Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի հերթական խաղն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով

11/01/2021 schedule17:24

2020թ. հունվարի 10-ին տեղի ունեցած բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի «Վահագնի Սիթի» - «Մեդ Ֆոքսիս» խաղը ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք:

Նշենք, որ «Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը» Ա-Լիգայի ընթացիկ կանոնավոր առաջնության առաջատարներն են․ «Վահագնի Սիթին» տարած 18 հաղթանակով առաջինն էր, «Մեդ Ֆոքսիսը» 15 հաղթանակով՝ երկրորդը։ Խաղի առաջին քառորդում՝ խաղի ընդհատվելու պահին, հյուրերի բասկետբոլիստները առջևում էին հաշվի մեջ 18-14 հաշվով։ Առաջին քառորդում խաղահրապարակում մի քանի անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել, մասնավորապես մինչ միջադեպը արդեն մեկ անգամ հասցրել էին վիճաբանել «Մեդ Ֆոքսիսի» ավագ Արկադի Մկրտչյանն ու «Վահագնի Սիթիի» առաջատար Դարիուս Քլարկը։ Առաջին քառորդի ավարտից երկու րոպե 39 վայրկյան առաջ «Վահագնի Սիթիի» խաղարկող Թադե Քեշիշյանը քաշեց Մկրտչյանի մարզաշապիկից, Մկրտչյանը բուռն արձագանքեց՝ ցույց տալով գլխավոր մրցավարին իր դժգոհությունը։ Այնուհետև վիճաբանություն ծագեց Քլարկի և Դամիան Արչերի («Մեդ Ֆոքսիս») միջև, սկսվեց հրմշտոց Թադևոսյանի ու Քլարկի միջև, որին միացան մյուս բասկետբոլիստները, թիմերի ներկայացուցիչները։ Քանի որ խաղը տեղի էր ունենում Օլիմպավանի մարզադահլիճում, որտեղ երկրպագուների աթոռները միանգամից խաղահրապարակի եզրային գծերի կողքին են, իսկ անվտանգության աշխատակիցներ այդ պահին չկային, միջադեպին խառնվեցին նաև թիմերի երկրպագուները, ինչն արդեն անկառավարելի դարձրեց միջադեպը։ 

«Վահագնիի» առաջատար խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, կարողացավ հանգստացնել հավաքականում իր թիմակից Մկրտչյանին, սակայն այդ պահին արդեն ծեծկռտուք էր սկսվել «Մեդ Ֆոքսիսի» մեկ այլ խաղացող՝ Լիստեր Անտուանի և «Վահագնիի» պահեստային խաղարկող Թեո Վարդանյանի միջև, ինչն արդեն վերածվեց մասշտաբային ծեծկռտուքի երկու թիմերի գրեթե բոլոր բասկետբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ։ Մեծ դժվարությամբ Ա-Լիգայի ղեկավարության ներկայացուցիչները՝ լիգայի նախագահ Արա Պողոսյանի գլխավորությամբ, կարողացան հանդարտեցնել բասկետբոլիստներին, սակայն խաղն այլևս չշարունակվեց։

Ա-Լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ լիգան և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մանրակրկիտ կուսումնասիրեն առկա տեսանյութերը և որոշում կկայացնեն թիմերի եւ խաղացողների պատժամիջոցների վերաբերյալ: Խաղը կշարունակվի կասեցման պահից: Առաջիկայում կլինի նաև հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2011 դիտում

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար