Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

17/12/2020 schedule20:55

Հալաբյան փողոցից մեկնարկած «Արժանապատվության երթը» ավարատվեց Ֆրանսիայի հրապարակում։

Երթի ընթացքում մասնակիցները անցան Գիտությունների ազգային ակադեմիայի մոտով և հիշեցրին, որ ԳԱԱ աշխատակիցները ևս պահանջել են վարչապետի հրաժարականը։ Հասնելով Ազգային ժողովի մոտ՝ նրանք ևս մեկ անգամ կոչ արեցին «Իմ քայլ»-ի պատգամավորներին չսատարել Նիկոլ Փաշինյանին։

Ֆրանսիայի հրապարակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կարդաց Գլխավոր դատախազին ուղղված նամակի պատասխանը։ «Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին, ելնելով գործի շահերից, հրապարակման ենթակա չեն, սակայն միևնույն ժամանակ հայտնում է, որ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես նաև ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության բոլոր հագամանքները, այդ թվում՝  նաև մեր կողմից երեկ իրեն հանձնված հանգամանքները բացահայտելու նպատակով։ Նաև հայտնում է հանձնառություն, որ հաշվի առնելով այս քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրվածությունը և ուշադրությունը, խոստանում է առավելագույնս հրապարակային ձևով ներկայացնել այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները»։

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած երթի ընթացքում ընդդիմադիրները նամակ էին հանձնել Գլխավոր դատախազին, որով, ի թիվս այլ հարցերի, հետաքրքվում էին՝ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, և եթե ոչ, ապա ինչու։

Արթուր Ղազինյանը նշեց, որ Գլխավոր դատախազությանը մինչև երկուշաբթի՝ 14:00-ն ժամանակ են տալիս՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու, նրան  կասկածյալի դատավարական կարգավիճակ շնորհելու, պետական դավաճանության մեղադրանքով անհապաղ ձերբակալելու, լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում կասեցնելու և Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով կալանավորելու համար։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը նշեց, որ պահանջը չկատարելու դեպքում անժամկետ նստացույց են սկսելու Գլխավոր դատախազության դիմաց, նաև ամբողջ դատախազական համակարգը կանչվելու է մասնագիտական պատասխանատվության Հայաստանի ամբողջ իրավաբանական հանրույթի կողմից։

Ընդդիմադիրները նաև տեղեկացրին, որ վաղը՝ 18:30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով և մոմերով շարժվելու են դեպի Եռաբլուր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1623 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել