Եթե այդ սահմանն այսօր ճանաչելը դավաճանություն է, ապա 2010-ին՝ առավել ևս դավաճանություն էր. Փաշինյան

21/12/2020 schedule14:17

Սյունիք կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կոչ արեց նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել հանուն Հայրենիքի կյանքը զոհած հերոսների հիշատակը, իսկ դրանից հետո հորդորեց ծափեր ու վանկարկումներ չանել՝ հաշվի առնելով, որ եռօրյա սուգ է հայտարարված երկրում:

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունքիը հանձնելու պրոցես է, Սյունքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է, իրականում ուղիղ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին, դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք։ Հիմա հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է, մեզ ասում են ՝ բա ինչի՞ եք էդ սահմանին կանգնեցնում եք, բա որ էդ սահմանին կանգնեցնում եք, ո՞վ է որոշել այդ սահմանը, և ի՞նչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Եվ ուզում եմ ասել, որ այսպիսի հարց տալիս են նաև ասենք, օրինակ, 2010 թվականին ԱԺ պատգամավոր եղած, նախարար եղած և ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք»։

Վարչապետի խոսքով՝ այդ համայնքների վարչական սահմանների նկարագարությունը որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին։ «Եվ այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման։ Այսինքն՝ դա 2010 թվին է եղել, բա էն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել և այն ժամանակվա կառավարությունը ներկայացրել է օրենքը։ Կառավարությունը, որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները, այսինքն որտեղ որ խնդիր է առաջանում, սահմանները նկարագրել են։  Դե այն կողմից նկարագրել են, պարզ է, հարևան համայնքը, այն մյուս կողմից նկարագրել է Ադրբեջանի Հանրապետության սահմանը, կարողացա՞ ներկայացնել։ Հիմա այդ տարիներին Կառավարության անդամ եղած, Ազգային ժողովի պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչու՞ եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է, այդ սահմանը ճանաչում եք։ Բայց չէ՞ որ ձեր ընդունած օրենքով օրենքի ուժ է ստացել դա։ Բա էն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքն է, ինչու՞ չեն ասել»։

Վարչապետը նշեց, որ Սյունքի անվտանգությունը երաշխավորված է այնքանով, որքանով արդյունավետ է անվտանգային համակարգը։ «Եվ այսօր, օրինակ, տեսեք, շատ են ասում, բա Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ինչու՞, օրինակ, չմիջամտեց։ Էլի նույն պատճառով, որովհետև մեր օրենքում գրած էր, որ մեր սահմանը սա է։ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, այդ օրենքը ընդունվել է 2010 թվականին, այդ օրենքը ընդունել է 2010 թվականին գործող խորհրդարանը, այդ օրենքը նախագիծը ներկայացրել է 2010 թվականին գործող Կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է, որ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել այդ սահմանը, մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անենք, և ես ստացել եմ և ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք պայմանագրեր, որ եթե Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսեն մեր սահմանից ներս, այդ ժամանակ արդեն բոլորվին ուրիշ ռեժիմ է գործելու։ Ինչ վերաբերվում է Արցախին, Արցախի հարցը բոլորովին ուրիշ հարց է, և Արցախի կոնֆլիկտը, Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է։ Բա իրենք եթե մեզ ասում են՝ փաստորեն եթե մենք այս սահմանով ենք կանգնում, ուրեմն Ղարաբաղի հարցը փակու՞մ ենք։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունված օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ ...Եթե սահմանը ճանաչելը այսօր դավաճանություն է, բա 2010 թվին առավել ևս դավաճանություն էր։ Եվ 2010 թվականին գիտեք ով է եղել այս տարածաշրջանի պատգամավորը, և պետք է նայել՝ ոնց ա քվեարկել, համենայնդեպս իր խմբակցությունն է կողմ քվեարկել»։

Քաղաքացիները անընդհատ կրկնում էին, որ պետք է վերջ տալ թավիշին։ «Այո, ժողովուրդ այդ թավիշը անընդհատ որ ասում եք, ճիշտ եք ասում իրականում»։

Տպել
2008 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է