«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա սննդային փաթեթ է ստացել տանը

18/12/2020 schedule19:52

 

Տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի 10-ամյա գործունեությանը նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների ու Պարենի համաշխարհային ծրագրի 10-ամյա համագործակցության արդյունքները:

«Ուրախ եմ, որ 10 տարի անց կարող ենք խոսել ծրագրի նոր փուլի մասին, որը հնարավորություն կտա ընդլայնելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սննդի տրամադրման գործընթացը՝ խթանելով համայնքային զարգացումը, առողջ սնվելու վարքականոնի արմատավորումը, նպաստելով նաև սննդամթերքի տեղական արտադրության աճին՝ դպրոցներին կից ջերմոցների հիմնման միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է ծրագրի շարունակականությունը և համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ներդրվում է ծրագրի էլեկտրոնային կառավարման համակարգ: Բացի դրանից՝ ինստիտուցիոնալ լուծում է մշակվում դպրոցում աշխատող խոհարարների հարցի վերաբերյալ։

Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներդրվի դպրոցական սննդի խոհարարական կարճաժամկետ մոդուլ, և բարձրացվեն մասնագիտական կրթության հաստատությունների կարողությունները: Այս առումով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է լինելու գործընկերների աջակցությունը, որի շրջանակում ծրագրում ներգրավված խոհարարներին կտրամադրվի կրթաթոշակ, և վերջիններս կստանան կարճաժամկետ հավաստագրված մասնագիտական կրթություն` աստիճանաբար սահուն անցում ապահովելով դպրոցները մասնագիտացված խոհարարներով համալրելու ծրագրին:

Անդրեասյանը նաև ասել է, որ հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ անհրաժեշտ է հզորացնել նաև մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները՝ ծրագիրը սպասարկելու և կառավարելու նպատակով:

Նա նաև նշել է, որ այս կիսամյակի ընթացքում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա սննդային փաթեթներ է ստացել տանը՝ մինչև կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Արցախի պատերազմը ցույց տվեց, թե ինչ խոցելի են երեխաների իրավունքները, և ինչքան կարևոր են երեխաների իրավունքների իրացման երաշխիքները, մասնավորապես՝ կրթության իրացման և առողջ սնունդ ստանալու իրավունքը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս ընթացքում արվել է հնարավորը՝ ծրագրում փորձելով ընդգրկել նաև Արցախի երեխաներին, և պետք է այդ ուղղությամբ ջանքերը շարունակել:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել և ծրագրի 10-ամյա գործունեությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչները:

 

 

 

 

Տպել
1618 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ