Երևան
12 °C
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր հրաժարվել է ոստիկանության բաժնում բացատրություն տալ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Պետրոսյանը բերման է ենթարկվել անօրինական։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պետրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում։
Քաղաքացին նման հաղորդում էր ներկայացրել դեկտեմբերի 14-ին՝ նշելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Մեր զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է քաղաքացու կողմից Պետրոսյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելով, ինչից հետո տեղի է ունեցել շատ թեթեւ միջադեպ, որը որեւէ հետեւանք չի առաջացրել․ «Մեզ պարզաբանվեց, որ բերման ենթարկելը պայմանավորված է եղել այդ հաղորդմամբ, որում քաղաքացին նշել էր, որ ինքը դավաճան է անվանել Շուշան Պետրոսյանին, եւ վերջինս, ըստ քաղաքացու, իր նկատմամբ կիրառել է ծեծ, սակայն իրականությունը երկրորդ մասով մի փոքր այլ է, մենք այդ մասին ավելի ուշ փուլում կխոսենք, առաջին մասով, այո, համապատասխանում է իրականությանը, քաղաքացին, խանութում գտնվելով, ավելի լուրջ վիրավորանքներ է հասցրել Շուշան Պետրոսյանին»։
Հարցին, թե ինչպես է ոստիկանությունը մեկնաբանել այն փաստը, որ անձը բերման է ենթարկվել առանց նախապես ծանուցվելու, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ, ըստ ոստիկանության, իրենք փորձել են գտնել, չեն կարողացել եւ ստիպված են եղել բերման ենթարկել․ «Սրա հետ կապված մենք ունենք առարկություն, որովհետեւ Շուշան Պետրոսյանին գտնելը, մեղմ ասած, մեծ դժվարություն չէ, եւ մենք պատրաստ ենք գնալ, ըստ կարգի՝ ներկայացնել բացատրություն, բայց քանի որ բերման ենթարկեցին, մենք այս փուլում բացատրություն չտվեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անօրինական, անընդունելի ենք համարում լուսաբացին գալն ու բերման ենթարկելը, այն էլ, մեղմ ասած, այսպիսի նվազ վտանգավորության միջադեպի կապակցությամբ եւ առանց ողջամիտ միջոցներ ձեռնարկելու նրան գտնելու եւ բաժին հրավիրելու համար»։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները նշել են, թե երեկ այցելել են Շուշան Պետրոսյանի բնակարան՝ նրան բաժին հրավիրելու, դուռը թակել են, սակայն տանը մարդ չի եղել․ «Շուշան Պետրոսյանը որոշակի ժամանակ անցկացրել է դրսում՝ մասնակցելով «Արժանապատվության երթ»-ին, բայց միեւնույն ժամանակ նրա որդին եղել է տանը, եւ եթե գային, պետք է որ տեղյակ լիներ: Դրանից բացի՝ Շուշան Պետրոսյանի հեռախոսահամարը հեշտությամբ կարող էին գտնել եւ զանգահարել»,- ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ Պետրոսյանը օրեր առաջ նաեւ հրապարակավ է հայտարարել, որ պատրաստ է ոստիկանության հարցերին պատասխանել, եթե այդպիսիք լինեն․ «Այսինքն՝ դրա մասին եղել է հրապարակում, եւ որեւէ պատճառ չկար խուսափելու, առավել եւս, որ որեւէ կրիմինալի մասին խոսք լինել չի կարող»։ Մելիքյանը նշեց, որ կատարվածում հատուկ միտում են տեսնում։
Շուշան Պետրոսյանի բերման ենթարկելուն արձագանքել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ արագ արձագանքման խումբ ուղարկվելով Կենտրոնի բաժին։ Մեր հարցին՝ Պետրոսյանը որեւէ բողոք հասցեագրե՞լ է ՄԻՊ-ին, Մելիքյանը բացասական պատասխան տվեց։ «Ես ուզում եմ հատուկ նշել, որ բերման ենթարկելու անօրինականությունից բացի՝ որեւէ բողոք չունենք, ոստիկանության ծառայողների վերաբերմունքը եղել է դրական, իրենց գործողությունները կատարելիս եղել են պրոֆեսիոնալ, մենք բաժնում մնացել ենք մեկ ժամից մի փոքր ավելի, եւ նրանք թղթաբանությունը իրականացրել են հնարավորինս արագ»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT