Ադրբեջանական կամայական սուտը միանգամից մտնում է մեր մեդիադաշտ․ Սամվել Մարտիրոսյան

Այն իրավիճակը, որում այսօր՝ հետպատերազմյան պայմաններում, մեր մեդիատիրույթն է, որեւէ անուն չունի, ուղղակի սարսափելի վիճակում է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ մեդիատիրույթը արտոցոլում է մյուս պրոցեսները, ընդհանուր քաոս է, ընկճվածություն, ուստի նույնը մեդիատիրույթում է։

Ըստ Մարտիրոսյանի՝ այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մեդիատիրույթը տեղեկատվական հակամարտությունների տիրույթ է, եւ այստեղ մենք ունենք միանգամից երկու խնդիր․ «Ե՛ւ ներքաղաքական շատ ակտիվ իրար դեմ դուրս եկած վիճակ է, ե՛ւ ադրբեջանցիները չափազանց ակտիվ են ու օգտվում են այս իրավիճակից։ Փաստացի, տեսնում ենք, որ ադրբեջանական կամայական սուտ միանգամից մտնում է մեր դաշտ։ Իհարկե, շատ է ուժեղացել նաեւ անանուն, անհայտ աղբյուրների ազդեցությունը, օրինակ՝ տելեգրամյան ալիքներում»։

Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք մեդիատիրույթի առկա վիճակի, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տեղեկատվական անկառավարելի հոսքերի մասին։

- Պարո’ն Մարտիրոսյան, սոցիալական ցանցերն այսօր ողողված են անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների լուսանկարներով եւ տեսանյութերով, որոնք հաճախ տարածում են գտնում նաեւ ԶԼՄ-ներում։ Մեդիագրագիտության տեսանկյունից սրանում ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

- Ընդհանրապես, տարածվող նկարները մի քանի տիպի են․ մեկն այն է, որ մարդիկ փորձում են որոնել, գտնել կորածներին, դրա համար են տարածում, եւ այս հարցում շատ բարդ է կողքից խորհուրդներ տալ, ասել, թե լավն ու վատը որն է՝ հաշվի առնելով մարդկանց հոգեվիճակը, կորածների թիվը։ Բայց երբ խոսում ենք գերիների մասին, ակնհայտ է, որ նրանց դեմքերը պետք է փակվեն, անգամ միջազգային կոնվենցիաներն են ասում, որ գերիները չպիտի լինեն հանրային ուշադրության կենտրոնում, այդ մարդիկ առանց այն էլ ծանր վիճակում են։ Այդ գրառումները նրանց վերադառնալուց հետո չեն կորելու, ֆեյսբուքը հազար անգամ կարող է նույն բանը «պտտել», ցույց տալ, եւ մարդը կարող է ամեն անգամ դա տեսնել, այսինքն՝ հերիք չէ այդ դժոխքով անցնում են, մի հատ էլ ընկնում են հանրային քննարկումների տակ, էլ չեմ ասում, որ այդ քննարկումները տեսանելի են նաեւ նրանց բարեկամներին, ծանոթներին, որոնք նույնպես ծանր վիճակում են։  Այնպես չէ, որ կքննարկեինք՝ սա լավ է թե վատ, եթե գոնե գեթ մեկ փոքրիկ օգուտ տեսնեինք։ Օգուտ կա միայն մի դեպքում, երբ ադրբեջանցիները հրապարակում են անում, դրանով արձանագրվում է անձի գերեվարությունը, եւ դա այդ մարդկանց կյանքն է փրկում՝ թույլ տալով հետագայում պահանջել նրանց։ Դա կարեւոր է իրավաբանների, օմբուդսմենների համար, բայց հանրային քննարկման տեսանկյունից դա միայն վնասում է։

- Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված այդ լուսանկարները կամ տեսանյութերը վերահրապարակել հայ օգտատերերի կամ ԶԼՄ-ների կողմից։

- Հենց դա եմ ասում՝ ճիշտ չէ ե՛ւ գերիների, ե՛ւ նրանց հարազատների տեսանկյունից։ Էլ չեմ ասում, որ մենք փաստացի անում ենք այն, ինչ ադրբեջանցիները ուզում են․ շարունակում ենք այդ ընկճված մթնոլորտը ավելի խորացնել։ Շատ դեպքերում մարդիկ դա տարածում են՝ ցույց տալու, որ էլ ավելի վատ է վիճակը, նույնիսկ միտում էլ չի լինում այդ մարդկանց օգնելու։

- Մինչդեռ դրանք հաճախ այնպիսի լուսանկարներ կամ տեսանյութեր են, որ փաստերի լրացուցիչ ստուգման կարիք են ունենում կամ էթիկական լուրջ խնդիրներ են պարունակում։

- Դա էլ՝ իր հերթին: Հիմա ադրբեջանցիները շատ ակտիվ շրջանառում են դեռ պատերազմի օրերին գերեվարված անձանց նկարները, տեսանյութերը, որպեսզի մեր հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե գերիների թիվը էլ ավելի մեծ է, այսինքն՝ հատուկ միտումնավոր քայլ է արվում, որը, ցավոք սրտի, շատ հեշտ մտնում է մեր դաշտ։

- Տեղեկատվական այս ահռելի հոսքերը հնարավո՞ր է ինչ-որ կերպ կառավարելի դարձնել։

- Այս պահին շատ բարդ է ասել, որովհետեւ կա գլոբալ մի պրոբլեմ․ պաշտոնական աղբյուրները փաստացի շատ պասիվ են, իսկ երբ պասիվ չեն, ոչ միանշանակ, անհասկանալի տեղեկատվություն են տալիս։ Օրինակ՝ Խծաբերդի գերեվարության տեսանյութի հայտնվելուց հետո ժամեր շարունակ մեր կողմից ոչ մի արձագանք չկար, ուշ գիշերվա արձագանքը էլ ավելի խառնեց ամեն ինչ, երբ ՊՆ-ն պաշտոնապես ՊԲ-ից պարզաբանում պահանջեց։ Ստացվում է, որ պաշտոնական արձագանքն իր հերթին բարդացնում է վիճակը, այնպես որ այս հարցում երեւի միայն Մարդու իրավունքների պաշտպաններն են, որ փորձում են իրավիճակը սթափ եւ գործնական պահել։

- Եթե փորձենք կոնկրետ խորհուրդ տալ, ապա ի՞նչ պետք է անի եւ ի՞նչ չպետք է անի հասարակ քաղաքացին, երբ տեսնում է որեւէ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ կամ լուսանկար եւ մտածում տարածել այն՝ միտում ունենալով օգնել հարազատներին գտնել նրան։

- Եթե տվյալ անձը ճանաչվել է, գիտեք՝ ով է, ճիշտը ՄԻՊ-երին դիմելն է, որովհետեւ նրանք նաեւ այդ մարդկանց իդենտիֆիկացիայով են զբաղվում, եւ ընդհանրապես, նրանց է պետք ուղարկել, հանրային տարածումը ոչ մի օգուտ չի տալիս։

- Տելեգրամում գործող անանուն աղբյուրների մասին հիշատակեցիք։ Ինչո՞վ եք պայմանավորում դրանց նկատմամբ հանրային վստահությունը։

- Պատերազմը փաստացի մարդկանց «նստեցրեց» տելեգրամի վրա, որովհետեւ այնտեղ ամենաթարմ տեղեկատվությունն էր գալիս կոնկրետ բլոգերների, առաջնագծում գտնվող մարդկանց կողմից։ Տելեգրամը շատ օպերատիվ է, կարճ է, եւ մարդիկ ավելի հավեսով տելեգրամ են կարդում, քան երկար-բարակ լրատվականեր։ Այնպես որ, այն այսօր դարձել է շատ լուրջ աղբյուր։

- Պարո՛ն Մարտիրոսյան, անցնող օրերը ի՞նչ ցույց տվեցին, մեր հասարակությունը ինչքանո՞վ էր պատրաստ տեղեկատվական այս պատերազմին։

- Մենք պատրաստ էինք կարճաժամկետ պատերազմի բոլոր առումներով՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ տեղեկատվական։ Ինչքան ավելի երկար տեւեց, այնքան ավելի պրոբլեմները շատացան, եղավ կատաստրոֆա ե՛ւ ռեալ, ե՛ւ տեղեկատվական կյանքում։ Այս պահին մենք շատ ծանր վիճակում ենք ու շատ երկար ժամանակ պետք կգա, որպեսզի վերականգնվենք։

- Որո՞նք պիտի լինեն տեղեկատվական դաշտում այդ գործուն քայլերը։

- Խնդիրը նրանում է, որ կա ցածր վստահություն պետական պաշտոնական աղբյուրների հանդեպ։ Այս ոլորտը պետք է փոփոխությունների ենթարկել, ինչը ես դեռ չեմ տեսնում, կազմաքանդված վիճակի տպավորություն է։ Կան որոշակի իրադարձություններ, որոնց վերաբերյալ բացի պաշտոնականից չի կարող լինել ուրիշ տեղեկություն, իսկ եթե պաշտոնական չլինի, ուրեմն՝ լինելու է մանիպուլատիվ կամ կիսաստուգված տեղեկատվություն։ Մինչեւ այստեղ ինչ-որ բան չկատարվի, հանրությունը սպառելու է, ինչ հնարավոր է, որովհետեւ մենք գործ ունենք շատ բարդ իրավիճակի հետ, եւ չկա կենտրոնացված այն մեկը, ով կբացատրի, թե ինչ է կատարվում։

Տպել
5425 դիտում

Հրդեհը զարգացել է կայծակնային արագությամբ, ազդանշման համակարգն աշխատել է. «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել

Հասանք Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2018-ին ամենուր «Մերժիր Սերժին» խոսույթն էր, երեխաներին հատուկ չէին սովորեցնում, այս դեպքի հետ համեմատելի չէ. Հակոբյան

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ վերջին զարգացումներին

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ, տեսանյութ)

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հարցաքննվել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, համադասարանցիները. մանրամասներ 15-ամյա աշակերտի մահվան դեպքից

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

Վերին Լարսի անցակետը փակ է

Պարզվել են Սուրենավանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի էական հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածություն է հաստատվել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ. վարչապետի գլխավորությամբ նիստ է տեղի ունեցել

Աշխատանքային այցով մեկնեցի Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն

Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում

Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության նոր դեպք է բացահայտվել. կա 2 կալանավորված

ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի դեսպանը տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր են քննարկել

Ադրբեջանի նախագահը Ռուսաստանում է. ովքեր են դիմավորել Իլհամ Ալիևին

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում է. ինչ հարցեր են քննարկվել

Ադրբեջանում գտնվելու ընթացքում Դուրովն այցելել է Լեռնային Ղարաբաղ. ինչ է պատմել Ալիևի նախկին փեսան

Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Հարավային Կովկասում, երևում է ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկությունը. Զախարովա

Հիմք չկա ասելու, որ ահաբեկչություն էր. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուս»-ի հրդեհի ժամանակ լսված պայթյունի ձայների մասին

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 7-ին

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին

Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել

«Դոմուս»-ի աշխատակիցները դիմում են «Շտապօգնություն» ծառայությանը․ մեկ հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հաջորդ հանդիպումը՝ Ղազախստանում. ինչ փաստաթուղթ են հաստատել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները

«Դոմուս»-ի պահեստում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար հատկացվել է Երևանի քաղաքապետարանի մոտ մեկ տասնյակ ջրցան

Լիոնել Մեսսիի եղբայրը Հայաստանում է

Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի առաջարկը

Այս պահի դրությամբ տուժածներ չկան, այրվում է 2500-3000 քմ տարածք. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին

Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխա է հանկարծամահ եղել․ մանրամասներ

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում սպասվում են վթարային ջրանջատումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ. նա մասնակցելու է ԱՊՀ նիստին

Լուսանկարներ՝ «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված խոշոր հրդեհից