Նախատեսում ենք Հայաստանի բնակչության մոտ 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ. Գայանե Սահակյան

«Ամբողջ աշխարհում արդեն սկսվել է պատվաստումային գործընթացը որպես կանխարգելիչ հիմնական միջոցառում, և շատ երկրներում արդեն մասսայական պատվաստումներ են սկսվել։ Մենք նախատեսում ենք ՀՀ բնակչության մոտ 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ միայն ռիսկի խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար։ Արդեն ունենք առաջարկներ երկու պատուհանի ձևով։ Առաջին պատուհանի ժամանակ արդեն ժամկետներ են նշվում, իսկ երկրորդ պատուհանով հստակ պատվաստանյութի առաջարկ ունենք, այս պահին բանակցություններ վարում ենք ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ։ Մինչև հունվարի վերջ, փետրվարի կեսերը վստահ ենք, որ կունենանք երկրում այդ պատվաստանյութը և առաջին դեղաչափերը կսկսենք ռիսկային խմբերի շրջանում»,- այսօր հրավիրված ասուլիսում խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին՝ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը ամբողջ աշխարհում մնում է լարված, գիտնականները կանխատեսում են, որ երրորդ ալիքը չի բացառվում։ Սակայն ՀՀ-ում Ամանորից առաջ և հետո նկատվում է համաճարակային իրավիճակի կայունացում, դեպքերի նվազում. «Եթե համեմատենք ցուցանիշները, վարակի վերարտադրման նախորդ 14 օրվա ցուցանիշը 0.84 է։ Ակնհայտ է, որ մենք ունենք նվազում։ Բայց չպետք է մոռանանք, որ տոներին շփումներ ենք ունեցել։ Թեպետ մեզ մոտ էլ դեռ սահմանափակումները շարունակվում են, բայց բոլոր դեպքերում շփումները մեծ են, և կանխատեսվում է, որ առաջիկայում մենք մի փոքր աշխուժացում կունենանք։

Ինչ վերաբերում է ընդհանուր վարակվածներին, պետք է ասեմ, որ հունվարի 12-ի դրությամբ ունենք վարակվածների ընդհանուր 162 հազար 643 դեպք, որից մահաբերությունը ընդհանուր վարակվածների մեջ կազմում է 1.8 տոկոս։ Այս պահին փաստացի բուժման մեջ է գտնվում մոտ 8 հազար 300 հիվանդ։ Դեպքերն առավել շատ գրանցվում են 55-60 տարեկանների և 30-35 տարեկանների շրջանում, իսկ երեխաների մոտ 0-5 և 15-20 միջակայքում է գրանցվում։ Մենք ունենք թեստերի բավարար քանակություն, խնդիր չունենք թեստերի հետ, ուղղակի դեպքերի նվազման ֆոնին դիմելիությունն է պակասել, վարակակիրների ընդհանուր տեսակարար կշիռը թեստավորված անձանց շրջանում դարձյալ նվազել է։ Նույնիսկ դրական թեստերի տեսակարար կշիռն է նվազել»,- ասաց նա։

Իսկ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ակտիվացում, ըստ Սահակյանի, կդիտվի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների բացվելուց հետո։

Նշենք, որ հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 հազար 643 դեպք, որոնցից 150 հազար 602-ը՝ առողջացած, 2 հազար 941-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 հազար 393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611 հազար 815 թեստավորում:

Տպել
1599 դիտում

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան