Երևան
12 °C
Կառավարության որոշումների արդյունքում իրականացվում է 15 սոցիալական միջոցառում, որոնք ուղղված են պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարը հակիրճ ներկայացրեց ծրագրերն ու դրանց ընթացքը։
Առաջին երեք ծրագրի մասին տարբեր առիթներով քանիցս տեղեկացվել է։ Այսօր եւս նա անդրադարձավ դրանց։
Ինչ վերաբերում է 4-րդ եւ 5-րդ ծրագրերին, հյուրընկալության այդ երկու ծրագրերը այսօրվանից գործարկվում են։ Այն քաղաքացիները, որոնք հյուրընկալել են արցախցիներին, կստանան յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ Հայաստանում, 45 հազար դրամ՝ Արցախում։ Արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց տվյալները և այն անձանց տվյալները, որոնք բնակվում են իրենց տանը։ Դիմումներն ընդունվում են այսօրվանից էլեկտրոնային եղանակով։
6-7-րդ ծրագիր․ հունվարից կմեկնարկի արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու 2 ծրագիր, այսպես կոչված՝ կրթական պրակտիկայի ծրագիր: Եթե գործատուի մոտ պրակտիկա անցնեն և փորձ ձեռք բերեն, նրանց ամսական կվճարվի 100 հազար դրամ, նաև 34 հազարական դրամ՝ գործատուին: Համայնքներում հասարակական աշխատանքների դեպքում (շինարարություն եւ այլն), որտեղ մարդիկ կներգրավվեն օրավարձով, հատկացումը կլինի 8000 դրամի չափով։
10-11. պատերազմի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի տարածքում, և՛ Սյունիքի, և՛ Գեղարքունիքի մարզերի այն բնակիչներին, որոնք անշարժ գույքի վնաս են կրել, ընդհանուր առմամբ, հատկացվել է մոտ 50 մլն դրամի փոխհատուցում: Նշված մարզերում հրետակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ստացած քաղաքացիներին՝ 1-3 մլն դրամ:
12-13. երկու միջոցառում է իրականացվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կապված: Եթե պատերազմի հետևանքով վիրավորված կամ անհետ կորած զինծառայողը հիմնադրամի շահառու է, բայց անհետ կորելու հանգամանքը դեռ չի հաստատվել դատական կարգով, չի տրամադրվել նաև վիրավորված զինծառայողի հաշմանդամության կարգը, նա փոխհատուցում կստանա 300 հազար դրամի չափով, որից 100 հազարը՝ հիմնադրամի կողմից, 200 հազարը՝ պետական բյուջեից։
14-15. Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբերի վճարումների համաֆինանսավորում է իրականացվել 940 մլն դրամի չափով, իրականացվել է նաև Արցախի քաղաքացիների՝ սեպտեմբեր-նոյեմբերի կոմունալ վճարումների համաֆինանսավորում:
Նախարարը պարզաբանեց՝ աջակցությունից զինծառայողները ժամանակավորապես կարող են օգտվել այնքան, մինչև օրենքով սահմանված հաշմանդամության խմբի գործընթացը ավարտվի։ Դրանից հետո զինծառայողը կհամարվի հիմնադրամի հիմնական շահառու և օրենքով սահմանված կարգով կստանա միանվագ աջակցություն եւ 20 տարվա ընթացքում՝ ամսական հավասարաչափ աջակցություն։
«Մենք նաև ակտիվ իրականացնում ենք բժշկասոցիալական փորձաքննության գործընթաց, մասնավորապես՝ հաշմանդամության խմբի տրամադրում։ Գործընթացը պարզ է, չկա որևէ անհրաժեշտություն այցելել գրասենյակներ, դիմումներ գրել, մենք ինքներս ենք այցելում բժշկական հաստատություններ և նաև պայմանավորվելով քաղաքացիների հետ՝ այցելում տներ։ Ունենալով վիրավորում ստացած քաղաքացիների ցանկը՝ յուրաքանչյուր օր այցելում ենք և գործընթացը ամփոփելով՝ տրամադրում հաշմանդամության խմբեր»,- ասաց նա։
Կապված հաշմանդամության խմբի ուշ պարզեցման գործընթացի հետ՝ նախարարը շեշտեց՝ որոշ վնասվածքների և վիրավորումների դեպքում հաշմանդամության խմբի առկայությունը պարզելու և ամրագրելու համար անհրաժեշտ է որոշակի բուժման գործընթաց, որով էլ պայմանավորված է հաշմանդամության կարգի ուշ տրամադրումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT