Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. տարեվերջին որոշում ստորագրեց, որով հաստատվեցին հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները։ Այդ ճեղքը ենթադրում է հարկային օրենսդրության հետեւանքով չհավաքվող կամ պակաս հավաքվող հարկային եկամուտների ամբողջությունը։
Ըստ որոշման՝ հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները բաժանվում են 6 մասի։ Նախատեսված է մշակել մի շարք նախագծեր եւ ներկայացնել Կառավարության քննարկմանը։ Դրանք վերաբերում են ցածր արդյունավետություն ունեցող եւ հասցեականություն չունեցող հարկային արտոնությունների կրճատմանը, շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, շրջանառության հարկի շեմի իջեցմանը, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա շահութահարկով հարկման բազայի նվազեցման հնարավորությունների սահմանափակմանը։
Նախատեսված է տնտեսական շարժառիթների հիման վրա եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել։ Բացի այդ՝ պետք է կարգավորվեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրները։ Համապատասխան նախագծերի մշակման վերջնաժամկետ է նշվել 2021 թվականի մայիսի 20-30-ը, իսկ եկամուտների հայտարարագրման նախագծի մշակման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 20-30-ը։ Որպես նախագծերի կատարման առաջին պատասխանատու նշվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
«Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ հիմնադիր եւ փոխնախագահ Էդուարդ Բադալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս որոշումը բացասական ազդեցություն է ունենալու փոքր ու միջին բիզնեսի վրա, եթե կիրառվեն այն մոտեցումները, որոնց մի մասը նշված է։
«Այնտեղ նշված է շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխման մասին դեպի բարձրացում եւ հարկի շեմի կրճատման մասին։ Դա հիմնավորվում է միջազգային փորձով, այն դեպքում, երբ Հայաստանում իրավիճակն այլ է, քան այդ միջազգային փորձն է»,- նշեց Բադալյանը։
Նա ընդգծեց, որ փոքր ու միջին բիզնեսը մեծ մասամբ գործում է շրջանառության հարկի ռեժիմում, քանի որ չեն դիմանա հարկային օրենսգրքով նախատեսված ընդհանուր հարկման բեռին. «Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շրջանառության հարկի շեմը պետք է լինի ոչ թե արտոնյալ հարկային ռեժիմ դրույքաչափի առումով, այլ պետք է նույնիսկ բարձր լինի, որ բիզնեսը շահագրգռված չլինի մնալ շրջանառության հարկի ռեժիմում։ Այդ ռեժիմում արտոնությունը կլինի միայն այն, որ վարչարարությունն ու հաշվապահական ծախսերը քիչ կլինեն»։
Բադալյանի կարծիքով՝ ընդհանուր հարկման դաշտում կամ առավել բարձր դրույքաչափերով փոքր ու միջին բիզնեսը, հատկապես՝ փոքրը, չեն կարողանա աշխատել. «Կա՛մ պետք է ստվեր մղվեն, կա՛մ պետք է փակվեն։ Այս պահին դեռ չգիտենք, թե ինչքան է նախատեսվում դրույքաչափերի բարձրացումը, եթե այն լինի 1, 2 կամ ավելի տոկոս, կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ»։
Հարցին՝ ակնհայտ է, որ ճգնաժամով պայմանավորված՝ հնարավոր չի լինելու նախատեսված ծախսերին մոտ հարկային հավաքագրումներ անել, այս դեպքում ի՞նչ պետք է անի պետությունը, նա պատասխանեց. «Նախորդ տարիներին արված փոփոխություններով շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից իջեցրին 18 տոկոս։ Մեր բյուջեն մեծ մասամբ հավաքագրվում է շահութահարկ վճարողներից։ Ես կարծում եմ, որ կարելի է դա դարձնել 19 տոկոս, կարելի է եկամտահարկը հաջորդ տարի էլ չնվազեցնել»։
ՀԿ հիմնադիրը նշեց, որ դեռեւս իրենց հետ որեւէ քննարկում չի եղել այս միջոցառումների վերաբերյալ, բայց իրենք այս հարցը քննարկում են գործընկեր ՀԿ-ների եւ բիզնեսի հետ։
Հարցին՝ ԱԱՀ-ի գծով որոշ արտոնություններ նախատեսվում է կրճատել, դա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել, Բադալյանը պատասխանեց. «Խոսքը մասնավորապես բժշկական ոլորտում առկա ավելացված արժեքի հարկի առումով արտոնությունների վերացման մասին է եւ հիմնավորվում է, թե դա հասցեական չէ։ Այդ ոլորտը ներկայումս ազատված է ԱԱՀ-ից, եւ սա կարող է հանգեցնել բժշկական ծառայությունների թանկացման»։
Նրա կարծիքով՝ այս պահին այդ արտոնությունից օգտվում են ե՛ւ ֆինանսական խնդիրներ ունեցող, ե՛ւ չունեցող մարդիկ. «Բայց մեր հասարակության մեծ մասի ֆինանսական վիճակն իմանալով՝ մենք գիտենք, որ գերակշռում են ցածր հնարավորություններով մարդիկ։ Որքան հասցեական չէ ներկայիս գործող արտոնությունը, նույնքան ոչ հասցեական է լինելու դրա վերացումը։ Այդ ոլորտի ներմուծման մաքսային արտոնություններն արժե վերացնել, բայց իրացման առումով արտոնությունը պետք է պահպանվի»։
Հարցին՝ սրանով հնարավոր կլինի՞ փակել հարկային ճեղքը, ինչպես նախատեսված է, Բադալյանը պատասխանեց. «Իհարկե, ճեղքի խնդիրը մասամբ կլուծվի։ Խոշոր բիզնեսի համար առանձնապես բացասական ազդեցություն չի լինի, եւ ակնհայտ է, որ հիմնական տուժողը փոքր ու միջին բիզնեսն է լինելու։ Կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ սպառողների վրա, եթե, օրինակ, ԱԱՀ-ի արտոնությունը, ինչպես գրված է, վերացվի բժշկական ոլորտում»։
Բադալյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունը նոր չէ, որ այսպիսի առաջարկ է անում, եւ ցանկացած հարկային փոփոխության ժամանակ այս մոտեցումները փորձել են առաջ տանել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք կիրառվել են մասնակի կամ ընդհանրապես չեն կիրառվել. «Այդ մոտեցումներն իմանալով՝ ես մտավախություն ունեմ, որ այս ամենի բացասական ազդեցությունը կարող է շատ մեծ լինել»։
Հարցին՝ որոշման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն գործարարները, Բադալյանը պատասխանեց, որ մարդիկ լսել են հայտարարված մոտեցումների մասին եւ շատ անհանգստացած են. «Քանի որ մարդիկ նաեւ ոչ մասնագիտական շատ տեղեկատվություն են ստանում, շատերը նույնիսկ վախեցած են եւ դժգոհություններ ունեն։ Օրինակ՝ կան լրատվամիջոցներ, որ գրել են, թե ԱԱՀ-ի արտոնությունը վերանալու է, եւ միանշանակ բժշկական ծառայությունները թանկանալու են, ինչը մարդկանց վախեցնում է»։
Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ շրջանառության հարկի շեմը կնվազեցվի նախկինի չափ, ինչը չի կարող դժգոհություն չառաջացնել եւ բացասական հետեւանք չունենալ. «Գնաճի արդյունքում ամեն տարի ֆինանսական ցուցանիշն ավելանում է։ Այսինքն՝ մարդը վաճառում է նույն ապրանքը, անցած տարի դրանով կարող էր շրջհարկի ռեժիմով հարկվել, իսկ այս տարի՝ ոչ, քանի որ գնաճ է։ Պարբերաբար այս շեմը պետք է վերանայվի դեպի ավելացում, կրճատումը շատ բացասական կլինի»։
ՀՀ ֆինանսների նախարարությունը այս պահին չցանկացավ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT