Երևան
12 °C
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւի նախագիծ են ներկայացրել: Դեմոկրատական կուսակցության 3 անդամների կողմից կազմված բանաձեւով Դոնալդ Թրամփը մեղադրվում է ապստամբություն և բռնություն հրահրելու մեջ:
Բանաձևում նշվում են Թրամփի անհիմն պնդումները, թե իբր նա հաղթել է նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, հիշատակվում է Կապիտոլիումի վրա հարձակվելուց առաջ Վաշինգտոնում ունեցած իր ելույթը և Ջեորջիայի պաշտոնյաներից նրա պահանջը `լրացուցիչ ձայներ «գտնել» հանրապետականների համար:
«Այս ամենով նախագահ Թրամփը ԱՄՆ-ի, նրա ինստիտուտների և կառավարության անվտանգությունը դրել է լուրջ վտանգի առաջ», - ասվում է բանաձևում, որում նաև մեղադրում են նախագահին ամերիկյան ժողովրդավարության ամբողջականության նկատմամբ ոտնձգության և իշխանության խաղաղ փոխանցմանը միջամտելու մեջ:
«Դրանով նա դավաճանեց իր՝ որպես նախագահի ունեցած վստահությունը՝ ակնհայտ վնաս հասցնելով Միացյալ Նահանգների ժողովրդին», - ասվում է բանաձևում:
Դեռ ավելի վաղ էր հայտնի դարձել, որ հունվարի 11-ին Ներկայացուցիչների պալատում, որում մեծամասնությունը պատկանում է դեմոկրատներին, կներկայացվի բանաձևի նախագիծ վերջնագրով: Նախագծով դեմոկրատները պահանջում են փոխնախագահ Մայք Փենսին՝ կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ կետի փոփոխությունը: Բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 12-ին: Այս մասին իր գործընկերներին տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:
«Մենք կգործենք անմիջապես, քանի որ այս նախագահն ուղղակի սպառնալիք է ներկայացնում: Մեր ժողովրդավարության դեմ նրա շարունակական հարձակման սարսափը գնալով ավելանում է», - ասել է Փելոսին կիրակի օրը Կոնգրեսին ուղղված նամակում:
25-րդ կետի փոփոխության համաձայն ՝ փոխնախագահն իրավունք ունի իրեն նախագահի պաշտոնակատար հռչակել պետության ղեկավարի անգործունակության կամ անմեղսունակության դեպքում:
Դեմոկրատները Թրամփին պատասխանատու են համարում նրա կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար:
Որպես Կապիտոլիում հայտնի Կոնգրեսի շենքի հարձակմանը նախորդել է հանրահավաքը, որի ժամանակ պետության հեռացող ղեկավարը կրկնել է իր չապացուցված մեղադրանքները կեղծված նախագահական ընտրությունների մասին, և այդպիսով, ըստ նրա հակառակորդների, բռնություն է հրահրել քաղաքացիների շրջանում:
Հանրահավաքից հետո Թրամփի աջակիցների կողմից հարձակման էր ենթարկվել Կոնգրեսի շենքը, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել էր, այդ թվում ՝ մի ոստիկան:
Դոնալդ Թրամփը դեռ չի մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում երկրում այս օրերին: Մի շարք սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter- ը, որը նա առավել շատ էր օգտագործում քաղաքական կամ անձնական այս կամ այն մտքերի փոխանցման համար, ուրբաթ օրվանից արգելափակել է նրա հաշիվները, այնուհետ՝ ջնջել Թրամփի, ինչպես նաեւ նրա մի քանի տասնյակ աջակիցների, ներառյալ՝ փաստաբանների օգտահաշիվները:
Թրամփի նախագահությունը պաշտոնապես կավարտվի հունվարի 20-ին, երբ պաշտոնապես կերդվի նոյեմբերի ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած դեմոկրատ Ջո Բայդենին:
Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Բայդենի երդմնակալությանը: Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել է ընդամենը երեք նման դեպք, վերջին անգամ ՝ 1869 թվականին:
Իսկ ինչ է լինելու դեմոկրատների ներկայացրած բանաձեւից հետո.
Եթե Ներկայացուցիչների պալատն ընդունի բանաձևը, որի մասին խոսել է Փելոսին, և, ամենայն հավանականությամբ, դա այդպես էլ կլինի, ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը 24 ժամ ժամանակ կունենա որոշում կայացնելու համար:
Նա մասամբ հեռացել է Թրամփի դիրքորոշումից ՝ ասելով, որ ինքը մասնակցելու է Բայդենի երդմնակալությանը, բայց, ինչպես նշում է BBC-ն, նա մտադիր չէ կատարել դեմոկրատների վերջին պահանջը:
Բացի այդ, դեմոկրատները կարող են Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ, իմպիչմենթի գործ սկսել Թրամփի դեմ: Եթե դա տեղի ունենա, նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որին երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել:
Նախագահին իշխանությունից հեռացնելու որոշումը Սենատը կայացնում է երկու երրորդ մեծամասնությամբ: Ներկայումս վերին պալատում դեմոկրատներն ու հանրապետականները ներկայացված են 50:50 հարաբերակցությամբ:
Քանի որ Թրամփին Սպիտակ տանը գտնվելու 9-ը օր ժամանակ է մնացել, և ակնհայտորեն բավարար ժամանակ չկա բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի համար, նրա հակառակորդների գործնական նպատակն է թույլ չտալ, որ նա առաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին: Եթե Սենատը որոշեր իմպիչմենթ հայտարարել, ապա կարող էր քվեարկություն բերվել՝ համապատասխան կետը ներառելու համար:
Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփը դառնա մասնավոր անձ, այլ ոչ նախագահ, վարույթը չի ավարտվի:
CNN- ին տված հարցազրույցում հայտնի դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Քլիբըրնը ենթադրել է, որ իր գործընկերները կարող են իմպիչմենտի գործ հարուցել այս շաբաթվա կեսին և Բայդենի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում այն ուղարկել Կոնգրեսի վերին պալատ, որպեսզի սենատորներին այն չխանգարի նոր նախագահի կողմից նշանակվելիք նոր գործընթացների եւ գերակա օրինագծերի ընդունման համար, որոնք ուղղված են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին:
Սպիտակ տունը և հանրապետական կուսակցության ավագ անդամները դատապարտել են իմպիչմենթի մասին դեմոկրատների պլանները՝ դրանք որակելով որպես «քաղաքականորեն դրդված» և «ազգի պառակտման խորացման ուղղված»:
Ջո Բայդենը իմպիչմենթի գործընթացի մասին խոսել է՝ խուսափողական պատասխաններ տալով: Լրատվամիջոցներին նա հայտնել է, որ դա Կոնգրեսի հարցն է, բայց անձամբ ինքը « երկար ժամանակ նախագահ Թրամփին համարում էր ոչ այդ պաշտոնի համար հարմար անձ »:
Հանրապետական ոչ մի սենատոր չի հայտարարել, որ պատրաստ է քվեարկել Թրամփին իմպիչմենթի ենթարկելու համար, այդ թվում `Փենսիլվանիա նահանգի սենատորՓեթ Թումին և Ալյասկայից Լիզա Մուրկովսկին, ովքեր նրան հորդորում էին ինքնակամ հրաժարական տալ հունվարի 6-ի իրադարձությունների ֆոնին:
Ի դեպ, Reuters գործակալությունը հայտնում է, որ Վիրջինիայի և Վաշինգտոնի ոստիկանական բաժանմունքներում աշխատանքից ազատվել են մի քանի սպաներ, որոնք, ըստ տեղեկությունների, մասնակցել են Կապիտոլիումի վրա իրականացվաած գրոհներին ՝ իրենց ծառայությունից դուրս:
Ըստ գործակալության, հարձակվողների թվում են եղել Ֆլորիդայի ու Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցներ եւս: Առնվազն 68 մարդ է ձերբակալվել շենքի վրա հարձակման գործով:
Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Այդ օրը սպասվում են ավելի մեծ թափով անկարգություններ: Կոնգրեսի անդամները պատասխաններ են ակնկալում նաեւ սոցիական ցանցերի ներկայացուցիչներից, քանի որ այդ ճանապարհով են ատելության եւ բռնությունների կոչերը հասնում միլիոնավոր մարդկանց եւ նույն ճանապարհով են հավաքվում անկարգությունների մասնակից խմբերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT