Երևան
12 °C
Սյունեցիները այսօր առավոտից փակել են Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում գտնվող ճանապարհը։
Նրանք պահանջում են, որ այսօր՝ մինչև 17:00-ն, Գորիս-Կապան ճանապարհի որոշ դիրքեր Ադրբեջանին հանձնելու որոշումը չեղարկվի։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը կոչ արեց բոլոր սյունեցիներին միանալ ակցիային։ «Չունենք հստակ պատասխաններ երեկվանից, ամեն ինչ տանում է նրան, որ մնացած բոլոր տարածքների պես շատ խելոք ամեն ինչ տրվելու է թուրքին։ Սյունեցիներս կարծում եմ՝ չպետք է համաձայնվենք այս գաղափարի հետ։ Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում Հայաստանի պետական սահմանին, բայց մինչև օրս մենք պատասխան չենք ստացել՝ որն է Սյունիքի պետական սահմանը։ Մենք գիտեք՝ որն է սահմանը, բայց այն գործիքակազմը, որը օգտագործում են իշխանությունները սահմանագծման համար, դա թուքերի որդեգրած սկզբունքն է, և թուրքական սկզբունքով է իրականացվում։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնել»,- ասաց սյունեցիներից մեկը։
Նրա խոսքով՝ պրոցեսի շարունակական լինելու դեպքում կորցնելու են Սյունիքը։ «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակիցը դառնալ»։
Ըստ նրա՝ Կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տա, որովհետև չի տիրապետում իրավիճակին։
Սյունիք էին ժամանել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բադալյանը, Աննա Կոստանյանը, Սրբուհի Գրիգորյանը։ Նրանք ցանկանում էին մեկնել Կապան, սակայն ակցիայի մասնակիցները չցանկացան պատգամավորներին ճանապարհ տալ: «Գորիսում հարցերը լուծեցի՞ք, գնում եք Կապան, մնացեք ստեղ, խնդիրը լուծեք, խի՞ եք ուզում Կապան գնալ։ Ստեղ խնդիրը լուծեք, համոզվենք, որ խնդիր լուծող եք, գնացեք Կապան։ Ես, օրինակ, վստահ եմ, որ դուք հարց լուծող չեք, եթե հարց լուծող եք, ստեղ լուծեք»,- դիմելով պատգամավորներին՝ ասաց ցուցարարներից մեկը։
Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ եկել են ժողովրդի կողքին լինելու։ «Պարզ է, չէ՞, որ ընդդիմադիր պատգամավորը չի կարա գնա բանակցությունների խնդիրներ լուծի։ Ես պիտի հասկանամ՝ ձեր խնդիրը որն է, ես հեռվից լսել եմ, բայց կարևոր եմ համարել, որ այստեղ լինենք՝ ձեզ մոտ, ձեզ հետ»։
«Որ չգայինք, կասեիք՝ մեկը չեկավ»,- հավելեց Անի Սամսոնյանը։ Վերջինս ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք հարգել են քաղաքացիների անհնազնդության ակցիան եւ Կապան գնում են այլ ճանապարհով:
Հիշեցնենք, որ երեկ էլ սյունեցիները փակել էին Կապանի օդանավակայանի հարակից տարածքը։ Սյունեցիների խոսքով՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը այդպիսով անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ։
Երեկ պաշտպանության նախարարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել էր Սյունիք և հանդիպել մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ։ Նա նշել էր, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ավելի վաղ ՊՆ-ն նաեւ հայտնել էր, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT