Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը՝ հանուն Սյունիքի անվտանգության երաշխիքների (տեսանյութ)

17/12/2020 schedule14:25

Սյունեցիները այսօր առավոտից փակել են Կապանի օդանավակայանի հարակից տարածքը։

Ակցիայի մասնակից, «Քաջարան» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ակցիան ոչ քաղաքական է, հանուն Սյունիքի անվտանգության երաշխիքների։

Նա տեղեկացրեց՝ հրաման է եկել, որ կամավորականները հետ գան Կապանի օդանավակայանի մոտ գտնվող դիրքերից, որի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ կարող է անցնել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը։

«Մենք ստեղից ուրիշ տեղ չենք գնա, իրենց հետ քիթ քթի ապրել չենք կարող։ Թող գոնե այդ տարածքի 4-5 կիլոմետրը դարձնեն չեզոք գոտի՝ ո՛չ իրենց, ո՛չ մեզ։ Ամեն օր մի բան տեղի կունենա, իրենք կսադրեն, կամ մենք կսադրենք, մեկը կգնա գիշերով մեկին կմորթի»։

Սյունեցիներրը պահանջում են, որ պատկան մարմինները պարզաբանումներ ներկայացնեն իրենց և անվտանգության երաշխիքներ տան։

Դավիթ Համբարձումյանը նաև ասաց, որ, չնայած ճանապարհը փակել են, բայց շտապօգնության և ԱԻՆ-ի մեքենաներին թույլ են տալիս անցնել։

Մարզի բնակիչները նաև նշում են, որ, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերի վրա, սակայն, ըստ քաղաքացիների, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները այդ մասին չեն վկայում։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, նշել էր, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը Խորհրդային միության ժամանակներից գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ 21 կմ-ոց հատվածն այդ ճանապարհի երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3740 դիտում

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար