Անցեք մեր կողմը եւ այսօր կլուծենք հարցը. Վազգեն Մանուկյանի կոչը՝ բանակին եւ ոստիկանությանը

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Հանրապետության հրապարակում իր ելույթի սկզբում խոստովանեց. «Գործընկերներս խնդրել էին, որ ես ներկայացնեմ, թե ձեւավորվելուց հետո ինչ ծրագրեր պետք է իրականացնի նոր կառավարությունը: Ես պատրաստեցի թուղթը (ցույց է տալիս գրպանը-խմբ.), մոտս գրեցի, բայց որ եկա այստեղ՝ զգացի, որ դրա ժամանակը կգա, այս պահին դա չի կարեւորը: Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա՝ ով ավելի լավ ծրագիր կներկայացնի»:

Ըստ նրա՝ այժմ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում` հայրենիքի փրկությունն ու առաջ գնալը։

«Մինչեւ այսօր ես ամաչում էի, ամաչում էի, որ մենք դեռ չենք քշել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, ամաչում էի մեր ժողովրդի համար, ամաչում էի մեր պետության համար, որովհետեւ ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել եւ իմ վրա ես պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց այդ պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք նրան դուրս»,–ասաց Մանուկյանը։ 

Այնուհետեւ ընդգծեց՝ այսօր նայելով հանրահավաքի մասնակիցների աչքերին՝ հպարտ է, որ նորից տեսնում է այն ժողովրդին, որը տարիներ առաջ ու տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան։

«Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող–ավազակներ, կային հրեշտակներ, կային հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք։ Բայց այն, ինչ մեզ հետ կատարվեց՝ սարսափելի է, որ թույլ տվեցինք այդ բանը»,– շարունակեց վարչապետի ընդդիմության թեկնածուն՝ ավելացնելով, որ բոլորս միասին ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք:

Նա խորհուրդ տվեց չմտածել, թե որեւիցե կառավարություն կառուցելու է իր պետությունը, վստահեցրեց՝ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այդտեղ կանգնած է: 

Ապա, դիմելով հեռուստացույցի, համակարգչի, հեռախոսի առջեւ նստածներին՝ ասաց. «Քարը փեշներիցդ քցեք, ում եք սիրում, ում չեք սիրում՝ կարեւոր չի: Հիմա մեր երեխաների, թոռների ապագայի հարցն է լուծվում: էկեք, հետո մենք իրար մեջ կպարզենք, ով է ճիշտ, ով՝ սխալ»: 

 

Հաջորդ կոչը ուղղված էր ոստիկանությանն ու բանակին. 

«Ամեն ժամ կարեւոր է: Եվ դուք ձեզ կարդարացնենք դրանով: ...Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմը եւ այսօր կլուծենք հարցը»,–ասաց նա։

 

Տպել
2941 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց