքնարժեքի հնարավոր նվազեցում… Բացի դրական կողմերից, իհարկե, ճանապարհների ապաշրջափակումն իր հետ բերում է նաեւ որոշակի ռիսկեր: Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Բադալյան, խնդրում եմ մանրամասնել, թե երեկվա հայտարարությունում խոսքը ո՞ր ճանապարհներին է վերաբերում:

- Խոսքը Հայաստանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան եւ Իրան եւ նաեւ Նախիջեւանից Հայաստանի տարածքով Ադրբեջան ճանապարհների մասին է: Բայց հաշվի առնելով, որ նաեւ Թուրքիա-Նախիջեւան հաղորդակցություն կա, ապա այստեղ հասկանալի է, որ Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցությունը ենթադրում է նաեւ Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցություն եւ նաեւ Թուրքիա-Ռուսաստան հաղորդակցություն: Այսինքն՝ անուղղակիորեն ճանապարհները ապաշրջափակվում են նաեւ Թուրքիայի համար: Այս տեսանկյունից մենք կարող ենք հարցադրում առաջ բերել, թե այդ դեպքում ինչո՞ւ չի խոսվում Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին, ինչո՞ւ չի խոսվում հայկական սահմանի բացման մասին այդ հաղորդուղիների բացման շրջանակում: Եվ այստեղ մենք գալիս ենք այն մտքին, որ Թուրքիան հավանաբար ունի պայմաններ, որոնց դիմաց միայն կմտածի հայ-թուրքական սահմանը բացելու մասին:

- Թուրքիայի արտգործնախարարը եւ նախագահը արդեն խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին…

- Ակնհայտորեն նրանք խոսում են որոշակի նախապայմաններով: Որքան էլ որ Հայաստանի տնտեսության համար ներկայիս իրավիճակում ցանկալի է հնարավորինս մեծ ընդլայնված ճանապարհներ, ապաշրջափակված միջավայր ունենալը, որը մեզ թույլ կտա ավելի արագ վերականգնվել այս ծանր պարտությունից հետո, բայց քաղաքական նախապայմաններով դրան հասնելը Հայաստանի համար կարող է ունենալ բավական վտանգավոր էֆեկտ: Ի վերջո մեր ռեգիոնը որքան էլ կայունության փուլ մտնի, պատմությունը ցույց է տալիս, որ այն անընդհատ վերադասավորումների, կայունության եւ անկայունության, պատերազմների եւ խաղաղության շրջափուլերով է անցնում: Եվ մենք պետք է մտածենք այդպիսի հաջորդ շրջափուլերի դեպքում մեր ռազմաքաղաքական ու իրավաքաղաքական ներուժի մասին: Հետեւաբար այսօր գնալ տնտեսական էֆեկտի հետեւից քաղաքական իրավունքների գնով, մեղմ ասած՝ այդքան էլ ճիշտ չի լինի:

- Ինչ նկատի ունեք՝ ասելով տնտեսական էֆեկտի հետեւից՝ քաղաքական իրավունքի գնով: Ի՞նչ նախապայմաններ կարող է առաջադրել Թուրքիան, որից պետք է հրաժարվել:

- Խոսքը կարող է վերաբերել Հայկական հարցի համատեքստում որոշակի նախապայմաններին, որը Թուրքիան կարող է դնել Հայաստանի առաջ: Ես, իհարկե, չեմ պատկերացնում որեւէ կերպ, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման խնդրից, բայց, օրինակ, Թուրքիան Հայաստանի առաջ կարող է դնել հայ-թուրքական սահմանը ճանաչելու հարց: Մենք գիտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը շատ հասկանալի պատճառներով չի ճանաչում այդ սահմանը: Թուրքիան կարող է դնել այդպիսի հարց: Եվ հաշվի առնելով, որ այդ սահմանի հարցը 1921 թվականի ռուս-թուրքական հայտնի պայմանագրի մաս է՝ այս առումով Ռուսաստանը եւս կարող է փորձել հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի այդ սահմանը: Եվ այստեղ է, որ քաղաքական ռիսկեր կան Հայաստանի համար, եւ այստեղ է, որ շատ կարեւոր է՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթաց սկսվի առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը մշտապես այդ դիրքից է հանդես եկել եւ պետք է անի առավելագույնը, որ այս դիրքից չնահանջի:

- Եթե վերադառնանք երեկ ստորագրված հայտարարությանը. ի՞նչ է սպասվում ճանապարհների ապաշրջափակման պարագայում:

- Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը, բնականաբար, տնտեսական հնարավորությունների ընդլայնում է ենթադրում, բեռնափոխադրումներ, փոխադրումների ինքնարժեքի հնարավոր նվազեցում: Կարծում եմ՝ այդ գործընթացի տնտեսական էֆեկտը նույնիսկ ոչ տնտեսագետ մարդկանց համար շատ պարզ է: Փակ ճանապարհներով տնտեսական վիճակը շատ ավելի բարդ է, քան առավելագույնս բաց ճանապարհներով: Բայց բոլորս ենք հասկանում, որ էստեղ գործ ունենք քաղաքական եւ նույնիսկ ռազմաքաղաքական իրողությունների հետ եւ չենք կարող իրավիճակը գնահատել զուտ տնտեսական էֆեկտի տեսանկյունից: Այս իմաստով շատ կարեւոր է, թե այդ հաղորդուղիների ապաշրջափակումը ինչ քաղաքական պայմաններ է ենթադրում, եւ եթե խոսում ենք կոնկրետ Հայաստանի մասին, շատ կարեւոր է, որ դա տեղի չունենա Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելու միջոցով:

- Համակարծի՞ք եք վարչապետի հետ, որ տարածաշրջանի դիմագիծը կփոխի այս որոշման իրագործումը:

- Իհարկե: Առաջին հերթին տարածաշրջանի դիմագիծը արդեն փոխել է պատերազմը, ցավոք սրտի՝ ոչ մեր օգտին: Բնական է, որ տնտեսական ապաշրջափակումը եւս փոխելու է ռեգիոնը, եւ այստեղ ելակետը մեր օգտին չէ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ գոնե դրանից հետո կարողանանք վերականգնել մեր ներուժը եւ, ըստ այդմ, նաեւ մեր քաղաքական սուբյեկտությունը: Սա իրականում հնարավորություն լինելուց բացի՝ նաեւ շատ բարդ մարտահրավեր է Հայաստանի համար: Բայց մենք ի վերջո պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերներին: Մենք որպես պետություն, ցավոք, 30 տարի չէինք պատրաստվել մեր գլխավոր մարտահրավերին. դա պատերազմի ռիսկն էր, եւ հիմա մենք պետք է այս ամենից դասեր քաղենք եւ պատրաստվենք ոչ միայն հնարավորություններին, այլ դրանց հետ եկող նոր ռիսկերին: Նոր իրավիճակը պետք է դիտարկենք որպես վերականգնման հնարավորություն եւ պատրաստ լինենք այս ուղղությամբ արդյունավետ պետական քաղաքականության:

- Տարբեր կարծիքներ կան, որ բեռները կարող են անվտանգ չանցնել այդ տարածքներով եւ այլն: Ըստ ձեզ՝ որո՞նք են ռիսկերը եւ վտանգները, որ կարող է առաջանալ ապաշրջափակման դեպքում:

- Ապաշրջափակումը առաջացնում է տնտեսական մրցակցության ռիսկեր, սա արդեն բիզնես տիրույթի հարց է, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան, կառավարենք տնտեսությունը բացվելու պրոցեսը, որ հայ տնտեսվարողը, գործարարը չհայտնվի շատ ավելի ուժեղ տնտեսությունների ճնշման տակ, եւ մենք էս անգամ տնտեսական էքսպանսիայի չնթարկվենք:

Բեռնափոխադրումների ընդլայնման մասին խոսելիս, անշուշտ, պետք է մտածել նաեւ մարդկանց, ինչպես նաեւ հենց բեռների անվտանգության մասին: Այդ հայտարարության իրագործման դետալների մեջ, անշուշտ, պետք է քննարկվի նաեւ անվտանգության ապահովումը: Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում այդ առումով կար կետ, որ Հայաստանի տարածքով Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկում է Ռուսաստանի անվտանգության ծառայությունը: Բայց պարզ չէ, օրինակ, թե Ադրբեջանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների անվտանգությունը ինչ մեխանիզմով է ապահովվելու: Հասկանալի է, որ ամեն ինչ լինելու է փոխադարձ, ասինքն՝ եթե մենք տեսնենք, որ Հայաստանի համար բեռնափոխադրումները անվտանգ չեն, բնականաբար, Հայաստանը իրեն իրավունք  է վերապահելու թույլ չտալ նաեւ Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռնափոխադրում: Այսինքն՝ որքան էլ ցանկալի է ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության համար, մենք պետք է հասնենք էս բոլոր մեխանիզմների շատ հստակ ճշգրտմանը, որպեսզի մեր հաշվին տեղի չունենա էս ապաշրջափակումը:

- Մեկնաբանություններ են հնչում, որ Հայաստանը հնարավորություն չունի որեւէ առաջարկ մերժելու: Այդ պարագայում մենք կարո՞ղ ենք պնդել՝ ինչ ենք ուզում:

- Մենք մշտապես պետք է առաջնորդվենք այլընտրանք գտնելու տրամաբանությամբ, ոչ թե անելանելիության: Այո, մենք ծանր պարտություն ենք կրել, եւ այսօր այդ պարտվողի կարգավիճակում լինելով՝ ստիպված ենք գնալ մեզ թելադրվող օրակարգը չեզոքացնելու, ոչ թե մեր օրակարգը թելադրելու ռեժիմով, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այս տրամաբանությունից դուրս գանք, սկսենք օրակարգում մեր հարցերը ավելի ընդգծված առաջ բերել: Շատ կարեւոր է, որ այս ծանր վիճակում այլեւս չզիջենք որեւէ բան՝ որեւէ բան ստանալու համար: Ցավոք, մենք այս պատերազմում ունեցանք թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստներ, ունեցանք նաեւ քաղաքական կշռի կորուստ, բայց պետք է այլեւս գնանք ոչինչ չզիջելով ինչ-որ բանի հասնելու ճանապարհով եւ ձգտենք հասնել դրան:

- Պարոն Բադալյան, ինչո՞ւ չհաջողվեց Մոսկվայում գերիների հարցով լուծման հասնել: ՀՀ վարչապետը անկյունաքարային էր համարել այս հարցը երեկվա հանդիպման համար: Այս խնդրի լուծման դիմաց ի՞նչ պահանջներ կարող էին ներկայացվել Հայաստանին, որից կհրաժարվեր վարչապետը:

- Ռազմագերիների եւ անհետ կորածների հանգամանքը ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է դիտարկել որպես քաղաքական խաղաքարտ: Այդ խաղաքարտը նաեւ Թուրքիան է փորձում օգտագործել՝ Ռուսաստանին ներկայացնելու համար: Հստակ է, որ այդ՝ մեզ համար շատ ցավոտ խնդիրը պատասխանատվություն է նաեւ Ռուսաստանի համար, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունում պատասխանատուն է: Մեր գերիների հարցը, ցավոք սրտի, դարձել է քաղաքական բազմավեկտոր խաղի տարրերից մեկը, եւ սա, անշուշտ, բարդացնում է խնդրի լուծումը:

Ինչ պահանջներ կարող են ներկայացվել Հայաստանին՝ այստեղ ամենատարբեր կարող են լինել պահանջները, սկսած Արցախ-Հայաստան հարաբերության արգելակումից՝ մինչեւ հայ-ադրբեջանական սահման: Կարծում եմ՝ այս պայմաններն է, որ քննարկվել են Մոսկվայում եւ Հայաստանի համար գուցե եղել են մերժելի եւ անընդունելի, որքան էլ մարդասիրական տեսանկյունից այս հարցը մեր համար գերկարեւոր է: Ցավոք, պետք է արձանագրենք այդ հարցում Հայաստանի անհաջողությունը եւ բազմապատկենք ջանքերը՝ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ այստեղ պետք է լինեն Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներգրավմանն ուղղված քայլեր, որովհետեւ եթե այս հարցը մնա ռուս-թուրքական տիրույթում, ապա այս դեպքում Հայաստանի հնարավորությունները մեծ չեն:

- Նշեցիք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման պատասխանատուն Ռուսաստանն է: Այդ դեպքում ինչո՞ւ թույլ տրվեց այդ հայտարարության 8-րդ՝ գերիներին վերաբերող հարցի շրջանցում եւ անցում 9-րդ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցին: Կարծում եք՝ սա ինչ-որ պայմանավորվածության արդյո՞ւնք է:

- 9-րդ կետի մասով դեռ չկան լուծումներ, այլ սկսվում է լուծումներին ուղղված գործընթաց: Երեւանի համար սա եւս շատ կարեւոր է, որ այդ լուծումները պայմանավորվեն ռազմագերիների հարցի լուծմամբ: Աշխատանքային գործընթացի մեկնարկին Երեւանը համաձայնել է, բայց որեւէ լուծման, ապաշրջափակման որեւէ առարկայական քայլի Երեւանը չպետք է համաձայնի, եթե լուծված չեն ռազմագերիների եւ մարդասիրական այլ խնդիրների հետ կապված հարցերը: Ի վերջո դա կարող է լինել այն, թեկուզ աննշան ինդիկատորը, որ կարող է թույլ տալ մտածել Ադրբեջանի հետ համակեցության ռեժիմի մասին: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ այդպիսի հարցերում առաջնորդվել պարզ մարդկային տրամաբանությամբ, ապա մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել Ադրբեջանի հետ համակեցության բաց ռեժիմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2639 դիտում

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ